Ղոմի նահանգ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ղոմ (պարս. قم — Qom ), նահանգ Իրանում։ Զբաղեցնում է 11 526 կմ²: Վարչական կենտրոնը՝ Ղոմ։ Ձևավորվել է 1995 թվականին՝ առանձնացվելով Թեհրան նահանգից։ 2006 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 1 046 737 մարդ, որից քաղաքային բնակչությունը՝ 91.2 %: Հիմնական բնակչությունը կազմում են պարսիկեր, ազարիներ, լոռեր։
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Իրանի վարչական բաժանում |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Ղոմ |
Բնակչություն | ▲1 292 283 մարդ (2016)[1] |
Տարածք | 11 526 կմ²[2] |
![]() | |
Սահմանակցում է | Սպահանի նահանգ, Սեմնան, Կենտրոնական նահանգ և Թեհրանի նահանգ |
Ժամային գոտի | UTC+3:30 |
ISO 3166-2 կոդ | IR-25 |
Հեռախոսային կոդ | 025 |
qomict.ir |
ԱշխարհագրությունԽմբագրել
Կլիման անապատային է և կիսաանապատային: Տեղումների քանակը սակավ է: Շրջանը բարենպաստ չէ գյուղատնտեսության համար, հատկապես աղի լճերի մերձակայքում: Շրջանում կա երկու խոշոր աղի լիճ` Հաուզե Սուլթան և Նամաք:
ՊատմությունԽմբագրել
Ղոմը գոյություն է ունեցել իսլամի ընդունումից շատ առաջ: Այստեղ արված պեղումների ընթացքում գտնված ամենահին իրերը թվագրվում են մ.թ.ա. 5-րդ հազարամյակով: Դեռևս նախաիսլամական շրջանում Ղոմը եղել է խոշոր քաղաք: Ղոմն այն վայրն էր, որտեղ ալավիները թաքնվում էին ղեկավարղ խալիֆների հետապնդումներից: 825թ Ալ Մամուն խալիֆը գրավեց քաղաքը, որի հետևանքով եղան մեծ թվով զոհեր: 831թ Ղոմի բնակիչները հեղափոխության փորձ արեցին, որ դաժան կերպով ճնշվեց: Եվ միայն Բուիդների դինաստիայի օրոք ալավիները իշխանություն ձեռք բերեցին և Ղոմը սկսեց ծաղկել:
Վարչական բաժանումըԽմբագրել
Ղոմ նահանգը բաղկացած է մեկ շահրեստանից, որը բաժանվում է 5 շրջանների:
Ղոմը այսօրԽմբագրել
Այսօր Ղոմը համարվում է շիականության ամենագլխավոր կենտրոնը, որտեղ գալիս են մեծ թվով ուխտագնացներ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.amar.org.ir/%D8%B3%D8%B1%D8%B4%D9%85%D8%A7%D8%B1%DB%8C-%D8%B9%D9%85%D9%88%D9%85%DB%8C-%D9%86%D9%81%D9%88%D8%B3-%D9%88-%D9%85%D8%B3%DA%A9%D9%86/%D9%86%D8%AA%D8%A7%DB%8C%D8%AC-%D8%B3%D8%B1%D8%B4%D9%85%D8%A7%D8%B1%DB%8C/%D8%AC%D9%85%D8%B9%DB%8C%D8%AA-%D8%A8%D9%87-%D8%AA%D9%81%DA%A9%DB%8C%DA%A9-%D8%AA%D9%82%D8%B3%DB%8C%D9%85%D8%A7%D8%AA-%DA%A9%D8%B4%D9%88%D8%B1%DB%8C-%D8%B3%D8%A7%D9%84-1395
- ↑ 2,0 2,1 https://www.amar.org.ir/english/Iran-at-a-glance/Qom