Անաբել Վոլիս

բրիտանացի դերասանուհի

Անաբել Վիլս (անգլ.՝ Annabelle Wallis կամ անգլ.՝ Annabelle Wallace), սեպտեմբերի 5, 1984(1984-09-05)[1], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3][4][5]), բրիտանացի դերասանուհի, դերասան Ռիչարդ Հարիսի զարմուհին[6][7]։ Նրա ամենահայտնի դերերից մեկը Ջեյն Սեյմուր թագուհու դերն է «Թյուդորներ» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում։

Անաբել Վոլիս
Annabelle Wallis (34027166033).jpg
Ծնվել էսեպտեմբերի 5, 1984(1984-09-05)[1] (36 տարեկան)
ԾննդավայրՕքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
ԿրթությունSaint Dominic's International School?
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի

ԿենսագրությունԽմբագրել

Անաբել Վոլիսը ծնվել է Օքսֆորդում՝ Մեծ Բրիտանիա, բայց մեծացել է Պորտուգալիայում։ Ազատ տիրապետում է ֆրանսերեն, պորտուգալերեն և իսպաներեն լեզուներին։ Դերասանուհին կարիերան սկսել է 2002 թվականին[7]։ Նրա առաջին կարևոր դերը եղել է Սոֆիի դերը 2005 թվականի բոլիվուդյան «Ինչպես սիրտը կհուշի» ֆիլմում։

2009 թվականին դերասանուհին հրավիրվել է խաղալու Ջեյն Սեյմուրի դերում Showtime հեռուստաալիքով ցուցադրվող հայտնի «Թյուդորներ» հեռուստասերիալում, այն բանից հետո, երբ այդ դերը կատարող Անիտա Բրիեմը լքեց շոուն երկրորդ եթերաշրջաի ավարտից հետո։ Վոլիսը մասնակցել է երրորդ եթերաշրջանի չորս դրվագների նկարահանումներին։

2015 թվականին նոմինացվել է «MTV Movie Awards» մրցանակի «Լավագույն վախ» կատեգորիայում, «Աննաբելլի անեծքը» ֆիլմում կատարած դերի համար։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ֆ Ինչպես սիրտը կհուշի Dil Jo Bhi Kahey... Սոֆֆի Բեսոն
2005 ս Տեսուչ Ջերիկո Jericho Լիզի Վեյ (The Killing of Johnny Swan) դրվագում
2006 ֆ True True Lie Փեյջ
2007 ֆ Պողպատե ծուղակ Steel Trap Մելանի
2007 ֆ Դիանա։ Արքայադստեր վերջին օրերը Diana: Last Days of a Princess Կելի Ֆիշեր
2008 ֆ Ստի ամբողջություն Body of Lies Հանի ընկերուհին
2008 ֆ Right Hand Drive Ռութ
2009 ֆ Ghost Town Սերենա
2009-2010 ս Թյուդորներ The Tudors Ջեյն Սեյմուր
2010 ֆ Կորած ապագան The Lost Future Դորել
2011 ֆ ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն W.E. Արաբելա Գրին
2011 ս Փեն Էյեմ Pan Am Բրիջետ Պիրս
2011 ֆ Իքս մարդիկ։ Առաջին դաս X-Men: First Class Էմի
2013-2016 ս Սուր հովարներ Peaky blinders Գրեյս Բերջես
2014 ս Ֆլեմինգ։ Մարդ, ով ուզում է դառնալ Բոնդ Fleming: The Man Who Would Be Bond Մյուրիել Ռայթ
2014 ս Հրացանակիրներ The Musketeers կոմսուհի Նինոն դե Լորակ
2014 ֆ Աննաբելլի անեծքը Annabelle Միա
2016 ֆ Եղբայրները Գրիմսբիից Grimsby Լինա Սմիթ
2016 ֆ Ական Mine Ջենի
2017 ֆ Կլոր սեղանի ասպետները: Արքա Արթուր King Arthur: Legend of the Sword Մեգգի
2017 ֆ Մումիա The Mummy Ջենի Հելսի

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1011171554 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  3. «Annabelle Wallis on Twitter»։ Վերցված է 2016-09-06 
  4. «Annabelle Wallis biography» (անգլերեն)։ tribute.ca։ Վերցված է 2016-06-14 
  5. «Annabelle Wallis» (անգլերեն)։ famousbirthdays.com։ Վերցված է 2016-06-14 
  6. «Annabelle Wallis: TRIVIA» (անգլերեն)։ TV.com։ Արխիվացված օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է 2010-04-14 
  7. 7,0 7,1 «Interview with Annabelle Wallis - leading lady of Dil Jo Bhi Kahey» (անգլերեն)։ indiaglitz.com։ Արխիվացված օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է 2010-04-14