Հրաչյա Հովսեփյան

քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրաչյա Վլադիմիրի Հովսեփյան (դեկտեմբերի 20, 1948(1948-12-20)[1], Բերդավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 31, 2017(2017-12-31)), հայ գյուղատնտես։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր (2003): ՀԳԳԱ թղթակից անդամ (1999):

Հրաչյա Հովսեփյան
Ծնվել էդեկտեմբերի 20, 1948(1948-12-20)[1]
ԾննդավայրԲերդավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 31, 2017(2017-12-31) (69 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1971)
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2003)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գյուղատնտես
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ

Կենսագրություն

խմբագրել

Հրաչյա Հովսեփյանը ծնվել է 1948 թվականի դեկտեմբերի 20-ին, Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղում։ 1971 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1971-1980 թվականներին եղել է Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի ավագ լաբորանտ, կրտսեր գիտաշխատող։ 1971-1980 թվականներին աշխատել է երկրագործության գիտահետազոտական ինստիտուտում ավագ լաբորանտ, կրտսեր գիտաշխատող, 1980-1985 թվականներին` ՀԿԿ Էջմիածնի շրջկոմում հրահանգիչ, գյուղբաժնի վարիչ, 1985-1986 թվականներին` ՀԿԿ ԿԿ հրահանգիչ, 1986 թվականին ընտրվել է Տավուշի, 1989 թվականին և 1991 թվականին Էջմիածնի շրջխորհուրդների նախագահ։ 1980-1996 թվականներին կատարել է կուս-պետական աշխատանք։ 1996-1998 թվականներին եղել է Արմավիրի փոխմարզպետ, մարզպետի պաշտոնակատար, 1998 թվականից՝ Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի տնօրեն։ 2012 թվականից աշխատում է ՀԱԱՀ «Հ. Պետրոսյանի անվան Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն»-մասնաճյուղում՝ որպես փոխտնօրեն։ Եղել է Հայաստանի գերագույն խորհրդի և ազգային ժողովի պատգամավոր[2]։

Աշխատանքները վերաբերում են Արարատյան դաշտում կարտոֆիլի երկրորդ բերքի ստացման և Հայաստանի բնակլիմայական տարբեր պայմաններում առողջ տնկանյութի արտադրության կենսատեխնոլոգիական և ագրոտեխնիկական հիմնախնդիրներին[3]։

Անդամակցություն

խմբագրել
  • ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ։
  • ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Դոկտորական թեզ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11596
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։