Շնորհակալությո՜ւն, հայրի՛կ (ֆիլմ)
(Վերահղված է Շնորհակալություն, հայրիկ (ֆիլմ)ից)
«Շնորհակալություն, հայրիկ» (անգլ.՝ Thank you, Dad), 2014 թվականին «Թիմ պրոդաքշն» ընկերության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նկարահանած հայկական ֆիլմ։
![]() | |
Երկիր | ![]() |
Թվական | 2014 |
Լեզու | հայերեն՝ անգլերեն լուսագրերով |
Ռեժիսոր | Հրաչ Քեշիշյան |
Պրոդյուսեր | Միքայել Պողոսյան |
Սցենարի հեղինակ | Միքայել Պողոսյան, Վիգեն Ստեփանյան |
Դերակատարներ | Միքայել Պողոսյան, Վիգեն Ստեփանյան և Լևոն Հարությունյան |
Կինոընկերություն | «Թիմ պրոդաքշն» Հայաստանի ազգային կինոկենտրոն |
Տևողություն | 95 րոպե |
Սյուժե Խմբագրել
Ֆիլմը հայկական արմատներով Ամերիկայում բնակվող Վիրջի (Վերժինե) անունով մի աղջկա մասին է, ով ծանոթանալով հոր կտակի հետ՝ տեղափոխվում է Հայաստան։ Կտակում ասվում է, որ հայրը 50 միլիոն դոլար է կտակել աղջկան, սակայն ժառանգությունը կստանա այն դեպքում, երբ Հայաստանում կամուսնանա Բարգևոս անունով հայ տղամարդու հետ։ Վերժինեն այնպես է սիրահարվում Հայաստանին, որ որոշում է տեղափոխվել և մնալ հայրենիքում[1]։
Դերերում Խմբագրել
- Վերժինե՝ Քրիստա Մարիա Դոնարգո
- Բարգևոս՝ Միքայել Պողոսյան
- Վիգեն Ստեփանյան
- Լևոն Հարությունյան[2]
- Աշոտ Տեր-Մաթևոսյան
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ ««Շնորհակալություն, հայրիկ» ֆիլմի մասին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2015-02-24
- ↑ Հարցազրույց Քրիստա Մարիա Դոնարգոյից
Արտաքին հղումներ Խմբագրել
- «Շնորհակալություն, հայրիկ» Archived 2015-02-28 at the Wayback Machine.