Աբել Կորժենովսկի (լեհ.՝ Abel Korzeniowski, ի ծնե Ադամ Կորժենովսկի, հուլիսի 18, 1972(1972-07-18)[1], Կրակով, Krakov voevodluğu, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[2]), լեհ կոմպոզիտոր, նոմինացված է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը։

Աբել Կորժենովսկի
Abel Korzeniowski at FMF byVetulani 02.JPG
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունAbel Korzeniowski
Ծնվել էհուլիսի 18, 1972(1972-07-18)[1] (49 տարեկան)
Կրակով, Krakov voevodluğu, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[2]
ԵրկիրFlag of Poland.svg Լեհաստան
ՄասնագիտությունԽմբավար, երգահան
Գործիքներթավջութակ
ԿրթությունԿրակովի երաժշտական ակադեմիա
ԱնդամակցությունPolish Film Academy?
Կայքabelkorzeniowski.com
Abel Korzeniowski Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Աբելը երաժշտության հետ ծանոթացել է դեռևս վաղ տարիքում. նրա մայրը նվագել է թավջութակի վրա, իսկ երկու եղբայրները երաժիշտներ են։ 1996 թվականին ավարտում է երաժշտական դպրոցի թավջութակի բաժինը, իսկ 2000 թվականին ավարտել է Կրակովի Կշիշտով Պենդերեցկի անվան երաժշտական ակադեմիան։ Հենց այդ ակադեմիայում էլ 1999 թվականից 2000 թվականը նա աշխատել է ակադեմիայում որպես խմբավարի ասիստենտ։ Նրա աշխատանքները հնչել են մի շարք կարևորագույն փառատոններում, օրինակ՝ Լեհաստանում, Գերմանիայում, Սլովակիայում, Մոլդովայում, Ուկրաինայում և Բելառուսիայում։ Նաև գրել է ստեղծագործություններ ֆիլմերի և թատերական ներկայացումների համար։

ՖիլմագրությունԽմբագրել

  • Duże zwierzę, 2000
  • Rozwój, 2001
  • Człowiek, którego nie ma, 2002
  • Anioł w Krakowie, 2002
  • Pogoda na jutro, 2003
  • Kurc, 2006
  • PU-239, 2006
  • Պայքար Տերա մոլորակի համար, 2007
  • What We Take from Each Other, 2008
  • Confessions of a Go-Go Girl, 2008
  • Tickling Leo, 2009
  • Միայնակ տղամարդը, 2009
  • Մենք։ Հավատում ենք սիրուն, 2011
  • Ռոմեո և Ջուլիետա, 2013

ՄրցանակներԽմբագրել

  1. 2009 - Նոմինացված է լավագույն կոմպոզիտոր անվանակարգում «Միայնակ տղամարդը» ֆիլմում
  2. 2011 - Նոմինացված է լավագույն կոմպոզիտոր անվանակագրում «Մենք։ Հավատում ենք սիրուն» ֆիլմում[3][4]
  • San Diego Film Critics Society Awards.
  1. 2009 - SDFCS մրցանակ «Միայնակ տղամարդը» ֆիլմում լավագույն երաժշտություն անվանակարգում
  • Polish Film Festival.
  1. 2000 - SDFCS մրցանակ «Duze zwierze» ֆիլմում լավագույն երաժշտություն անվանակարգում

ԱղբյուրներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել