Հրաշագործի զարմիկը

«Հրաշագործի զարմիկը» (անգլ.՝ The Magician’s Nephew), Քլայվ Սթեյփլս Լյուիսի վեպը, թվով վեցերորդը «Նարնիայի ժամանակագրություններ» շարքի յոթ գրքերից (և առաջինը ըստ ժամանակագրական հերթականության)։ Առաջին անգամ հրատարակվել է 1955 թվականի մայիսի 2-ին։ Այն նվիրված է Կիլմերների ընտանիքին։

Հրաշագործի զորմիկը
The Magician’s Nephew
Narnian.world.map.jpg
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրֆանտաստիկա
ՀեղինակՔլայվ Սթեյփլս Լյուիս
ԵրկիրԱնգլիա Անգլիա
Բնագիր լեզուանգլերեն
ՆկարազարդողՊաուլինա Բեյնս
Կազմի հեղինակՊաուլինա Բեյնս
ՀրատարակչությունBodley Head
Հրատարակություն1955 թվական մայիսի 2
ՇարքՆարնիայի ժամանակագրություններ
ՆախորդՁին և իր տղան
ՀաջորդՎերջին ճակատամարտ (Նարնիայի ժամանակագրություններ)
The Chronicles of Narnia

Գիրքը հանդիսանում է մնացածների նախապատմությունը։ Նրանում Լյուիսը բացատրում է, թե ինչպես է հայտնվել Նարնիան, ինչպես է այնտեղ ընկել Սպիտակ Կախարդուհին և ինչու երեխաները կարողացան ընկնել Նարնիա Զգեստապահարանի միջով։ Սպիտակ Կախարդուհին այս գրքում հանդես է գալիս Ջադիս անվան տակ, որը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «վհուկ»։

ՍյուժեԽմբագրել

Պոլի Պալմերը ապրում է Լոնդոնում, այն տան հարևանությամբ, որտեղ ստիպված էր բնակություն հաստատել Դիգորի Կերկը։ Դիգորիի մայրը հիվանդ է, այդ պատճառով նա ապրում է իր քեռու մոտ՝ տարօրինակություններով մարդու։ Նա չի հասկանում, թե ինչու մորաքույրը թույլ չի տալիս իրեն մտնել քեռու աշխատասենյակը, երբ մի անգամ, սխալմամբ, նա այնտեղ ընկնում է Պոլիի հետ միասին։ Պարզվում է, նրա քեռի Էնդրյուն հրաշագործ է եղել, ով այնքան էլ հաջողությունների չի հասել այդ բնագավառում, սակայն կարողացել է ստեղծել օղակներ, կանաչ և դեղին, որոնք մեր աշխարհից տանում էին ցանկացածին, ով կհպվեր նրանց։ Ուր են տանում օղակները Էնդրյու Կետերլին չգիտի։ Այդ պատճառով նա Պոլիին խաբեությամբ ստիպում է վերցնել օղակը, իսկ Դիգորին ստիպված էր ուղևորվել նրա հետևից, իր հետ վերցնելով երկու զույգ օղակներ՝ իր համար և նրա համար։

Երեխաները հայտնվում են Աշխարհների միջև Անտառում, որտեղ ժամանակը գրեթե չի ընթանում և մայրը համարյա չի գիտակցում իրեն, բայց դրա փոխարեն, Աշխարհների միջև Անտառի բազմաթիվ լճակներից յուրաքանչյուրից սկիզբ է առնում ճանապարտ դեպի այլ աշխարհ, համարյա նույնպիսի, ինչպես մերը։ Հետաքրքրությունից դրդված նրանք ուղևորվում են հայացք նետելու առաջին պատահած աշխարհի վրա և այն դուրս է գալիս Չարնը։ Չարնը քաղաք է կամ աշխարհ, համարյա դատարկ, սակայն մի ժամանակ այն եղել է բնակեցված։ Դիգորին և Պոլին պատահաբար հանդիպում են վերջին ողջ մնացած բնակչուհուն՝ թագուհի Ջադիսին, դաժան և հզոր կախարդուհու։ Դիգորին, տեղի տալով գայթակղությանը և հետաքրքրությանը, արթնացնում է Ջադիսին, չնայած նա դեռևս չգիտեր, որ դա իրեն և Պոլիին կբերի բազմաթիվ տհաճություններ։ Երեխաների հետ միասին կախարդուհին ընկնում է XX դարի սկզբի Լոնդոն։

Պարզվում է, որ այս աշխարհում Ջադիսը ի վիճակի չէ կախարդելու, սակայն նրա ամբողջ ֆիզիկական ուժը մնում է իր մոտ։ Ջադիսը ուղևորվում է «քաղաքի գրավմանը», իսկ նրանով հմայված Էնդրյուի քեռին ուղեկցում է կախարդուհուն, ցանկանալով հաճոյանալ նրան։ Այդ ժամանակ Պոլին և Դիգորին փորձում են մտածել, թե ինչպես նրան դուրս տանել մեր աշխարհից դեպի Աշխարհների միջև Անտառ։ Այդ պատճառով, երբ կախարդուհին վերադառնում է, նրանք արդեն սպասում են Դիգորիի տան մոտ դարանում։ Խառնաշփոթության և իրարանցման մեջ, Ջադիսի և երեխաների հետ միասին, մեր աշխարհից անհետանում են նաև քեռի Էնդրյուն և պատահականորեն նրա մոտ հայտնված կառքապան Ֆրենկը և նրա ձին։ Այսպես նրանք ընկնում են նոր աշխարհ, աշխարհ, որը դեռևս նոր է ստեղծվում։ Այն ստեղծվում է երգով։ Սկզբում հայտնվում է հողը, այնուհետև երկինքը և աստղերը, Արևը և բույսերը, իսկ դրանից հետո նաև խոսող կենդանիները և այծամարդը, թզուկները, նիմփաները և այլ հեքիաթային արարածներ։ Ակնհայտ է դառնում, որ այդ երգը երգում է առյուծը՝ հզոր և արքայական։ Քանի դեռ երգը հնչում է օդում, աշխարհը կենդանանում է և ծաղկում, և նույնիսկ Լոնդոնի լապտերի սյան կտորից, որով Ջադիսը փորձ է անում սպանել առյուծ Ասլանին, առաջանում է Լապտերի սյուն։

Ասլանը սկսում է խոսել երեխաների հետ, նա պատմում է նրանց Նարնիայի մասին, այն մասին, որ կախարդուհու հետ միասին երկիր է ընկել նաև չարը։ Քանի որ «Ադամի և Եվայի որդին» նրան բերել է Նարնիա, ապա «Ադամի և Եվայի զավակները» պարտավոր են օգնել նրան պահել։ Դրա համար Ասլանը Պոլիին և Դիգորիին ուղարկում է խնձոր բերել հրաշալի այգուց։ Այնպիսի խնձոր է, որ նրանից ծառ է աճում, որը կարող է Նարնիան պաշտպանել բազմաթիվ աղետներից։ Նրանից հետո, երբ երեխաները ճանապարհ են ընկնում ձիով (Ասլանը նրան շնորհում է թևեր), նա թագադրում է Լոնդոնից կառապանին։ Այդպես Ֆրենկը դառնում է Ֆրանցիսկ Ι, Նարնիայի արքա, իսկ նրա կինը՝ Նելին, այժմ թագուհի Ելենա, Ասլանի կանչով հայտնվում է մեր աշխարհից։

Այդ ընթացքում Պոլին և Դիգորին հասնում են այգի, որտեղ հասնում են Մշտական Երիտասարդության Խնձորները։ Այստեղ Դիգորիին փորձություն է սպասում։ Նա հանդիպում է Ջադիսին, ով այնտեղ էր եկել իր համար խնձորի և արդեն հասցրել էր մեկն ուտել։ Այժմ նա համոզում է Դիգորիին մեկը վերցնել իր համար կամ նրա հիվանդ մոր։

Սակայն Դիգորին հրաժարվում է, արդարացիորեն ենթադրելով, որ կախարդուհին ստում է իրեն և պոկում է ընդամենը մեկ խնձոր՝ Ասլանի համար։ Տնկված խնձորից աճում է այն նույն ծառը, որը Նարնիային պաշտպանություն կտա Ջադիսից դեռևս մի քանի հարյուր տարիներ։ եվ այդ ծառից մեկ խնձոր Դիգորին ստանում է որպես պարգև։ Այնուհետև Ասլանը բացատրում է երեխաներին, որ նա, ով խնձոր է քաղում իր համար, ստանում է ոչ միայն անմահություն, այլ նաև անսահման տանջանքներ, և միայն այն ուրիշից ստացողը՝ եթե ոչ անմահություն, ապա, ծայրահեղ դեպքում, ամուր առողջություն և երջանկություն մինչև կյանքի վերջը։

Երեխաները վերադառնում են Անգլիա, Դիգորիի մայրը առողջանում է։ Երեխաները բոլոր կախարդական օղակները պահում են հողի մեջ, իսկ քեռի Էնդրյուն, կրկին հայտնվելով տանը, ընդմիշտ ընդհատում է հմայությունները։ Խնձորի մնացած միջուկից աճում է մեկ այլ ծառ, ոչ այդքան հրաշալի, ինչպես նարնիականը։ Սակայն բազմաթիվ տարիներ անց, նրանից հետո, երբ այն կործանում է փոթորիկը, Դիգորին (այդ ժամանակ արդեն պրոֆեսոր Կերկ) նրանից պատվիրում է զգեստապահարան։ Եվ այդ պահարանը այլ չորս երեխաների կբերի Նարնիա, նոր արկածների։ Այդ բոլորը տեղի կունենա ժամանակագրության հաջորդ գրքում՝ «Առյուծը, կախարդը և պահարանը»։

ԿերպարներԽմբագրել

  • Դիգորի Կերկ — տղա, ով ստիպված էր Լոնդոնում մնալ մոր հիվանդության պատճառով։
  • Պոլի — նրա հարևանուհին և ընկերուհին։
  • Քեռի Էնդրյու — Դիգորիի քեռին, ով խաբեությամբ Պոլիին և Դիգորիին ուղարկում է Աշխարհների միջև Անտառ։
  • Մորաքույր Լետի — Դիգորիի մորաքույրը, քեռի Էնդրյուի քույրը։
  • Ջադիս — Չարնի վերջին թագուհին։
  • Ասլան — առյուծ, ով ստեղծել է Նարնիան։
  • Ֆրենկ — կառապան, պատահաբար ընկնում է Նարնիա Դիգորիի, Պոլիի և Ջադիսի հետ։ Նարնիայի առաջին արքան (Ֆրանցիսկ անվան տակ)։
  • Մորի (Ելակ) — կառապանի ձին, Աղեղ։ Առաջին նարնիական թռչող ձին։
  • Նելի — կառապանի կինը, Նարնիայի առաջին թագուհին (Ելենա անվան տակ)։

ԲովանդակությունԽմբագրել

Վեպը բաղկացած է նախաբանից և տասնհինգ գլուխներից[1]։

  • Նախաբան. Տաս տարի անց
  • Գլուխ առաջին. Այն մասին, թե ինչպես երեխաները շփոթեցին դուռը
  • Գլուխ երկրորդ. Դիգորին և նրա քեռին
  • Գլուխ երրորդ. Աշխարհների միջև Անտառը
  • Գլուխ չորրորդ. Մուրճ և զանգակ
  • Գլուխ հինգերորդ. Ոչ բարի խոսք
  • Գլուխ վեցերորդ. Ինչպես սկսվեցին քեռի Էնդրյուի անհաջողությունները
  • Գլուխ յոթերորդ. Այն մասին, թե ինչ կատարվեց դռան առջև
  • Գլուխ ութերորդ. Մարտ Լապտերի սյան մոտ
  • Գլուխ իններորդ. Ինչպես է հիմնադրվել Նարնիան
  • Գլուխ տասներորդ. Առաջին կատակը և այլ իրադարձություններ
  • Գլուխ տասնմեկերորդ. Դիգորիի և նրա քեռու չար արկածները
  • Գլուխ տասներկուերորդ. Մորու արկածները
  • Գլուխ տասներեքերորդ. Անսպասելի հանդիպում
  • Գլուխ տասնչորսերորդ. Ինչպես էին տնկում ծառը
  • Գլուխ տասնհինգերորդ. Ինչպես ավարտվեց այս վեպը և սկսվեցին բոլոր մնացածները

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել