ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն
«ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն» (անգլ.՝ W.E.), Մադոնայի երկրորդ ռեժիսորական աշխատանքն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի սեպտեմբերի մեկին, Վենետիկի 68-րդ կինոփառատոնին[4]։
ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն անգլ.՝ W.E. | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | դրամա և ռոմանտիկ ֆիլմ |
Թվական | 2011 և հունիսի 21, 2012[1] |
Լեզու | ֆրանսերեն, ռուսերեն և անգլերեն |
Ռեժիսոր | Մադոննա |
Սցենարի հեղինակ | Մադոննա և Ալեք Քեշիշյան[2] |
Դերակատարներ | Էբբի Քորնիշ, Ջեյմս Դ'Արսի, Անդրեա Ռայսբորո, Օսկար Այզեկ, Ռիչարդ Քոյլ, Նատալի Դորմեր, Ջեյմս Ֆոքս, Աննա Սքելերն, Անաբել Ուոլիս, Ջուդի Պարֆիթ, Լոուրենս Ֆոքս, Դևիդ Հարբոր[2], Հալուկ Բիլգիներ[2], Ջեֆրի Պալմեր[2], Քեթի ՄաքԳրաթ[2], Penny Downie?[2] և Liberty Ross?[2] |
Օպերատոր | Հեգեն Բոգդանսկի |
Երաժշտություն | Աբել Կոժենյովսկի |
Մոնտաժ | Danny Tull? |
Պատմվածքի վայր | Նյու Յորք, Փարիզ և Անգլիա |
Նկարահանման վայր | Փարիզ, Նյու Յորք և Լոնդոն |
Կինոընկերություն | Semtex Girls? |
Տևողություն | 119 րոպե |
Բյուջե | 15 000 000 $[3] |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՖիլմն ունի երկու սյուժետային գիծ։ Մեկը նվիրված է Էդուարդ VIII արքայի և բաժանված ամերիկուհի Ուոլիս Սիմպսոնի սիրային հարաբերություններին, հանուն որի արքան հրաժարվում է գահից։ Մյուսը կապված է Ուոլի Ուինտրոպի՝ մեր ժամանակներում ապրող աղջկա հետ՝ հիացած արքայական ընտանիքի սիրով։
Ուոլիսը և Էդուարդը հանդիպում են վերջինիս կազմակերպած խնջույքում։ Հարաբերությունների արագ զարգացում, նախանձախնդիր ու հիացած հայացքներ, արքայական ընտանիք և ամուսնալուծված կին։ Էդուարդը փակում է աչքերն ամեն ինչի վրա։ Եվրոպայով շրջելիս Էդուարդը Ուոլիսին է նվիրում թևնոցներ և բոլորը միևնույն մակագրությամբ ՝ W.E.:
Ուոլին ցանկանում է երեխա ունենալ, իսկ ամուսինը՝ ընդհակառակը։ Ամուսնու կողմից ոչ այնքան մեծ ուշադրության արժանացած կինը հանդիպում է Եվգենիի հետ, հետզհետե մտերմանում։
Անգլիայի կառավարությունը և արքայական ընտանիքը հրաժարվում են ճանաչել Էդուարդի հարաբերությունները Ուոլիսի հետ։ 1936 թվականի դեկտեմբեր 11-ին Էդուարդ VIII-ը հրապարակավ ելույթ է ունենում և հայտնում իր՝ գահը եղբորը հանձնելու որոշումը։ Նա ասաց. «Ես անհնարին եմ գտնում լինել պատասխանատու և հոգ տանել արքայական պարտականություններս կատարելու ծանր բեռան մասին առանց այն կնոջ օգնության և աջակցության, որին սիրում եմ»։
Դերերում
խմբագրել- Էբբի Կորնիշ - Ուոլի Ուինտրոպ
- Անդրեա Ռայզբոոր - Ուոլիս Սիմպսոն
- Ջեյմս Դ'արսի - Էդուարդ VIII
- Օսկար Աիզեկ - Եվգենի Կոլպակով
- Անաբել Ուոլիս - Արաբելա Գրին
- Լոուրենս Ֆոկս - արքայազն Ալբերտ
- Ռիչարդ Կոյլ - Ուիլիամ Ուինտրոպ
- Ջեյմս Ֆոկս - Գեորգ V
- Նատալի Գալ - Էդիտա
- Նատալի Դորմեր - Ելիզավետա Բոուզ-Լայոն
- Քեթի ՄակԳրատ - Թելմա Ֆերնես
- Աննա Սկելերն - Դաֆնա
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր -Մադոննա
- Սցենարիստներ - Մադոննա, Ալեք Քեշիշյան
- Պրոդյուսերներ - Կոլին Վեյնս, Սկոթ Ֆրանկլին, Կրիս Տիկյո, Նայջել Վուլ
- Օպերատոր - Հագեն Բոգդանսկի
- Մոնտաժ - Դենի Տուլ
- Կոմպոզիտոր - Աբել Կորժենեվսկի
- Հագուստի հեղինակ - Էրիան Ֆիլիպս
Փաստեր
խմբագրել- «Ես ուզում էի հասկանալ՝ ինչպիսի պիտի լինի սերը, որ տղամարդը, ծնված լինելով թագավոր օծվելու և Կայսրությունը կառավարելու համար, հրաժարվի իր ուղուց հանուն կնոջ»։
- Մադոննան իր՝ ֆիլմը նկարահանելու որշման մասին
- Նկարահանման մեկ ամբողջ օրը ծախսվել է այն կադրի վրա, որում Էբբի Կորնիշի հերոսուհին դուրս է գալիս լոգարանից[5]։
- Մադոննան խոստովանել է, որ այս ֆիլմը ստեղծվել է իր նախկին ամուսինների՝ Շոն Փենի և Գայ Ռիչիի բարոյական աջակցությամբ։
- Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել երեք երկրներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Անգլիա
- Էդուարդ VIII-ի դերի համար Ջեյմս Դ'արսին սովորել է նվագել շոտլանդական պարկապզուկ, սակայն մոնտաժի ժամանակ այդ հատվածը դուրս է մնացել։
- Օսկար Աիզեկը Եվգենիի դերի համար մեկ ամսում սովորել է դաշնամուր նվագել։
Քննադատություն
խմբագրել- Ընդհանուր առմամաբ ֆիլմը արժանացավ բացասական գնահատականի։ Rotten Tomatoes առցանց ագրեգատուրում 62 ակնկարկներից միայն 16 %-ն էր դրական։ Metacritic-ում ֆիլմը 100 բալից արժանացավ 37-ի։
- Իտալական «Corriere della Sera» թերթը հավաստիացներում էր, որ Մադոննայի նոր ֆիլմը արցունքոտ էր և ոչ համոզիչ։
- Film.it կինոպորտալը գրում է. «Նրա (Մադոննայի) ոճը չափից մեծ դոզա է. նա փորձում է ֆիլմում տեղավորել միանգամից ամեն ինչ՝ զգացմունքներ, արցունքներ, սեր, դար...իսկ արդյունքում այն չափից դուրս փայլուն է ստացվում»։
- Թոդ Մքքարթին «Hollywood Reporter»-ից գրում էր. «Հավանաբար այստեղ կա ինչ-որ հաճելի բան աչքի և ականջի համար, բայց հոգու՝ ոչինչ»։
- «The Independent»-ը համառոտ հայտարարել է. «ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն ֆիլմը գլուխգործոց չէ»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.webcitation.org/6JdLOS3HM?url=http://variety.com/2011/film/news/w-e-big-ambition-small-budget-1118042049/
- ↑ Статья о программе Венецианского кинофестиваля на 1 сентября 2011
- ↑ Հավելյալ փաստեր ֆիլմի մասին (Trivia)