Ճանապարհորդություն դեպի Լուսին

Ճանապարհորդություն դեպի Լուսին, համր ֆիլմ է, որի ռեժիսորը Ժորժ Մելիեսն է։ Ոգեշնչված է բազմաթիվ աղբյուրներից, որոնցից են Ժյուլ Վեռնի «Երկրից դեպի Լուսին» և «Լուսնի շուրջը» վեպերը։ Ֆիլմը մի խումբ տիեզերագնացների մասին է, ովքեր ճանապարհորդում են դեպի Լուսին ինքնագնաց թնդանոթի պարկուճում, հետազոտում են լուսնի մակերևույթը, փախչում ընդհատկյա Սելենեների (լուսային բնակիչներ) խմբից և վերադառնում են Երկիր մոլորակ գերի վերցված Սելենեի հետ։ Այն ընդգրկում է ֆրանսիական թատրոնի դերասանների անսամբլը՝ Մելիեսի գլխավորությամբ, ով խաղում է գլխավոր կերպարին՝ Պրոֆեսոր Բարբենֆուիլիսին։ Ֆիլմը բացահայտորեն նկարված է թատերական ոճով, ինչի համար էլ Մելիեսը դարձավ հայտնի։

Ճանապարհորդություն դեպի Լուսին
ֆր.՝ Le Voyage dans la Lune
Անվանաքարտ
ԵրկիրՖրանսիա
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1], վեպի էկրանավորում[1], համր կինո[1] և կինոկատակերգություն
ՀիմքԵրկրից դեպի Լուսին[2], Լուսնի շուրջը և Առաջին մարդը լուսնի վրա[1]
Թվականսեպտեմբերի 1, 1902[3] և հոկտեմբերի 4, 1902[3]
Պրեմիերա1 Սեպտեմբերի 1902 (1902-09-01) (France)
4 Հոկտեմբերի 1902 (1902-10-04) (U.S.)
ԼեզուՀամր
ՌեժիսորԺորժ Մելիես
ՊրոդյուսերԺորժ Մելիես
Սցենարի հեղինակԺորժ Մելիես
Դերակատարներ* Ժորժ Մելիես 
* Բլյոտե Բերնոն
* Ֆրանսու Լալեմենտ 
* Հենրի Դելանոյ 
Օպերատոր* Théophile Michault * Lucien Tainguy
ԵրաժշտությունԺորժ Մելիես
ՄոնտաժԺորժ Մելիես
Պատմվածքի վայրԼուսին
ԿինոընկերությունStar Film Company
Տևողություն* 260 մետր/845 feet  * 18 րոպե (12 կադր/վ) * 16 րոպե (14 կադր/վ)[4]
ԲյուջեԿաղապար:$10,000
ՏեղայնացնողԵրկրից դեպի լուսին և Լուսնի շուրջը
ըստ Ժյուլ Վեռն
 Le voyage dans la lune (film) Վիքիպահեստում

Ֆիլմը միջազգայնորեն հաջողություն ունեցավ, և անօրինական կերպով ադապտացվեց այլ ստուդիաների կողմից՝ հատկապես Միացյալ Նահանգներում։ Նրա անսովոր երկարությունը, ճոխ արտադրությունը, նորարարական հատուկ էֆեկտները և պատմելու վրա դրված շեշտադրումը նշանակալիորեն ազդեցություն թողեցին այլ կինոգործիչների և ընդհանրապես պատմողական ֆիլմի զարգացման վրա։ Մասնագետները մեկնաբանել են ֆիլմի պատաֆիզիկական և իմպերիալիստական երգիծանքի լայնածավալ օգտագործումը, ինչպես նաև իր լայն ազդեցությունը ապագա կինոգործիչների վրա և դրա գեղարվեստական նշանակությունը ֆրանսիական թատերական հեքիաթային ոճի ավանդույթում։ Չնայած նրան, որ ֆիլմը անհետացավ անորոշության մեջ Մելիեսի պաշտոնաթողումից հետո, այն վերագտնվեց շուրջ 1930-ականներին, երբ Մելիեսի կարևորությունը կինոյի պատմության մեջ սկսում էր ճանաչվել ֆիլմասերների կողմից։ Ձեռքով գունավորված բնօրինակի տպագրությունը հայտնաբերվել է 1993 թ.-ին և վերականգնվել է 2011 թ.-ին։

The Village Voice-ը «Ճանապարհորդություն դեպի Լուսին»-ն անվանել է 20-րդ դարի 100 լավագույն ֆիլմերից 84-րդը։ Ֆիլմը մնում է ամենահայնտնին Մելիեսի ստեղծած հարյուրավոր ֆիլմերի ցանկում և այն պահը, երբ պարկուճը վայրէջք է կատարում լուսնի աչքի մեջ, մնում է ամենից խորհրդանշական և հաճախակի հիշատակված պատկերը կինոթատրոնի պատմության մեջ։ Այն լայնորեն դիտվում է, որպես ֆանտաստիկ ֆիլմի ամենավաղ օրինակը և ամենաազդեցիկ ֆիլմերից մեկը կինոպատմության մեջ։   

Համառոտ Սյուժեն

խմբագրել
 
Մարդը Լուսնի վրա պատկերը

Տիեզերագնացների ակումբի հանդիպման ժամանակ ակումբի նախագահը՝ Պրոֆեսոր Բարբենֆուիլիսն առաջարկում է արշավ դեպի Լուսին։ Որոշ անհամաձայնություններից հետո, հինգ այլ քաջ տիեզերագնացներ՝ Նոստրադամուսը, Ալկոֆրիսբասը, Օմեգան, Միկրոմեգասը և Պարաֆարագարամուսը համաձայնվում են պլանին։ Նրանք փամփուշտի տեսքով տիեզարական պարկուճ են կառուցում և հսկա թնդանոթ՝ տիեզերք արձակելու համար։ Տիեզերագնացները նստում են և պարկուճն արձակվում է թնդանոթից ծովահեների օգնությամբ, որոնցից շատերը երիտասարդ կանայք էին՝ ծովեհեների հագուստով։ Լուսնի մեջ գտնվող մարդը հետևում է պարկուճին, մինչ այն մոտենում է և մտնում իր աչքի մեջ։ [Ն 1]

Անվստանգ վայրէջք կատարելով լուսնի վրա՝ տիեզերագնացները դուրս են գալիս պարկուճից և հեռվում տեսնում են Երկիր մոլորակը։ Ճանապարհորդությունից հոգնած նրանք որոշում են մի փոքր հանգստանալ։ Նրանց քնի ժամանակ ձյուն է սկսվում, ինչն արթնացնում է տիեզերագնացներին և նրանք սկսում են ապաստան փնտրել։ Մի քարայր են գտնում, որտեղ հայտնաբերում են հսկա սնկեր։ Նույնիսկ մի տիեզերագնաց բացելով իր անձրևանոցը և փորձելով քաշել արմատը՝ դառնում է հսկա սունկ։

Դրանից հետո նրանք անցնում են մի շարք փորձությունների միջով, ինչպիսիք են հաղթահարել Սելենիտներին և գահավիժել Սելենիտների թագավորին (ի պատիվ լուսնի հունական աստվածուհու՝ Սելենեի)։   

Ապա տիեզերագնացները և մի Սելենիտ պարկուճում ժամանում են Երկիր՝ ընկնելով օվկիանոսի մեջ, որտեղ էլ նրանց փրկում է նավը և տանում ափ։ Վերջին հատվածում (բացակայում է ֆիլմի որոշ հրատարակչություններից) պատկերված է ճամփորդների վերադարձի պատվին նվիրված տոնական շքերթը, որը ընդգրկում էր գերի Սելենիտի ցուցադրությունը և հուշարձանի բացումը ՝ «Labor omnia vincit» խորագրով։ .[Ն 2]

Դերակատարներ

խմբագրել
 
Ժորժ Մելիես

Երբ «Ճանապարհորդություն դեպի Լուսին»-ը ստեղծվեց, ֆիլմի դերասանները խաղացին անանուն, իսկ սկզբի և վերջի հիշատակումներն ավելացվեցին ավելի ուշ։ Ինչևէ, հետևյալ դերասանների անունները վերցված են առկա ապացույցներից․

  • Ժորժ Մելիես Պրոֆեսոր Բարբենֆուիլիսի դերում  
  • Բլյոտե Բերնոն Փեբեի դերում (կիսալուսնի վրա գտնվող կինը) Մելիեսը հայտնաբերել է Բերնոնին 1890-ականներին, երբ նա երգչուհի էր L'Enfer կաբարետում։ Նա նույնպես խաղացել նրա 1899 թվականի Մոխրոտիկի ադապտացիայում։ 
  •  Ֆրանսու Լալեմենտ ծովահեների ղեկավարի դերում։ Նա Star Film Company-ի վարձատրված օպերատորներից մեկն էր։
  •   Հենրի Դելանոյ հրթիռի կապիտանի դերում
  • Folies Bergère-ի ակրոբատները Սելենիտների դերերում 
  • Victor André, Delpierre, Farjaux, Kelm, և Brunnet տիեզերագնացների դերերում 

Ստեղծումը

խմբագրել

Ոգեշնչման աղբյուրը

խմբագրել
 
Ստերեոսկոպի քարտ, որը ցույց է տալիս  տեսարան Ժակ ՕՖենբախի Le voyage dans la lune-ից

Երբ 1930թ-ին Մելիեսին հարցրեցին, թե ինչն է նրան ոգեշնչել ստեղծել «Ճանապարհորդություն դեպի Լուսին» ֆիլմը, նա հիշատակել է Ժյուլ Վեռնի «Երկրից դեպի Լուսին» և «Լուսնի շուրջը» վեպերը։ Կինեմատոգրաֆիստների առաջին ներկայացուցիչներից մեկը՝ Ժորժ Սադուլը առաջարկել է, որ Հերբերտ Ուելսի «Առաջին մարդը լուսնի վրա» սիրավեպը ևս մեծ ազդեցություն է թողել ֆիլմի վրա։ Նա պնդում է, որ ֆիլմի առաջին մասն ոգեշնչված է Վեռնից, իսկ երկրորդը՝ Ուելսից[7]։

Ոգեշնչման ուրիշ հնարավոր աղբյուրներ են Ժակ Օֆենբախի Le voyage dans la lune ծաղերգական օպերետը և Բուֆֆալոյի 1901թ․-ի Pan-American ցուցահանդեսի Ճանապարհորդություն դեպի Լուսին ատրակցիոնը։

Նկարահանում

խմբագրել
 
Մելիեսը (ձախ կողմում) այն ստուդիայում, որտեղ նկարահանվել է Ճանապարհորդություն դեպի Լուսին ֆիլմը 

Ինչպես նշում է գիտական գրող Ռոն Միլլերը, «Ճանապարհորդություն դեպի Լուսին»-ը հանդիսանում է Մելիեսի ամենաբարդ ֆիլմերից մեկը, որում նա գործի է դրել բոլոր հնարքները, որոնք սովորել կամ ստեղծել է։ Այն իր ամենաերկար ֆիլմն էր այդ ժամանակ և բյուջեն ու նկարահանման տևողությունն անսովոր կերպով ճոխ էին՝ արժենալով ₣10,000 և տևելով երեք ամիս մինչև ֆիլմի նկարահանման վերջ։ Ամբողջ աշխատակազմն աշխատում էր իր կարողությունների առավելագույն չափով։ Օրինակ՝ օպերատորները բացի նկարահանելուց, նաև օգնում էին զարգացնել ֆիլմը ու պատրաստել դեկորացիաները, իսկ որոշները նույնսիկ խաղում էին ֆիլմում։ Ֆիլմին բավականաչափ օգնեց Մելիեսի կապերը փարիզյան թատրոնի հետ՝ չնայած նրան, որ նա դերասաններին սովորականից շատ էր վճարում[8]։

Գունավորումը

խմբագրել

«Ճանապարհորդություն դեպի Լուսին» ֆիլմի որոշ կադրեր նեկրված են ձեռքով Փարիզում՝ գունավորման լաբում։ Այդ ստուդիայում աշխատում էին երկու հարյուր հոգի, որոնք աշխատում էին հատուկ վրձնով՝ հատուկ գույներով։ Յուրաքանչյուր աշխատող պատասխանատու էր տարբեր գույների համար կոնվեյերի ոճով։ Մեկ ֆիլմի համար օգտագործվում էին քսանից ավելի տարբեր գույներ։ Միջինում այդ լաբը ստեղծում էր ֆիլմի վաթսուն գունավորված տարբերակներ։

Ժառանգությունը

խմբագրել

Ինչպես նշում է A Short History of Film-ը, «Ճանապարհորդություն դեպի Լուսին» համատեղեց «էֆեկտիվ տեսարան, սենսացիա և տեխնիկական խիզախություն, որպեսզի ստեղծի տիեզերական ֆանտազիա, որը միջազգային սենսացիա էր։ Այն խորապես ազդեց ապագա կինոռեժիսորների վրա ՝ առաջ բերելով ստեղծարարություն կինեմատոգրաֆիայում և առաջարկելով ֆանտազիա միայն զվարճանքի համար, ինչը այդ ժամանակ հանդիսանում էր արտակարգ նպատակ։ Մելիեսի նորարական մոնտաժը և հատուկ էֆեկտները լայնորեն ընդօրինակվեցին և դարձան ոլորտի կարևոր տարրեր։ Ֆիլմը նույնպես խթանեց կինեմատոգրաֆիկական գիտական ու գեղարվեստական ֆանտազիայի զարգացմանը՝ ցուցադրելով, որ նման ժանրերը կարող են հաջողվել և տեսախցիկն ունակ է ձևափոխել իրականությունը։  

Այն Մելիեսի ամենահայտնի ֆիլմն է և հանդիսանում է վաղ կինոթատրոնի հիմնական օրինակներից մեկը՝ ճանաչված պարկուճը Լուսնի աչքում պատկերով։ Ոլորտի մասնագետ Andrew J. Rausch-ը ֆիմը ընդգրկում է «ֆիլմի պատմության մեջ ամենակարևոր 32 պահերը» ցանկում՝ նշելով, որ «այն փոխեց ամբողջ ֆիլամարտադրությունը»։ Chiara Ferrari-ի «1001 Ֆիլմ, որոնք դու պետք է տեսնես մինչև մահդ» էսսեում «Ճանապարհորդություն դեպի Լուսին»-ը նա առաջադրել է առաջին հորիզոնականում՝ պնդելով, որ ֆիլմը «ուղղակիորեն արտացոլում է իր ռեժիսորի թատերական ներկայացման անձը» և որ ֆիլմը «արժանի է լեգիտիմ տեղին աշխարհի կինոթատրոնի պատմության մեջ»։

Նշումներ

խմբագրել
  1. The image is a visual pun: the phrase dans l'œil, literally "in the eye," is the French equivalent of the English word "bullseye."[5]
  2. "Labor omnia vincit" is Latin for "work conquers all".[6]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.cnc.fr/cinema/actualites/limage-de-la-semaine--quand-georges-melies-visait-la-lune_1023335
  2. Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն)Svenska Filminstitutet.
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. Frame rate calculations produced using the following formula: 845 feet / ((n frame/s * 60 seconds) / 16 frames per foot) = x. See Elkins, David E. (2013), «Tables & Formulas: Feet Per Minute for 35 mm, 4-perf Format», The Camera Assistant Manual Web Site (companion site for The Camera Assistant's Manual [Burlington, MA: Focal Press, 2013]), Վերցված է 8 August 2013-ին.
  5. Kessler 2011, էջ. 123
  6. Frazer 1979, էջ. 98
  7. Lefebvre 2011, էջեր. 50, 58
  8. Frazer 1979, էջեր. 42–43
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճանապարհորդություն դեպի Լուսին» հոդվածին։