Թվեր (գիրք)

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Թվեր (եբրայերեն՝ בְּמִדְבַּר‎‎ (Բե-Միդբար (անապատում)), լատին․՝ Numeri, հին հունարեն՝ Ἀριθμοί), Հին Կտակարանի և Հնգամատյանի չորրորդ գիրքը։ Իր անվանումը ստացել է Իսրայելի ժողովրդի երկու մարդահամարներից։ Նկարագրվում է իսրայելացիների քառասնամյա դեգերումը անապատում մինչև Մովաբ երկիր (Մեռյալ ծովի արևելքում) հասնելը։

Թվեր
բիբլիական եբրայերեն՝ בְּמִדְבַּר
Տեսակկրոնական գիրք և Աստվածաշնչի գիրք
ԺանրԱստվածաշնչի պատմական գրքեր և կրոնական գիրք
Կազմված էԹվեր 1, Թվեր 2, Թվեր 3, Թվեր 4, Թվեր 5, Թվեր 6, Թվեր 7, Թվեր 8, Թվեր 9, Թվեր 10, Թվեր 11, Թվեր 12, Թվեր 13, Թվեր 14, Թվեր 15, Թվեր 16, Թվեր 17, Թվեր 18, Թվեր 19, Թվեր 20, Թվեր 21, Թվեր 22, Թվեր 23, Թվեր 24, Թվեր 25, Թվեր 26, Թվեր 27, Թվեր 28, Թվեր 29, Թվեր 30, Թվեր 31, Թվեր 32, Թվեր 33, Թվեր 34, Թվեր 35 և Թվեր 36
Մասն էՏորա, Հին Կտակարան, Հին Կտակարան, Կաթոլիկ Հին Կտակարան, Հեքսատոյք և Հնգամատյան
ՇարքՏորա
ՆախորդՂևտական
ՀաջորդԵրկրորդ օրենք
 Book of Numbers Վիքիպահեստում

Գրքի բնույթը պատմողական է, բաղկացած է 36 գլուխներից։ Բովանդակային առումով գիրքը կարելի է բաժանել երեք մասերի։ Առաջին մասը (Ա-Թ գլուխներ) շարունակում և ամբողջական է դարձնում «Ելք» և «Ղևտական» գրքերում նկարագրված միջոցառումների կազմակերպումը՝ մարդահամարը, սրբարանի նվիրագործումը և ղևտացիների սրբագործումը։

Երկրորդ մասում (Ժ-ԻԵ գլուխներ) Իսրայելը հեռանում է Սինա լեռից, անցնում անապատով, հասնում Հորդանանա գետը՝ Մովաբ երկրի սահմաններ։

Երրորդ մասում (ԻԶ-ԼԶ գլուխներ) նկարագրվում է իսրայելցիների մեկ այլ մարդահամար, մադիանացիների վրա հարձակման պատմությունը, Իսրայելի՝ Եգիպտոսից մինչև Հորդանանի ափ կատարած ճանապարհորդության հանգրվանների համառոտագրությունը։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թվեր (գիրք)» հոդվածին։