Ճանճասպան
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Տիպ/Բաժին Բազիդիավոր սնկեր (Basidiomycota)
Ենթատիպ Agaricomycotina
Դաս Ագարիկոմիցետներ (Agaricomycetes)
Ենթադաս Agaricomycetidae
Կարգ Agaricales
Ընտանիք Ճանճասպանայիններ (Amanitaceae)
Ցեղ Ճանճասպան (Amanita)
Pers., 1797

Ճանճասպան (լատին․՝ Amanita), գլխարկավոր սնկերի ճանճասպանայինների ընտանիքի ցեղ[1]։ Հայտնի է մոտ 600 տեսակ, որը ներառում են ամենաթունավոր սնկերից մինչև ուտելի սնկեր։ Սնկային թունավորումների մահերի 95%-ը այս ցեղի սնկերից է։ α-amanitin-ը ճանճասպաններում հանդիպող ամենամահաբեր թույնն է։ Ցեղի լատիներեն անվանումը ենթադրաբար ծագել է Կիլիկիայի Ամանոս լեռան անունից։

Տարածվածությունը Հայաստանում խմբագրել

ՀՀ-ում՝ 11 տեսակ։ Առավել տարածված են դժգույն գարշասունկը (A. phalloides) և կարմիր ճանճասպանը (A. muscaria)[1]։ Երեք տեսակ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում՝ ճանճասպան վառ դեղին (անհետացման եզրին գտնվող - NT), ճանճասպան կարմիր (խոցելի - VU) և դժգույն գարշասունկ (խոցելի - VU)[2]։

Հայաստանում տարածված տեսակները[3]
Լատիներեն անվանում Հայերեն անվանում Հայաստանում տարածվածություն Տարածվածությունն աշխարհում Թունավոր/ուտելի
Amanita boudieri (Amanita solitaria) Ճանճասպան փշոտ Սևանի ֆլորիստիկական շրջան, հազվադեպ Եվրոպա լավ ուտելի
Amanita citrina Ճանճասպան գարշասնկանման Զանգեզուրի ֆլորիստիկական շրջան՝ Գորիս-Սիսիան, հազվադեպ Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա չուտելի, ոչ թունավոր կամ քիչ թունավոր
Amanita gemmata Ճանճասպան վառ դեղին[2] Զանգեզուրի ֆլորիստիկական շրջան՝ «Սոսու պուրակ» արգելավայր և Կապանի շրջակայք, շատ հազվադեպ Եվրոպա, Հյուսիսային Աֆրիկա ուտելի, կասկածելի թունավորության աստիճան
Amanita pantherina Ճանճասպան հովազային Իջևանի ֆլորիստիկական շրջան՝ Վանաձոր, Պարզ լիճ, Զանգեզուրի ֆլորիստիկական շրջան՝ Գորիս, Գորիս-Սիսիան, Լոռվա ֆլորիստիկական շրջան՝ Ստեփանավան, հազվադեպ Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա թունավոր
Amanita phalloides Դժգույն գորշասունկ Իջևանի ֆլորիստիկական շրջան՝ Վանաձոր, Զանգեզուրի ֆլորիստիկական շրջան՝ Գորիս, Դավիթ Բեկ, Լոռվա ֆլորիստիկական շրջան՝ Ստեփանավան, հազվադեպ Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա մահացու թունավոր
Amanita porphyria Ճանճասպան պորֆիրանման Ապարանի ֆլորիստիկական շրջան՝ Ծաղկաձոր, հազվադեպ Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա հում վիճակում թունավոր, չուտելի
Amanita rubescens (Amanita rubens) Ճանճասպան մոխրավարդագույն Լոռվա ֆլորիստիկական շրջան՝ Ստեփանավան, Զանգեզուրի ֆլորիստիկական շրջան՝ Գորիս-Սիսիան Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա ուտելի
Amanita excelsa Ճանճասպան բարձր Զանգեզուրի ֆլորիստիկական շրջան՝ Գորիս-Սիսիան, հազվադեպ Եվրոպա, Ամերիկա, Ավստրալիա մահացու թունավոր
Amanita strobiliformis Ճանճասպան կոնաձև Լոռվա ֆլորիստիկական շրջան՝ Ախթալա Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա կասկածելի, հիմնականում նկարագրված է որպես ուտելի
Amanita vittadinii Ճանճասպան Վիտադինի Երևանի ֆլորիստիկական շրջան՝ Օշական, Ապարանի ֆլորիստիկական շրջան՝ Փյունիկ գյուղ, Գեղամա ֆլորիստիկական շրջան՝ հազվադեպ Եվրոպա, Հյուսիսային Աֆրիկա չուտելի, ոչ թունավոր
Amanita muscaria Ճանճասպան կարմիր Իջևանի ֆլորիստիկական շրջան՝ Դիլիջան քաղաք, Պարզ լճի շրջակայք, Ապարանի ֆլորիստիկական շրջան՝ Ծաղկաձոր, Հանքավան, Լոռու ֆլորիստիկական շրջան[2] Ամերիկա, Եվրոպա, Աֆրիկա, Ավստրալիա, Հարավային Կովկաս թունավոր, առաջացնում է, հալյուցինացիաներ

Թունավորություն խմբագրել

 
Դժգույն գորշասունկը

Ճանճասպանի որոշ տեսակներ հայտնի են իրենց թունավորությամբ։ Այդ տեսակները պարունակում են ամատոքսիններ, որոնք առաջացնել լյարդի անբավարարություն և մահ։ Թունավոր տեսակներից են՝ դժգույն գորշասունկը (A. phalloides), A. virosa, A. bisporigera, A. ocreata և A. verna։

Վերջերս Lepidella ենթացեղի որոշ տեսակներ նույնպես դասվել են որպես թունավոր, քանի որ առաջացնում են երիկամային սուր անբավարարություն, այդ թվում՝ A. smithiana հյուսիսարևմտյան Հյուսիսային Ամերիկայում, A. pseudoporphyria՝ Ճապոնիայում ևA. proxima Հարավային Եվրոպայում[4][5]։

Ուտելիություն խմբագրել

Չնայած որոշ ճանճասպաններ ուտելի են, շատ սնկերի մասնագետներ խորհուրդ են տալիս հեռու մնալ ճանճասպան ցեղի սնկերը ուտելուց, քանի դեռ տվյալ տեսակը վստահորեն ուտելի չի նույնականացվել[6]։ Եթե տեսակը սխալ է նույնականացվել, սնկի օգտագործումը կարող է հանգել թունավորման կամ մահվան, քանի որ տվյալ ցեղը պարունակում է մեծ քանակով թունավոր և մահացու սնկեր։

Հոգեներգործուն տեսակներ խմբագրել

 
Կարմիր ճանճասպանը պարունակում է իբոտենաթթու և մուսկիմոլ, որոնք ունեն հոգեներգործուն ազդեցություն։

Կարմիր ճանճասպանը պարունակում է մուսկիմոլ, իբոտենաթթու, որոնք ունի հոգեներգործուն ազդեցություն։ Սիբիրի տեղաբնիկների կողմից այս սունկը լայնորեն կիրառվել է որպես էնթեոգեն՝ հոգեներգործուն նյութ, որը ձևափոխում է զգայությունները, տրամադրությունը, գիտակցությունը, ճանաչողությունը և վարքը[7]՝ հոգևոր զարգացման, ծիսական, կրոնական նպատակներով[8]։ Արևմտյան Սիբիրի ուրալյան լեզուներով խոսող համարյա բոլոր ժողովուրդները և Ռուսաստանի հեռավոր արևելքի հնասիական լեզուներով խոսողները կիրառել են կարմիր ճանճասպանը։ Կենտրոնական Սիբիրի թյուրքական և տունգուսական ցեղերի կողմից սնկի կիրառման հազվադեպ դեպքեր են գրանցված, որը թույլ է տալիս ենթադրել, թե կարմիր ճաճասպանը չի օգտագործվել նրանց կողմից[9]։

 
Մուսկիմոլի (պանտերին) կառուցվածքով իզոքսազոլ է։

Հովազային ճանճասպանը նույնպես պարունակում է մուսկիմոլ[10], բայց ավելի հազվադեպ է կիրառվել որպես էնթեոգեն։ Ճանճասպանների հոգեներգործուն նյութեր պարունակող տեսակներն են՝

  • Ճանճասպան
    • Ճանճասպան կարմիր - A. muscaria
    • Ճանճասպան գարշասնկանման - A. citrina
    • Ճանճասպան վառ դեղին - A. gemmata[11]
    • Ճանճասպան հովազային - Amanita pantherina var. abietum[12]
    • Ճանճասպան պորֆիրանման - A. porphyria
    • Ճանճասպան թագավորական - A. regalis[13]
  • Tricholoma
    • Tricholoma muscarium[14]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 285 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
  2. 2,0 2,1 2,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
  3. Мелик-Хачатурян, Д.Г. (1980). Микофлора Армянской ССР. Том 5 (ռուսերեն). էջեր 271–279.
  4. Saviuc, P.; Danel, V. (2006). «New Syndromes in Mushroom Poisoning». Toxicological Reviews. 25 (3): 199–209. doi:10.2165/00139709-200625030-00004. PMID 17192123.
  5. Loizides M, Bellanger JM, Yiangou Y, Moreau PA. (2018). Preliminary phylogenetic investigations into the genus Amanita (Agaricales) in Cyprus, with a review of previous records and poisoning incidents. Documents Mycologiques 37: 201–218.
  6. Lincoff, Gary (1981). National Audubon Society Field Guide to Muschrooms. Knopf; A Chanticleer Press ed edition. էջ 25. ISBN 0-394-51992-2.
  7. «CHAPTER 1 Alcohol and Other Drugs». The Public Health Bush Book: Facts & approaches to three key public health issues. ISBN 0-7245-3361-3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 28-ին.
  8. «Brazilian Archives of Biology and Technology - Jurema-Preta (Mimosa tenuiflora [Willd.] Poir.): a review of its traditional use, phytochemistry and pharmacology». scielo.br. Վերցված է 2009 թ․ հունվարի 14-ին.
  9. Nyberg, H. (1992). «Religious use of hallucinogenic fungi: A comparison between Siberian and Mesoamerican Cultures». Karstenia. 32 (71–80): 71–80. doi:10.29203/ka.1992.294.
  10. Barceloux D. G. (2008). «41 (Isoxazole-containing mushrooms and pantherina syndrome)» (PDF). Medical toxicology of natural substances: foods, fungi, medicinal herbs, plants, and venomous animals. Canada: John Wiley and Sons Inc. էջ 298. ISBN 978-0-471-72761-3.
  11. «Erowid Psychoactive Amanitas Vault : Amanita gemmata (Gemmed Amanita)». www.erowid.org.
  12. «infraspecific taxa of pantherina - Amanitaceae.org - Taxonomy and Morphology of Amanita and Limacella». www.amanitaceae.org (անգլերեն).
  13. «Erowid Psychoactive Amanitas Vault : Amanita muscaria var. regalis (Fly Agaric variety)». www.erowid.org.
  14. «Amanita pantherina var. pantherina - an overview | ScienceDirect Topics». www.sciencedirect.com (անգլերեն).(չաշխատող հղում)