Անդրանիկ թատերախումբ, հայ դրամատիկական թատերախումբ։ Կազմվել է 1921 թվականին, Թիֆլիսում, դերասան Անդրանիկի (Անդրանիկ Սողոմոնյան) ղեկավարությամբ ն ընտանիքի անդամներով։

Գործունեություն խմբագրել

Անդրանիկ թատերախումբը գործունեությունն սկսել է նույն թվին Կ. Պոլսում, ապա ելույթներ է ունեցել Բուլղարիայում (Ֆիլիպե, Ռուսճուք, Վառնա, Սոֆիա), Ռումինիայում (Բուխարեստ, Կոստանցա)։ 1922 թվականին, Իզմիրում, երբ խմբին միացել է Հ. Աբելյսւնը, այն վերանվանվել է «Աբելյսւն-Անդրսւնիկ թատերախումբ» և ներկայացումները շարունակել Եգիպտոսում (Փարիզ, Մարսել1923 թվականից Անդրանիկ թատերախումբы ներկայացումներ է տվել ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներում (Ֆիլադելֆիա, Նյու Յորք, Բոստոն, Դետրոյտ, Չիկագո, Ֆրեզնո, Սան Ֆրանցիսկո ևն), 1927 թվականից հաստատվել Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ)։ Բեմադրել է Սունդուկյանի, Պարոնյանի, Շիրվանզադեի, Շանթի ինչպես նաև Շեքսպիրի, Գորկու, Հաուպտմանի, Շիլլերի և ուրիշների պիեսները։

Անդրանիկ թատերախումբի հիմնական կազմը խմբագրել

  • Անդրանիկ (1873-1949 թվականներ)
  • Անդրանիկի կինը՝ Ազնիվ Անդրանիկ (1877-1961)
  • զավակներ՝ Գոհար Հարությունյան (1901), Պերճուհի (1903)
  • փոսա՝ Եղիշ Հարութ (Եղիշ Հարությունյան 1898
  • թոոռները ՝ Մագդա և Աստա Հարությունյաններ

Անդրանիկ թատերախումբը երեք սերունդ է տվել հայ բեմին և սփյուռքի պայմաններում աշխատոիմ է վառ պահել սերը դեպի հայրենիք՝ մայրենի լեզու։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 393