Կենտրոնական նահանգ (Իրան)

(Վերահղված է Մարքազիից)

Մարքազի օսթան (պարս.՝ استان مرکزی` Օսթան-է Մարքազի) օսթան (նահանգ) ժամանակակից Իրանում։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում, արևելքից սահմանակից է Թեհրան և Ղոմ, հարավ-արևելքից` Սպահան, հարավ-արևմուտքից Լոռեսթան, արևմուտքից` Համադան, հյուսիս-արևմուտքից` Ղազվին, հյուսիս-արևելքից` Ալբորզ օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 29 127 կմ², բնակչությունը՝ 1 429 475 մարդ (2016)[1]։ Մայրաքաղաքը Արաք քաղաքն է։

Մարքազի օսթան
պարս.՝ استان مرکزی
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնԱրաք
Բնակչություն1 429 475 մարդ (2016)[1]
Տարածք29 127 կմ²
Սահմանակցում էՂոմի նահանգ, Սպահանի նահանգ, Համադանի նահանգ, Լոռեսթանի նահանգ, Թեհրանի նահանգ, Ղազվինի նահանգ և Ալբորզի նահանգ
ISO 3166-2 կոդIR-00

Օսթանը ձևավորվել է 1977 թվականին, երբ անջատվել է կենտրոնական Թեհրան օսթանից[2]։ Մարքազի անվանումը պարսկերեն նշանակում է կենտրոնական։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 4-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Քերմանշահ քաղաքը։

Բնակչություն

խմբագրել

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 1 326 826 մարդ` 364 155 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 413 959 մարդ, որոնք ապրում էին 426 613 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 429 475 մարդ` 455 866 տնտեսություններում[6]։

Տասը հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Արաքը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 520 944 մարդ), Սավեն (220 762 մարդ), Խոմեյնը (72 882 մարդ), Մահալլաթը (43 245 մարդ), Դելիջանը (40 902 մարդ), Մամունիեն (21 814 մարդ), Շազանդը (21 181 մարդ), Մահաջերանը (20 346 մարդ), Թաֆրեշը (16 493 մարդ)[7]։

Վարչական բաժանում

խմբագրել

 

Օսթանը բաժանված է 12 շահրեստանների (գավառների).

Մարքազի օսթանի շահրեստանները
Շահրեստան Բնակ. 2006[4] Բնակ. 2011[5] Բնակ. 2016[6] Վարչ. կենտրոն
Աշտիան շահրեստան 19 011 17 105 16 357 Աշտիան
Արաք շահրեստան 602 971 599 634 591 756 Արաք
Դելիջան շահրեստան 43 388 48 986 51 621 Դելիջան
Զարանդիե շահրեստան 57 550 57 153 63 907 Մամունիե
Թաֆրեշ շահրեստան 46 680 25 912 24 913 Թաֆրեշ
Խոմեյն շահրեստան 108 840 107 368 105 017 Խոմեյն
Խոնդաբ շահրեստան1 58 262 54 018 Խոնդաբ
Կոմիջան շահրեստան 45 296 39 340 36 441 Կոմիջան
Մահալլաթ շահրեստան 48 458 53 381 55 342 Մահալլաթ
Շազանդ շահրեստան 118 789 117 746 117 571 Շազանդ
Սավե շահրեստան 235 843 259 030 283 538 Սավե
Ֆարահան շահրեստան2 30 042 28 994 Ֆարմահին
Total 1 326 826 1 413 959 1 429 475
1Առանձնացվել է Արաք շահրեստանից
2Առանձնացվել է Կոմիջան և Թաֆրեշ շահրեստաններից

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  2. «Մարքազի Օսթանի պաշտոնական էջը օսթանի ձևավորման մասին» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-10-15-ին. Վերցված է 2023-10-10-ին.
  3. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. 6,0 6,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. Իրանի քաղաքների բնակչություննը ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտրոնական նահանգ (Իրան)» հոդվածին։