Ձյունկո Ֆուրուտայի սպանություն

երիտասարդ ճապոնուհին առևանգման, բռնաբարության, խոշտանգումների և սպանության զոհ է դարձել

Ձյունկո Ֆուրուտա (անգլ.՝ Junko Furuta, ճապ.՝ 古田 順子), ճապոնացի ավագ դպրոցի աշակերտուհի, որին առևանգել են, բռնաբարել և սպանել։ Գործողությունները տեղի են ունեցել 1980-ական թվականների վերջերին։ Բռնաբարությունը հիմնականում կատարվել է չորս դեռահաս տղաների՝ Հիրոշի Միյանոյի, Ձո Օգուրայի, Շինձի Մինատոյի և Յասուշի Վատանաբեի կողմից՝ 1988 թվականի նոյեմբերից մինչև 1989 թվականի հունվարը, 40 օրվա ընթացքում։

Ձյունկո Ֆուրուտայի սպանություն
Տեսակսպանություն
Երկիր Ճապոնիա
Գրոհի վայրՏոկիո
ՏեղադրանքԱդաթի
Տարեթիվհունվարի 5, 1988
Զոհվածներ1 մարդ
Վիրավորներ0
Ահաբեկիչների քանակ4

Այս հանցագործությունը համարվում է հետպատերազմյան Ճապոնիայում դեռահասության հանցագործության վատագույն դեպքը[1]։

Նախապատմություն խմբագրել

Ձյունկո Ֆուրուտան ծնվել է Միսատո Սաիտամա քաղաքում։ Նա ապրել է իր ծնողների, ավագ եղբոր և կրտսեր եղբոր հետ[1][2][3]։

Հանցագործները եղել են չորս դեռահասներ՝ Հիրոշի Միյանոն (ճապ.՝ 宮野裕史, 18 տարեկան), Ձո Օգուրան (ճապ.՝ 小倉譲, 17 տարեկան), Շինձի Մինատոն (ճապ.՝ 湊伸治, 16 տարեկան) և Յասուշի Վատանաբեն (ճապ.՝ 渡邊恭, 17 տարեկան), որոնք դատական փաստաթղթերում համապատասխանաբար հիշատակվել են որպես «Ա», «Բ», «Գ» և «Դ»։ Հանցագործության ժամանակ նրանք Մինատոյի տան երկրորդ հարկն օգտագործել են որպես ժամանցի վայր, նախկինում հանցագործnւթյունները կատարել են այդ տանը, այդ թվում՝ պայուսակների գողություններ և բռնաբարություններ[4][5]։

Հանցագործություն խմբագրել

1988 թվականի նոյեմբերի 25-ին Միյանոն և Մինատոն թափառում էին Միսատոյի տարածքում՝ տեղի կանանց կողոպտելու և բռնաբարելու նպատակով[4]։ ժամը 8։ 30-ին նրանք նկատել են Ֆուրուտային հեծանիվով տուն վերադառնալիս։ Միյանոյի հրամանով Մինատոն հրել է Ֆուրուտային հեծանիվից և հեռացել դեպքի վայրից[4]։ Միյանոն ձևացրել է, որ պատահաբար է հայտնվել դեպքի վայրում և աղջկան առաջարկել է օգնություն՝ նրան հասցնել տուն անվտանգ[4]։ Ֆուրուտան համաձայնել է նրա առաջարկը, չիմանալով, որ Միյանոն նրան տանում է մոտակա պահեստ, որտեղ նա բռնաբարում է աղջկան, հետո նրան տարել է հյուրանոց, կրկին բռնաբարել և սպառնացել է սպանել նրան։ Հյուրանոցից Միլանոն զանգահարել է Մինատոյին և իր մյուս ընկերներին՝ Ձո Օգուրեին և Յասուշի Վատանաբեին ու պատմել է բռնաբարության մասին։ Հաղորդվում է, որ Օգուրան Միյանոյին առաջարկել է Ֆուտուրային պահել գերության մեջ, որպեսզի թույլ տա բազմաթիվ մարդկանց սեռական ոտնձգություններ կատարել նրա նկատմամբ։ Տղաները խմբակային բռնաբարել են աղջկան և քիչ անց նրանք առևանգել և բռնաբարել են ևս մեկ աղջկա, որին հետագայում ազատ են արձակել[4]։

Առավոտյան ժամը 3։ 00-ի սահմաններում Միյանոն Ֆուրուտային տարել է մոտակա այգի, որտեղ նրան սպասում էին Մինատոն, Օգուրան և Վատանաբեն[4]։ Նրանք արդեն գիտեին աղջկա տան հասցեն և նրան սպառնացին, որ եթե Ֆուրուտան փախչի, կսպանեն իր ընտանիքին։ Չորս տղաները նրան տարան Մինատոյի ծնողների տուն և խմբով բռնաբարեցին նրան[4]։ Այդ տունը, շուտով դարձավ նրանց մշտական ավազակախմբերի հավաքատեղի[6]։

Նոյեմբերի 27-ին Ֆուրուտայի ծնողները դիմել են ոստիկանություն՝ նրա անհետացման պատճառով։ Հետագա հետաքննությունը խոչընդոտելու համար առևանգողները ստիպել են նրան զանգահարել մորը և ասել, որ նա փախել է, անվտանգ է և իր ընկերների հետ միասին։ Երբ Մինատոյի ծնողները տանն էին, տղաները նաև Ֆուրուտային ստիպել են հանդես գալ որպես Մինատոյի ընկերուհի[7]։ Նրանք դադարել են ստել Մինատոյի ծնողներին, երբ պարզ է դարձել, որ նրանք ոստիկանությունը չեն հաղորդի ոչինչ[6]։ Մինատոները հայտնել են, որ իրենք չեն միջամտել, քանի որ գիտեին Միյանոյի և յակուձայի կապերի մասին ու վախենում էին վրեժխնդրությունից, ինչպես նաև այն պատճառով, որ իրենց որդին ավելի մեծ դաժանություն է դրսևորել նրանց նկատմամբ[6]։

Խումբը Ֆուրուտային գերության մեջ է պահել Մինատոյի տանը 40 օրվա ընթացքում, որտեղ նրանք բազմիցս անգամներ աղջկան ծեծել են, բռնաբարել և տանջել[4]։ Ըստ իրենց խոսքերի, նրանք սափրել են աղջկա ինտիմ զոնայի մազերը, ստիպել նրան մերկ պարել երաժշտության տակ, զբաղվել մաստուրբացիայով նրանց առջև, իսկ գիշերվա կեսին թողել են նրան պատշգամբում գրեթե առանց հագուստի։ Խմբի տղաները աղջկա հեշտոցում և անուսում տեղադրել են տարբեր իրեր, այդ թվում, վառվող լուցկի և շիշ։ Նրան բռնությամբ ստիպել են խմել մեծ քանակությամբ ալկոհոլ, կաթ և ջուր։ Աղջիկը նաև ստիպված է եղել ծխել մի քանի ծխախոտ միևնույն ժամանակ։ Միյանոն բազմիցս անգամներ այրել է նրա ոտքերն ու ձեռքերը։ Դեկտեմբերի վերջին Ֆուրուտան խիստ թերսնված էր այն պատճառով, որ նրան կերակրում էին քիչ և նա խմում էր միայն կաթ[4]։ Ծանր վնասվածքների և այրվածքների պատճառով նա նույնիսկ չէր կարողանում ֆիզիկապես հասնել առաջին հարկի գտնվող զուգարան[4]։

Ֆուրուտայի տեսքը կտրուկ փոխվել է առևանգումից հետո։ Նրա դեմքը եղել է այտուցված և նրան դարձրել է անճանաչելի։ Աղջկա մարմինը նույնպես եղել է այլանդակված, այդ պատճառով տղաները կորցրել էին նրա հանդեպ սեռական հետաքրքրությունը։ Արդյունքում խումբը առևանգել և բռնաբարել է 19-ամյա մի կնոջ, որը, ինչպես Ֆուրուտան, աշխատանքից տուն էր վերադառնում[փա՞ստ]։

1989 թվականի հունվարի 4-ին մաջոնգում մեկ այլ խաղացողի հետ խաղում պարտվելուց հետո Միյանոն որոշել է իր զայրույթը թափել Ֆուրուտայի վրա[8]։ Տղան սկսել է այրել նրա ոտքերը, ծեռքերը, որովայնը։ Ֆուրուտան փորձել է մարել կրակը, սակայն արդյունքում դադարել է արձագանքել։ Նրանք շարունակել են ծեծել աղջկան, հալված մոմը լցրել են Ֆուրուտայի դեմքին, երկու կարճ մոմ դրել են նրա կոպերի վրա և ստիպել են նրան խմել իր սեփական մեզը։ Ֆուրուտային շարունակել են ծեծել 2 ժամ, արդյունքում աղջիկը վնասվածքներից մահացել է[4]։

Նրա մահից ավելի քիչ, քան 24 ժամ անց, Մինատոյի եղբայրը զանգահարել է նրան և հայտնել, որ Ֆուրուտան մահացել է։ Վախենալով սպանության համար պատժից՝ խումբը նրա մարմինը փաթաթել է վերմակների մեջ և դրել է պայուսակի մեջ։ Այնուհետև նրանք աղջկա մարմինը տեղավորել են տակառում և լցրել են այն թաց բետոնով։ Ժամը 8:00-ի մոտ նրանք ցեմենտը տարել են Տոկիոյի Կոտո ցեմենտի գործարան[9]։

1989 թվականի հունվարի 23-ին Միյանոն և Օգուրան ձերբակալվել են 19-ամյա աղջկա խմբակային բռնաբարության համար, որին նրանք առևանգել էին դեկտեմբերին։ Մարտի 29-ին երկու ոստիկաններ եկել էին հարցաքննելու նրանց, քանի որ նրանց հասցեում կանացի ներքնազգեստ էր հայտնաբերվել։ Հարցաքննության ժամանակ Միյանոն կարծել է, որ սպաներից մեկը գիտի Ֆուրուտայի սպանության մեջ իր մեղավորության մասին։ Մտածելով, որ Ձո Օգուրան խոստովանել է Ֆուրուտայի դեմ հանցագործությունների մասին, Միյանոն որոշել է ոստիկանությանն ասել Ֆուրուտայի մարմնի գտնվելու վայրը։ Ոստիկանությունը սկզբում շփոթված էր խոստովանությամբ, քանի որ նրանք նկատի ունեին մեկ այլ կնոջ և նրա յոթամյա որդու սպանությունը, որը տեղի է ունեցել Ֆուրուտայի առևանգումից ինը օր առաջ։

Ոստիկանությունը հաջորդ օրը հայտնաբերել է Ֆուրուտայի մարմինը։ Այն ճանաչել են մատնահետքերով։ 1989 թվականի ապրիլի 1-ին Ձո Օգուրան ձերբակալվել է առանձին սեռական բռնության համար, իսկ հետո կրկին կալանավորվել Ֆուրուտայի սպանության համար։ Հաջորդել է Վատանաբեի, Մինատոյի և Մինատոյի եղբոր ձերբակալությունը։ Պաշտոնապես ճանաչվել են Ֆուրուտայի հետ դաժան վերաբերմունքի մասնակից մի քանի այլ հանցակիցներ, այդ թվում՝ Տեցուո Նակամուրան և Կոիչի Իհարան, որոնց բռնաբարության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նրանց ԴՆԹ-ն հայտնաբերվել է զոհի մարմնի ներսում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «古田順子の生い立ちや両親の現在~飯島愛コンクリート事件関与のデマも総まとめ». NewSee (ճապոներեն). 2019 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.
  2. douga bubble (2017-12-26), 女子高生コンクリ殺人 当時の報道6, Վերցված է 2019-04-11-ին
  3. «古田順子の両親の現在や生い立ち!女子高生コンクリート事件の被害者まとめ». MATOMEDIA [マトメディア]|芸能エンタメ・ニュースまとめ (ճապոներեն). 2020 թ․ հունվարի 4. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 «Full text of the Tokyo High Court's ruling on the Junko Furuta case» (Japanese). Tokyo High Court. 1991 թ․ հուլիսի 12.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Tanihara, Keisuke; Kojima, Satoru; Nakajima, Yutaka; Mizuno, Takeya (2005 թ․ հուլիսի 1). «The Media Naming of Adult Criminals with Juvenile Criminal Records: The 1989 Concrete-Packing Murder Case and 2004 Assault Case (Part 1)». Information and Communication Studies. Bunkyo University, Faculty of Information and Communications. 33: 331–344.
  6. 6,0 6,1 6,2 Yumi, Wijers-Hasegawa (2004 թ․ հուլիսի 29). «Man who killed as child back in court». The Japan Times.
  7. Hawkins, Kristal (2013 թ․ փետրվարի 21). «Japanese Horror Story: The Torture of Junko Furuta». Crime Library. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
  8. «裁判例結果詳細 | 裁判所 - Courts in Japan». www.courts.go.jp. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 28-ին.
  9. "Rapist, Murderer Given 20-Year Sentence". The Daily Yomiuri. Sunday 13 July 1991. Page 2. Retrieved from LexisNexis on 29 September 2009.

Արտաքին հղումներ խմբագրել