Պարաիբա (պորտ.՝ Paraíba), Բրազիլիայի արևելյան նահանգ։ Հյուսիսում սահմանակից է Ռիու Գրանդի դու Նորտի, արևմուտքում Սեարա, հարավում՝ Պերնամբուկու նահանգների հետ, նահանգի արևելքը ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով[3]։ Վարչական կենտրոնը Ժուան Պեսոա քաղաքն է։

Բնակավայր
պորտ.՝ Paraíba
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Ներքին բաժանումԱլագոա Գրանդի, Ալագոա Նովա, Արեա, Բանանեյրաս, Բորբորեմա, Մատինյաս, Pilões, Paraíba?, Սիերարիա, Բոա Վիստա, Campina Grande?, Fagundes?, Լագոա Սեկա, Մասարանդուբա, Պուշինանան, Կեյմադաս, Սիերա Ռեդոնդա, Ալգոդան դի Ժանդաիրա, Արարա, Բառա դի Սանտա Ռոզա, Cuité?, Դամիան, Նովա Ֆլորեստա, Օլիվեդուս, Pocinhos?, Remígio?, Սոլեդադի, Սոսեգու, Արարունա, Կասիմբա դի Դենտրու, Կամպու դի Սանտանա, Կասերենգի, Դոնա Ինես, Ռիաշան, Սոլանեա, Արեյալ, Էսպերանսա, Մոնտադաս, São Sebastião de Lagoa de Roça?, Ալագոինիա, Արասաջի, Բելեն, Caiçara?, Cuitegi?, Դուաս Էստրադաս, Guarabira?, Լագոա դի Դենտրու, Լոգրադորու, Մուլունգու, Պիլոյնզինյուս, Պիրպիրիտուբա, Սիերա դը Ռաիս, Սերտանզինյու, Կալդաս Բրանդան, Գուրինիեն, Ինգա, Իտաբայանա, Իտատուբա, Juarez Távora?, Մոջեյրու, Ռիաշան դու Բակամարտի, Սալգադու դի Սան Ֆելիս, Aroeiras?, Գադու Բրավու, Նատուբա, Santa Cecília?, Umbuzeiro?, Ամպարու, Ասունսան, Կամալաու, Կոնգու, Կոշիշոլա, Լիվրամենտու, Մոնտեյրու, Օրու Վելյու, Պրատա, São João do Tigre?, São José dos Cordeiros?, São Sebastião do Umbuzeiro?, Սերրա-Բրանկա, Սումե, Տապերոա, Զաբելե, Ալկանտիլ, Բառա դի Սանտանա, Բառա դի Սան Միգել, Բոկեյրան, Կաբասեյրաս, Կարաուբաս, Կատուրիտե, Գուրջան, Ռիաշու դի Սանտու Անտոնիու, Սանտու-Անդրե, São Domingos do Cariri?, São João do Cariri?, Junco do Seridó?, Սալգադինյու, Santa Luzia?, São José do Sabugi?, São Mamede, Paraíba?, Վարզեա, Բարաունա, Կուբատի, Frei Martinho?, Ջուազեյրինյու, Նովա Պալմեյրա, Պեդրա Լավրադա, Պիկուի, Սերիդո, Tenório?, Bayeux?, Կաբեդելու, Կոնդի, Ժուան Պեսոա, Լուսենա, Santa Rita?, Բաիա դա Տրայսան, Կապին, Կույտե դի Մամանգուապի, Curral de Cima?, Itapororoca?, Ջակարաու, Մամանգուապի, Մարկասան, Մատարակա, Պեդրու Ռեջուս, Rio Tinto?, Ալյանդրա, Կաապորան, Պեդրաս դի Ֆոգու, Պիտիմբու, Կրուս դու Էսպիրիտու Սանտու, Juripiranga?, Մարի, Պիլար, Ռիաշան դու Պոսու, São José dos Ramos?, São Miguel de Taipu?, Sapé?, Սաբրադու, Բերնարդինու Բատիստա, Բոն Ջեզուս, Բոնիտու դի Սանտա Ֆե, Cachoeira dos Índios?, Կաջազեյրաս, Կառապատեյրա, Մոնտի Օրեբի, Poço Dantas?, Պոսու դի Ջոզե դի Մորա, Santa Helena?, Սանտարեն, São João do Rio do Peixe?, São José de Piranhas?, Triunfo?, Uiraúna?, Բելեն դու Բրեջու դու Կրուս, Բոն Սուսեսու, Բրեջու դու Կրուս, Բրեջու դուս Սանտուս, Կատոլե դու Ռոշա, Ջերիկո, Լագոա, Մատու Գրոսու, Ռիաշու դուս Կավալուս, São Bento?, São José do Brejo do Cruz?, Բոա Վենտուրա, Կոնսեյսան, Curral Velho?, Դիամանտի, Իբիարա, Իտապորանգա, Պեդրա Բրանկա, Santa Inês?, Santana de Mangueira?, São José de Caiana?, Սիերա Գրանդի, Արեա դի Բարաունաս, Կասիմբա դի Արեյա, Mãe d'Água?, Պասաջեն, Պատուս, Կիշաբա, Santa Teresinha, Paraíba?, São José de Espinharas?, São José do Bonfim?, Ագիար, Կատինգեյրա, Կորեմաս, Էմաս, Իգարասի, Նովա Օլինդա, Օլյու դ’Ագուա, Պիանկո, Santana dos Garrotes?, Ագուա Բրանկա, Կասիմբաս, Դեստեռու, Իմակուլադա, Juru?, Մանաիրա, Մատուրեյա, Princesa Isabel?, São José de Princesa?, Տավարիս, Տեյշեյրա, Ապարեսիդա, Կաջազեյրինյաս, Կոնդադու, Լաստրու, Մալտա, Մարիզոպոլիս, Նազարեզինյու, Պաուլիստա, Pombal?, Santa Cruz?, Սան Բենտինյու, São Domingos?, São Francisco?, São José da Lagoa Tapada?, Սոզա, Վիեյրոպոլիս և Վիստա Սեռանա
Հիմնադրված է1889 թ.
Մակերես56 584,6 կմ²
ԲԾՄ496 մետր
Բնակչություն4 025 558 մարդ (2017)[1]
Ժամային գոտիUTC−3 և America/Fortaleza?[2]
Պաշտոնական կայքparaiba.pb.gov.br
Պարաիբա (նահանգ) (Բրազիլիա)##
Պարաիբա (նահանգ) (Բրազիլիա)

Պարաիբան Բրազիլիայի ամենարևելյան նահանգն է, Կաբու Բրանկու հրվանդանը Ժուան Պեսոայում ամենարևելյան կետն է ոչ միայն Բրազիլիայում, այլև ամբողջ Հարավային Ամերիկայում[4]։

Աշխարհագրություն խմբագրել

Նահանգը մեծ մասամբ գտնվում է Բրազիլական սարահարթում[5]։ Կենտրոնական բլուրավոր շրջանի հողերը ավազային են, չոր սեզոնին երբեմն ծածկված են թերաճ և տերևազուրկ կաատինգայի անտառներով։ Բերքառատ վայրերը հանդիպում են միայն գետափերին և արևմտյան լեռներում[6]։

Նահանգի տարածքում աճում է բուսականության երեք տեսակ՝ առափնյա հարթավայրում գերակշռում են արևադարձային անտառները, կիսաչորային կաատինգայում ցրված են կակտուսների, թփերի և չոր կլիմայական պայմաններին հարմարեցված այլ բույսերի գաղութներ, որոնք հարմարեցված են չոր կլիմային, դրանց միջև տարածքը ծածկված է երկու համակարգերի բնորոշ նշաններով բուսատեսակներով[7]։

Պատմություն խմբագրել

16-րդ դարի առաջին տասնամյակներում Պարաիբա շրջանը հաճախ այցելում էին ֆրանսիացիները, ովքեր, ի տարբերություն պորտուգալացիների, ովքեր փորձում էին գրավել այդ տարածքը, ցանկանում էին միայն տեղական բնակչության հետ առևտրային հարաբերություններ հաստատել։ Պորտուգալացիները և ֆրանսիացիները (վերջինները հնդկացիների աջակցությամբ) պատերազմել են ամբողջ 16-րդ դարում։ 1585 թվականի նոյեմբերի 4-ին պորտուգալացիները Պարաիբայում հիմնեցին առաջին գյուղը, որի տեղում գտնվում է ներկայիս Ժուան Պեսոան։ Հետագայում ֆրանսիացիները վտարվեցին Պարայբայի տարածքից։

Ֆրանսիացիների փոխարեն շուտով եկել են հոլանդացիները։ Առաջին փորձը արվել է 1624 թվականին, սակայն այն հետաձգվել է տեղացիների կողմից։ Սակայն 1634 թվականի վերջին հոլանդացիները ամբողջությամբ գրավել են Պարայբան։ Նրանց հաջողվել է վտարել միայն 1654 թվականին[8]։

Ժողովրդագրություն խմբագրել

Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների, Երկրաբանության և վիճակագրության ազգային ինստիտուտի (IBGE) տվյալներով, նահանգի բնակչությունը կազմում է.

Ընդհանուր բնակչություն 3 766 528
այդ թվում՝ Քաղաքային բնակչություն 2 838 678 Քաղաքային բնակչության տոկոս, % 75,37
Գյուղական բնակչություն 927 850 Գյուղական բնակչության տոկոս, % 24,63
Տղամարդիկ 1 824 379 Տղամարդկանց տոկոս, % 48,44
Կանայք 1 942 149 Կանանց տոկոս, % 51,56
Բնակչության խտություն մարդ/կմ² 66,70
Նահանգի բնակչության տոկոսը երկրի բնակչության համեմատ 1,97

Վարչական բաժանում խմբագրել

Վարչական առումով նահանգը բաժանված է 4 մեզորեգիոնների և 23 միկրոտարածաշրջանների։ Նահանգում կա 223 քաղաքապետարան։

Տնտեսություն խմբագրել

Նահանգում զարգացած է գյուղատնտեսությունը. մշակվում են եգիպտացորեն, բրինձ, լոբազգիներ, շաքարեղեգ, ծխախոտ, բանան, բամբակ, սիսալ, լեռնային մասում սուրճ, ինչպես նաև մշակվում են պտղատու, ներկանյութ, փայտանյութ և կաուչուկի ծառեր[5][6]։

Վերջին տասնամյակների ընթացքում Պարաիբան զարգացնում է իր զբոսաշրջային ներուժը՝ նահանգի քաղաքների մշակույթն ու գեղեցկությունը գրավել են մեծ թվով զբոսաշրջիկների ուշադրությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ftp://ftp.ibge.gov.br/Estimativas_de_Populacao/Estimativas_2017/estimativa_TCU_2017_20180618.pdf
  2. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/southamerica
  3. "Вокруг света. Параиба". Արխիվացված է the original 2021 թ․ հուլիսի 25-ին. Retrieved 2023 թ․ հուլիսի 13.
  4. Штат Параиба Archived 2012-02-08 at the Wayback Machine. на сайте russobras.com.
  5. 5,0 5,1 Параиба հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  6. 6,0 6,1 "Парахиба, штат Бразилии". Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
  7. "География Параибы на сайте russobras.ru". Արխիվացված from the original on 2016 թ․ մարտի 4. Retrieved 2011 թ․ հունիսի 27.
  8. "История Параибы на сайте russobras.ru". Արխիվացված from the original on 2021 թ․ նոյեմբերի 30. Retrieved 2011 թ․ հունիսի 27.

Արտաքին հղումներ խմբագրել