«Ձին և իր տղան» (անգլ.՝ The Horse and His Boy), Քլայվ Սթեյփլս Լյուիսի ֆանտաստիկ վեպ՝ հրատարակված 1954 թվականի սեպտեմբերի 6-ին։ «Նարնիայի ժամանակագրություններ» շարքի հինգերորդ (երրորդը ըստ ժամանակային հերթականության) գիրքը։ Գործողությունները տեղի են ունենում Նարնիայից հարավ գտնվող երկրում՝ Տարխիստանում։ Վեպը պատմում է Շաստա տղայի և խոսող ձիու մասին, որոնք որոշել են միասին փախչել Նարնիա։ Գործողությունների ժամանակը Գերագույն արքա Փիթերի, արքա Էդմունդի, թագուհիներ Սյուզենի և Լյուսիի կառավարման ժամանակներն են։

Ձին և իր տղան
անգլ.՝ The Horse and His Boy
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆանտաստիկա
Ձևվեպ
ՀեղինակՔլայվ Սթեյփլս Լյուիս
ԵրկիրԱնգլիա Անգլիա
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանCalormen?, Archenland? և Tashbaan?
ԿերպարներShasta?, Ասլան, Aravis?, Hwin?, Bree?, Rabadash?, Փիթեր Փևենսի, Susan Pevensie?, Լյուսի Փևենսի, Էդմունդ Պևենսի, Mr. Tumnus?, Lasaraleen?, Tisroc?, Tarkaan Ahoshta? և Tarkaan Anradin?
ՆկարազարդողՊաուլինա Բեյնս
ՀրատարակչությունՋեֆրի Բլես
Հրատարակվել է1954 թվական սեպտեմբերի 6
ՇարքՆարնիայի ժամանակագրություններ
ՆախորդԱրծաթե բազկաթոռ
ՀաջորդՀրաշագործի զարմիկը
Թվային տարբերակfadedpage.com/showbook.php?pid=201410B1

Սյուժե խմբագրել

Տղա Շաստին ապրում է ծովի ափին՝ ձկնորսի հյուղակում, ում նա անվանում է իր հայրը։ Նրա կյանքը դժվարին է և լի զրկանքներով։ Մի անգամ նրանց հյուղակում հայտնվում է ազնվատոհմ անծանոթ-տարխան՝ հիանալի արշավաձիու վրա։ Ականջ դնելով հոր և անծանոթի խոսակցությանը՝ տղան իմանում է, որ նա որդեգիր է և նրան ցանկանում են ստրկության վաճառել ազնվատոհմ հյուրին։ Նա որոշում է փախչել դաժան Տարխիստանից։ Փախուստում նրա ընկերն է դառնում անծանոթի խոսող ձին։ Նա Շաստային պատմում է հիասքանչ հյուսիսային երկիր Նարնիայի մասին, որտեղից նրանք երկուսն էլ ծնունդով են, որտեղ օդը մաքուր է և ազատություն է տիրում։ Ճանապարհին փախստականները հանդիպում են տարխանուհի Արավիտային, ով տնից փախել էր խորթ մոր պատճառով, որը նրան ստիպում էր ամուսնանալ հարուստ ծերունու հետ և նրա խոսող զամբիկին։ Միասին նրանք ուղևորվում են Նարնիա։ Որպեսզի հասնեն այնտեղ, նրանց անրհրաժեշտ է անցնել Տարխիստանի բազմամարդ մայրաքաղաք Տաշբաանի միջով, որտեղ ընկերները պատահաբար իրարից զատվում են փողոցային հրմշտոցի մեջ։ Այսպես Շաստան ընկնում է Նարնիայի չորս արքաների և թագուհիների նստավայրը հյուրասենյակ, որոնք Տարխիստանում էին գտնվում այցով, որտեղ բոլորը նրան ընդունում են Օռլանդիայի արքայազն Կորինի տեղը։ Այնտեղ նա իմանում է այն մասին, որ թագուհի Սյուզենը ցանկանում է մերժումով պատասխանել տարխիստանյան արքայազն Ռաբադաշի ամուսնության առաջարկին և այդ պատճառով ամբողջ նարնիական դեսպանությունը գտնվում է վտանգի տակ։ Նարնեցիները կիսվում են շուտափույթ տուն ուղևորվելու ծրագրերի մասին և Շաստայի ներկայությամբ քննարկում են տարբեր ճանապարհների, որոնք տանում են Նարնիա, արժանիքները և թերությունները։ Մեկնման համար Նարնիայի արքաները նախընտրում են նավը։ Այդ տեղեկություններով Շաստան փախչում է նստավայրից՝ փնտրելու իր ընկերներին, մինչ այդ ծանոթանալով արքայազն Կորինի հետ, ում նա նման է ինչպես ջրի երկու կաթիլ։

Արավիտան, քաղաքում մենակ մնալով երկու ձիերի հետ, հանդիպում է իր ընկերուհի Լազարիլինին, ով վերջերս ամուսնացել էր և վարում էր անհոգ աշխարհիկ կյանք։ Ընկերուհին որոշում է օգնել Արավիտային, չնայած որ չի հասկանում, թե ինչու է նրան հարկավոր փախչել այդպիսի բարձրաստիճան և հարուստ փեսացուից։ Նրանք սպասում են գիշերվան և փորձում են մոտենալ հանդիպման պայմանական վայրին՝ քաղաքի պատերից դուրս գտնվող լքված գերազմաններին, որը գտնվում է անապատի եզրին։ Հենց այստեղ էլ Լազարիլինի ծառաները պետք է բերեն ձիերին։ Դեպի դամբարանները կարճ ճանապարհը գտնվում է տարխիստանյան կառավարիչ Տիսրոկի պալատի միջով, որտեղ Լազարիլինը մուտք ունի որպես ազնվատոհմիկ անձ։ Հայտնվելով այնտեղ` աղջիկները ականատես են լինում արքայազն Ռաբադաշի և նրա հայր Տիսրոկի գաղտնի խոսակցությանը։ Ռաբադաշը սաստիկ զայրացած է նրանից, որ թագուհի Սյուզենը իր եղբայրների և քրոջ հետ փախել է նրանից նավով։ Նա ամեն գնով ցանկանում է ամուսնանալ Սյուզենի հետ։ Դրա համար Ռաբադաշը առաջարկում է հորը կազմակերպել ռազմական արշավանք դեպի հյուսիս, նպատակ ունենալով գրավել սկզբում Օռլանդիան, իսկ այնուհետև նաև Նարնիան։ Մտորումից հետո Տիսրոկը Ռաբադաշին թույլ է տալիս կազմակերպել այդպիսի գրավյալ արշավանք։ Աղջիկները դուրս են գալիս Տիսրոկի գաղտնի հարկաբաժնից և բաժանվում են։ Արավիտան, անցնելով քաղաքային պատի վրայով, հանդիպում է Շաստայի և ձիերի հետ քաղաքից դուրս և պատմում է Ռաբադաշի դավադիր ծրագրերի մասին։ Շաստիի պատմածներից ծանոթ լինելով անապատի միջով ճանապարհին, ընկերներն անմիջապես ճանապարհ են ընկնում, որպեսզի հասցնեն նախազգուշացնեն Օռլանյիայի արքային։ Ճանապարհտն նրանք հաղթահարում են բազմաթիվ դժվարություններ և փորձություններ, Ռաբադաշի ջոկատը կրնկակոխ հետապնդում է ճանապարհորդներին։ Ճգնավորի խրճիթից մինչև Անվարդ արքայական պալատ ընկած ճանապարհի վերջին հատվածը Շաստան պետք է վազի միայնակ, քանի որ ձիերը ուժասպառ են եղել, իսկ Արավիտան վիրավորվել է առյուծի կողմից։ Սակայն Շաստան հասցնում է ժամանակին զգուշացնել Օռլանդիայի արքա Լումային։ Ամրոցը կողպված է և պատրաստ պաշարման։ Օգնության հասած նարնեցիները դաժան ճակատամարտի են բռնվում տարխիստանցիների հետ, որի արդյունքում Ռաբադաշը գերի է վերցվում, իսկ մնացած տարխիստանիցները վտարվում են։

Ճակատամարտից հետո զորավոր առյուծ Ասլանը՝ Նարնիայի արարիչը և իրական տիրակալը, հայտնվում է Շաստային, Արավիտային և խոսող ձիերին և պատմում այն մասին, թե իրականում ոչ պատահական են եղել բոլոր նրանց արկածները և թվացյալ դժբախտությունները։ Այդ բոլոր իրադարձությունները եղել են նրա ծրագրերի մասերը, Նարնիայի, Օռլանդիայի և անձամբ նրանց մասին իր խնամատարությունը։ Ճակատամարտից հետո պարզվում է, որ Շաստան մանկությունում կորած արքայազն Կորինի երկվորյակ-եղբայրն է և նրա իրական անունը Կոր է։ Երբ հաղթողները որոշում են, թե ինչ անել պարտվածների հետ, կրկին հայտնվում է Ասլանը և սրբապիղծ Ռաբադաշին որոշ ժամանակով վեր է ածում էշի՝ ի պատիժ նրա նենգության և տխմարության։ Սակայն երբ Ռաբադաշը «կապաքինվի» էշի կերպարանքից և կդառնա Տարխիստանի կառավարիչը, նրա վրա կպահպանվի անեծք՝ նա ոչ մի տեղ չի կարողանա հեռանալ իր մայրաքաղաքից և աստվածուհի Տաշի տաճարից, որին նա պաշտում է և որին ավելի վեր է դասում Ասլանից, այլապես նա կրկին կվերածվի էշի։

Վերջաբանում խոսվում է հերոսների և երկրների հետագա ճակատագրի մասին։ Նարնիան և Օռլանդիան, ազատվելով թշնամական վտանգից, ծաղկում են և բարօր կյանք վայելում, տարխիստանցիները ուրախ են Ռաբադաշի խաղաղ կառավարմանը, Կորը և Արավիտան դարձել են շատ մտերիմ և, երբ հասունանում են, ամուսնանում են, նրանք ունենում են ժառանգորդ, Օռլանդիայի արքա Ռամ Մեծը։ Ռազմատենչ արքայազն Կորինը դառնում է մեծագույն ասպետ և ձեռնամարտի չեմպիոն, իսկ խոսող ձիերը սկսում են նոր, ազատ կյանք հայրենի Նարնիայում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Շաստայի պատմությունը (նա, լինելով նորածին, հայտնաբերվում է ծովի ափին նավակում և որդեգրվում), ինչպես նաև նրա փախուստը դեպի հյուսիս ընկերների հետ, ստրկության երկրից, որտեղ տիրում է դաժանությունը և կեղծ աստվածների պաշտամունքը, ունի ուղղակի աստվածաշնչական զուգահեռներ Ելք գրքի հետ (Մովսեսի պատմությունը և հրեաների ելքը Եգիպտոսից)։ Ելք գրքի իրադարձություններին է վերագրվում նաև անտեսանելի Ասլանի ո Շաստայի միջև զրույցը Նարնիայի ճանապարհին, որտեղ Ասլանը տղային բացահայտում է խաղաղության մասին իր խնամատարությունը, իսկ Շաստայի «Ո՞վ ես դու» հարցին ի պատասխան երիցս պատասխանում է. «Ես — դա ես եմ»։
  • Այդ գրքում Ճգնավորի կերպարը անդրադարձվում է հայտնի հռոմա-կաթոլիկական սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու կերպարի հետ։

Կերպարներ խմբագրել

  • Շաստա (նույն ինքը Արքայազն Կոր) — Օռլանդիայի արքայազն, Կորինի ավագ երկվորյակ-եղբայրը, ով հայտնվել է Տարխիստանում։
  • Ուիննի — խոսող ձի Նարնիայից, հափշտակված տարխիստանցիների կողմից։
  • Արավիտա — տարխիստանցի աղջիկ։
  • Բրի (նույն ինքը Իգոգո) — խոսող ձի Նարնիայից, հափշտակված տարխիստանցիների կողմից։
  • Արքայազն Կորին — Կորի կրտսեր երկվորյակ-եղբայրը։
  • Ասլան — Մեծ Առյուծ։
  • Արքա Փիթեր - Նարնիայի Գերագույն արքա։
  • Թագուհի Սյուզեն — Նարնիայի թագուհի։
  • Արքա Պևենսի — Նարնիայի արքա։
  • Թագուհի Լյուսի — Նարնիայի թագուհի։
  • Պարոն Թումնուս — Նարնիայի արքաների խորհրդականը։
  • Արքայազն Ռաբադաշ — տարխիստանյան արքայազն։
  • Լազարիլինա — տարխիստանցի աղջիկ։
  • Տիսրոկ — Տարխիստանի կառավարիչ։
  • Աշարտա — Տարխիստանի մեծ վեզիր։
  • Ախոշտա — տարխիստանցի աղջիկ, Տարխիստանի նոր մեծ վեզիր։
  • Արշիշ — տարխիստանցի ձկնորս։

Բովանդակություն խմբագրել

Վեպը բաղկացած է 15 գլխից[1]։

  • Գլուխ առաջին. Փախուստ
  • Գլուխ երկրորդ. Առաջին արկած
  • Գլուխ երրորդ. Տաշբաանի դարպասների մոտ
  • Գլուխ չորրորդ. Արքան և թագուհին

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել