Ղոմի նահանգ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ղոմ (պարս. قم — Qom ), նահանգ Իրանում։ Զբաղեցնում է 11 526 կմ²։ Վարչական կենտրոնը՝ Ղոմ։ Ձևավորվել է 1995 թվականին՝ առանձնացվելով Թեհրան նահանգից։ 2006 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 1 046 737 մարդ, որից քաղաքային բնակչությունը՝ 91.2 %: Հիմնական բնակչությունը կազմում են պարսիկեր, ազարիներ, լոռեր։
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Իրանի վարչական բաժանում |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Ղոմ |
Բնակչություն | ▲1 292 283 մարդ (2016)[1] |
Տարածք | 11 526 կմ²[2] |
![]() | |
Սահմանակցում է | Սպահանի նահանգ, Սեմնան, Կենտրոնական նահանգ և Թեհրանի նահանգ |
Ժամային գոտի | UTC+3:30 |
ISO 3166-2 կոդ | IR-25 |
Հեռախոսային կոդ | 025 |
qomict.ir |
ԱշխարհագրությունԽմբագրել
Կլիման անապատային է և կիսաանապատային։ Տեղումների քանակը սակավ է։ Շրջանը բարենպաստ չէ գյուղատնտեսության համար, հատկապես աղի լճերի մերձակայքում։ Շրջանում կա երկու խոշոր աղի լիճ` Հաուզե Սուլթան և Նամաք։
ՊատմությունԽմբագրել
Ղոմը գոյություն է ունեցել իսլամի ընդունումից շատ առաջ։ Այստեղ արված պեղումների ընթացքում գտնված ամենահին իրերը թվագրվում են մ.թ.ա. 5-րդ հազարամյակով։ Դեռևս նախաիսլամական շրջանում Ղոմը եղել է խոշոր քաղաք։ Ղոմն այն վայրն էր, որտեղ ալավիները թաքնվում էին ղեկավարղ խալիֆների հետապնդումներից։ 825թ Ալ Մամուն խալիֆը գրավեց քաղաքը, որի հետևանքով եղան մեծ թվով զոհեր։ 831թ Ղոմի բնակիչները հեղափոխության փորձ արեցին, որ դաժան կերպով ճնշվեց։ Եվ միայն Բուիդների դինաստիայի օրոք ալավիները իշխանություն ձեռք բերեցին և Ղոմը սկսեց ծաղկել։
Վարչական բաժանումըԽմբագրել
Ղոմ նահանգը բաղկացած է մեկ շահրեստանից, որը բաժանվում է 5 շրջանների։
Ղոմը այսօրԽմբագրել
Այսօր Ղոմը համարվում է շիականության ամենագլխավոր կենտրոնը, որտեղ գալիս են մեծ թվով ուխտագնացներ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.amar.org.ir/%D8%B3%D8%B1%D8%B4%D9%85%D8%A7%D8%B1%DB%8C-%D8%B9%D9%85%D9%88%D9%85%DB%8C-%D9%86%D9%81%D9%88%D8%B3-%D9%88-%D9%85%D8%B3%DA%A9%D9%86/%D9%86%D8%AA%D8%A7%DB%8C%D8%AC-%D8%B3%D8%B1%D8%B4%D9%85%D8%A7%D8%B1%DB%8C/%D8%AC%D9%85%D8%B9%DB%8C%D8%AA-%D8%A8%D9%87-%D8%AA%D9%81%DA%A9%DB%8C%DA%A9-%D8%AA%D9%82%D8%B3%DB%8C%D9%85%D8%A7%D8%AA-%DA%A9%D8%B4%D9%88%D8%B1%DB%8C-%D8%B3%D8%A7%D9%84-1395
- ↑ 2,0 2,1 https://www.amar.org.ir/english/Iran-at-a-glance/Qom