Ճանճասպան վառ դեղին
Ճանճասպան վառ դեղին
Ճանճասպան վառ դեղին
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Ենթատիպ Agaricomycotina
Դաս Ագարիկոմիցետներ (Agaricomycetes)
Ենթադաս Agaricomycetidae
Կարգ Agaricales
Ընտանիք Ճանճասպանայիններ (Amanitaceae)
Ցեղ Ճանճասպան (Amanita)
Տեսակ Ճանճասպան վառ դեղին (A. gemmata)
Միջազգային անվանում
Amanita gemmata

Ճանճասպան վառ դեղին (լատին․՝ Amanita gemmata), Amanitaceae ընտանիքին պատկանող սունկ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

2,5-11 սմ տրամագծով, կիտրոնագույն, դեղին, մեջտեղում ավելի մուգ գունավորված՝ դեղնագորշավուն, գլխարկը մսալի է, սկզբում փռված, կիսագնդաձև, հետագայում տափակ, ընդհանուր ծածկոցի՝ սպիտակ գորտնուկների կամ լաթերի ձևով մնացորդներով։ Թիթեղները ու պտղամիսը սպիտակ են։ Թիթեղներն ազատ են, բարակ, խիտ։ Ունի նաև թիթեղիկներ։ Սպիտակ, սպիտակավուն ոտիկը 7-10 x 1-1,5 սմ է, սպիտակավուն նեղ օղակով, կենտրոնական։ Հիմքի մոտ պալարաձև ուռուցիկ է, ազատ կամ սերտ աճած պարկաձև պատյանի (վոլվա) մնացորդներով, որը երբեմն բացակայում է։ Սպորափոշին սպիտակ է։ Օվալաձև, հարթ, անգույն սպորները 8-9 x 7-7,5 մկմ են և ոչ ամիլոիդ[1]։

Տարածվածություն խմբագրել

Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ամերիկան, Հյուսիսային Աֆրիկան, Հարավային Կովկասը (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում հայտնաբերված է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում՝ «Սոսու պուրակ» արգելավայրում և Կապանի շրջակայքում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Հանդիպում է հազվադեպ, սոճու և հողի վրա, կաղնու-բոխու անտառներում, 1200-1700 մ բարձրության վրա, հոկտեմբեր ամսին։ Միկոռիզա գոյացնող սունկ է, համակեցության մեջ է մտնում փշատերև և լայնատերև ծառատեսակների հետ[1]։

Պահպանություն խմբագրել

Պահպանվում է «Ծավ» արգելավայրի համապատասխան էկոհամակարգերի կազմում։ Անհետացման եզրին գտնվող տեսակ է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճանճասպան վառ դեղին» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճանճասպան վառ դեղին» հոդվածին։