Ճոճանակը (նկար, Ռենուար)

Ռենուարի նկար

Ճաճանակը (ֆր.՝ La balançoire), Պիեռ-Օգյուստ Ռենուարի (ֆր.՝ Pierre-Auguste Renoir, 1841-1919) նկարը, որը ստեղծվել է 1876 թվականին։ Նկարի չափսը՝ 92 x 73 սմ, շրջանակի չափսը՝ 111 x 92 սմ[2][3]։

Ճոճանակը
տեսակգեղանկար
նկարիչՕգյուստ Ռենուար[1]
տարի1876
բարձրություն92 ± 1 սանտիմետր
լայնություն73 ± 1 սանտիմետր
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՕրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
սեփականատերԳյուստավ Կայբոտ
musee-orsay.fr
Ծանոթագրություններ
 La balançoire (1876) by Pierre-Auguste Renoir in the Musée d'Orsay Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել
 
Պատկեր նկարից

Այս նկարը ներկայացվել է իմպրեսիոնիստների 3-րդ ցուցահանդեսում 1877 թվականին («Պարահանդես Մուլեն դե լա Գալետում» նկարի հետ)։ 1877 թվականին «Ճոճանակը» նկարն իր հավաքածուի համար գնել է ֆրանսիացի հավաքորդ և նկարիչ Գյուստավ Կայբոտը (Gustave Caillebotte)։ Նրա մահից հետո՝ 1894 թվականին, նկարը դարձավ պետության սեփականություն և փոխանցվեց Լյուքսեմբուրգի այգու թանգարանին։ 1929 թվականից նկարը գտնվում էր Լուվրում, իսկ 1947 թվականին այն ցուցադրվում էր Ժե դե Պոմում (ֆր.՝ Jeu de Paume) ազգային պատկերասրահում։ 1986 թվականին նկարը հանձնվեց Օրսե թանգարանին, որտեղ այն գտնվում է մինչ օրս[2]։

Նկարագրությունը

խմբագրել

Նկարում պատկերաված է երիտասարդ կին սպիտակ-մոխրագույն զգեստով, ով կանգնած է օրորոցի մոտ՝ ձեռքերով բռնելով պարանները։ Նայողին մեջքով կանգնած է այդ կնոջ հետ խոսացողը (ամենայն հավանականությամբ), կանգնած է մի տղամարդ մուգ կապույտ զգեստով և գլխարկով։ Նկարի ձախ կողմում՝ ծառի մոտ, կանգնած է մեկ այլ տղամարդ, ինչպես նաև փոքրիկ աղջնակ։ Ծառերի տերևներից թափանցում են արևի շողերը։ «Օրորոց» նկարը ստեղծվել է Ռենուարի այգում։ Կանգնած կնոջը հավանաբար նա նկարել է Մարգարիտա Լեգրանին (Marguerite Legrand), ում հետ ծանոթացել էր 1875 թվականին, ով պատկերված է նաև «Պարահանդես Մուլեն դե լա Գալետում» նկարում[4][5] (կինը մահացել է 1879 թվականի փետրվարին[6][7])

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 JocondeLab — 2014.
  2. 2,0 2,1 «Auguste Renoir — La balançoire» (HTML). Musée d’Orsay. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 07.06.2012-ին.
  3. «Pierre Auguste Renoir — La balançoire / The Swing» (HTML). Musée d’Orsay. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 07.06.2012-ին.
  4. Пьер Огюст Ренуар — "Бал в Мулен де ла Галетт", "Качели"
  5. М. С. Лебедянский Портреты Ренуара. — Изобразительное искусство, 2002
  6. Пьер Огюст Ренуар — Эпизоды из жизни: Любовные увлечения (Лиза Трео и Маргарита Легран) (HTML). impressionnisme.narod.ru.
  7. Жан-Поль Креспель Повседневная жизнь импрессионистов. 1863—1883 / перевод с французского Е. Пуряевой.

Աղբյուրներ

խմբագրել