Հեղինե Հովհաննիսյան (դերասանուհի)

հայ դերասան
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հեղինե Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Հեղինե Սարգսի Հովհաննիսյան (օգոստոսի 4, 1926(1926-08-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 3, 2014(2014-03-03), Երևան, Հայաստան), հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։

Հեղինե Հովհաննիսյան
Հեղինե Հովհաննիսյան (դերասանուհի).jpg
Ծնվել է1926 օգոստոսի 4
ԾննդավայրԵրևան
Մահացել էմարտի 3, 2014(2014-03-03) (տարիքը 87)
Մահվան վայր{{{2}}} Երևան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Մարատ Մարինոսյան
Պարգևներ և մրցանակներՀԽՍՀ ժողովրդական արտիստ

ԿենսագրությունԽմբագրել

1948 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

Թատերական գործունեությունԽմբագրել

1948 թվականից խաղացել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Լավագույն թատերական դերերից են՝ Գոներիլ՝ Շեքսպիրի «Լիր արքա», Գլաֆիրա՝ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», Վարյա՝ Չեխովի «Բալենու այգին», Լիզա՝ Տոլստոյի «Կենդանի դիակ», Չեբոկսարովա՝ Օստրովսկու «Կատաղի փողեր» և այլն։ Նկարահանվել էր կինոյում՝ «Տղամարդիկ», «Սայաթ-Նովա» և այլն։ Մասնակցել է ռադիո- և հեռուստաբեմադրությունների[1]։

Մանկավարժական գործունեությունԽմբագրել

1968 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, եղել է պրոֆեսոր։

ՖիլմերԽմբագրել

Պարգևներ և կոչումներԽմբագրել

ԸնտանիքԽմբագրել

Ամուսին՝ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Մարատ Մարինոսյան

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005