Հրաչ Մուրադյան (հաղորդավար)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչ Մուրադյան (այլ կիրառումներ)
Հրաչ Վաչիկի Մուրադյան (նոյեմբերի 10, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, պրոդյուսեր, դերասան։ Ներկայումս աշխատում է «ATV» հեռուստաընկերությունում որպես «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման հաղորդավար և պրոդյուսեր։
Հրաչ Վաչիկի Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | Հայ |
Կրոն | Քրիստոնեություն |
Կարողություն | հաղորդավար, պրոդյուսեր,դերասան |
Մասնագիտություն | |
Աշխատավայր | «ATV» |
Կայք | instagram.com/hrachmuradyan |
Hrach Muradyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀրաչ Մուրադյանը (անգլ.՝ Hrach Muradyan,ռուս.՝ Грач Мурадян) ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում:1992-1997 թվականներին բնակվել է Մոսկվայում։ 2000 թվականին ավարտել է Երևանի Մովսես Գորգիսյանի անվան հ 158 միջնակարգ դպրոցը։ 2000-2004 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստի բաժնում[1]։ 2016-2018 թվականներին սովորել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հոգեբանության ֆակուլտետում։
Կարիերա
խմբագրել1997-1999 թվականներին «Հայ FM» ռադիոկայանի հաղորդավար:2000-2002 թվականներին աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում որպես «Ի դեպ» երաժշտական ծրագրի հաղորդավար։ 2003-2005 թվականներին եղել է մի քանի հեռուստաալիքների և ռադիոկայանների հաղորդավար՝ «Ազգային երաժշտական ալիք» հ/ը, «Դինամիտ FM Երևան» ռադիոկայան, «Արմենակոբ» հեռուստաընկերությունում` վարել է «16» երիտասարդական ծրագիրը, Հայաստանի hանրային hեռուստաընկերությունում վարել է «Բաց նախագիծ»-ը,որը հայկական հեռուստատեսության պատմության առաջին թոք շոուն էր։
2005-2010 թվականներին «Ավրորա» ռադիոկայանով վարել է «Արչի շոու» և «Բարի երեկո ավրորա» ծրագրերը։ 2010-2011 թվականներին եղել է «Դար 21» հեռուստաընկերության «Դարի գիշեր» հաղորդաշարի հաղորդավարը։ 2010 թվականից «ATV» հեռուստաընկերությամբ վարում է «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուն, որի պրոդյուսերն է։
2012 թվականին «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի հաղորդավար։ 2013-2014 թվականներին եղել է «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բան ու գործ» հաղորդման,իսկ 2014-2015 թվականներին «Սոված խաղեր» ծրագրի պրոդյուսերը։ 2015 թվականին եղել է «ATV» հեռուստաընկերության «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի պրոդյուսերը[2]։
2016 թվականի մարտից մինչև նոյեմբեր հանդիսացել է «Աբելի քույրը» հեռուստասերիալի գլխավոր պրոդյուսերը։ 2017 թվականից մինչև այսօր հանդիսանում է «Բյուրո N6» հաղորդման պրոդյուսերը։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է։
Ֆիլմագրություն
խմբագրել- «Սուպեր մամա 2» (2017)[3]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Դասախոսներ/Հրաչ Մուրադյան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ZARK Foundation».
- ↑ «Super Mother II(2017) Full Cast & Crew».
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Յութուբյան պաշտոնական ալիք
- Instagram պաշտոնական էջ
- Facebook պաշտոնական էջ
- Hrach Muradyan is Ready to Make a Family Արխիվացված 2020-02-17 Wayback Machine
- Հրաչ Մուրադյան-հարցազրույց
- Փոփ Արտ-Հրաչ Մուրադյան
- «Ես էլ ընտանիք կազմեցի, արդեն պաշտոնապես կարող եմ հայտարարել». Հրաչ Մուրադյան(չաշխատող հղում)
- Հարցազրույց պրոդյուսերական գործունեության վերաբերյալ
- Ես կամ 14.05.2016 Հրաչ Մուրադյան
- «Hrach Muradyan/Actor». IMDb. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=