Մագդա Հարութ

ամերիկացի դերասանուհի

Մագդա Եղիշե Հարութ Հարությունյան (անգլ.՝ Magda Harout, ապրիլի 22, 1926(1926-04-22)[1], Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - սեպտեմբերի 9, 2021(2021-09-09), Հյուսիսային Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[2], թատրոնի ու կինոյի ամերիկահայ դերասանուհի։

Մագդա Հարութ
անգլ.՝ Magda Harout
Ծնվել էապրիլի 22, 1926(1926-04-22)[1]
ԾննդավայրՎան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 9, 2021(2021-09-09) (95 տարեկան)
Մահվան վայրՀյուսիսային Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի և թարգմանչուհի

Կենսագրություն խմբագրել

Մագդան Շուշի քաղաքում ծնված, Կալիֆոռնիայի համալսարանի արվեստի բաժնի շրջանավարտ, «Անդրանիկ» թատերախմբի դերասան Եղիշե Հարութի դուստրն է։ Մագդայի մայրը՝ դերասանուհի Գոհարիկ Անդրանիկը եղել է «Անդրանիկ» թատերախմբի հիմնադիր Ազնիվ Անդրանիկի դուստրը։

Մագդան քրոջ՝ Ասթայի[3] հետ ուսանել է Կալիֆոռնիայի համալսարանի արվեստի բաժնում, մասնակցել է հայ թատերական ներկայացումներին, սովորել է պարի դպրոցում, ռուս դերասան-մանկավարժներ Միխայիլ Չեխովի և Մարիա Ուսպենսկայի մոտ սովորել է դերասանական արվեստ, մասնակցել է «Անդրանիկ» թատերախմբի ներկայացումներին։ Անգլերեն թարգմանել է Հովհաննես Թումանյանի մանկական բանաստեղծություններից։

1966 թվականին Մագդան առաջին անգամ եղել է Հայաստանում, իսկ 1968 թվականի հայաստանյան այցելության ժամանակ նկարահանվել է Հայաստանի մասին պատմող ֆիլմում։ 1970 թվականին Երևանում Գարուշ Խաժակյանի, Բաբկեն Ներսիսյանի, Հեղինե Հովհաննիսյանի հետ մասնակցել է Ավիկ Թորոսյանի բեմադրած Ալեքսանդր Արաքսմանյանի «Մի երկար, երկար ճանապարհ» հեռուստաբեմադրությունում, որտեղ նա խաղացել է ամերիկուհի Ջեյն Սմիթի դերը։

Հետագայում Մագդա Հարութը հանդես է եկել ՀԲԸՄ «Արտավազդ» անգլախոս թատերախմբում։

Մագդան ամուսնացել է 1947 թվականին, Ռոբերտ Քարտաշյանի հետ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Magda Harout». IMDb. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  3. «Անդրանիկ թատերախումբ | armeniaculture.am». www.armeniaculture.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  4. www.myheritage.com https://www.myheritage.com/names/magda_harout?lang=RU. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Աղբյուրներ խմբագրել