Շնորհակալությո՜ւն, հայրի՛կ (ֆիլմ)
«Շնորհակալություն, հայրիկ» (անգլ.՝ Thank you, Dad), 2014 թվականին «Թիմ պրոդաքշն» ընկերության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նկարահանած հայկական ֆիլմ։
Երկիր | Հայաստան |
---|---|
Թվական | 2014 |
Լեզու | հայերեն՝ անգլերեն լուսագրերով |
Ռեժիսոր | Հրաչ Քեշիշյան |
Պրոդյուսեր | Միքայել Պողոսյան |
Սցենարի հեղինակ | Միքայել Պողոսյան, Վիգեն Ստեփանյան |
Դերակատարներ | Միքայել Պողոսյան, Վիգեն Ստեփանյան և Լևոն Հարությունյան |
Կինոընկերություն | «Թիմ պրոդաքշն» Հայաստանի ազգային կինոկենտրոն |
Տևողություն | 95 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմը հայկական արմատներով Ամերիկայում բնակվող Վիրջի (Վերժինե) անունով մի աղջկա մասին է, ով ծանոթանալով հոր կտակի հետ՝ տեղափոխվում է Հայաստան։ Կտակում ասվում է, որ հայրը 50 միլիոն դոլար է կտակել աղջկան, սակայն ժառանգությունը կստանա այն դեպքում, երբ Հայաստանում կամուսնանա Բարգևոս անունով հայ տղամարդու հետ։ Վերժինեն այնպես է սիրահարվում Հայաստանին, որ որոշում է տեղափոխվել և մնալ հայրենիքում[1]։
Դերերում
խմբագրել- Վերժինե՝ Քրիստա Մարիա Դոնարգո
- Բարգևոս՝ Միքայել Պողոսյան
- Վիգեն Ստեփանյան
- Լևոն Հարությունյան[2]
- Աշոտ Տեր-Մաթևոսյան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Շնորհակալություն, հայրիկ» ֆիլմի մասին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Հարցազրույց Քրիստա Մարիա Դոնարգոյից
Արտաքին հղումներ
խմբագրել- «Շնորհակալություն, հայրիկ» Արխիվացված 2015-02-28 Wayback Machine