Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրաչիկ Հմայակի Զաքոյան (1922, Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ - 2003, Գավառ, Հայաստան), հայ, խորհրդային գյուղատնտես և ծխախոտագործ, գյուղատնտեսական արտադրության առաջամարտիկ, ինչպես նաև միջին մասնագիտական կրթության աշխատող։ Հայկական ԽՍՀ Կամոյի անվան շրջանի սովխոզ-տեխնիկումի տնօրեն (1966-1980)։ Սոցիալիստական Աշխատանքի Հերոս (1949)[1]։

Հրաչիկ Զաքոյան
Ծնվել է1922
ԾննդավայրՆոր Բայազետ, Հայկական ԽՍՀ
Մահացել է2003
Մահվան վայրԳավառ, Հայաստան
ԳերեզմանԳավառ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Մասնագիտությունգյուղատնտես, ուսուցիչ և մանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Հրաչիկ Հմայակի Զաքոյանը ծնվել է 1922 թվականին ՀԽՍՀ Նոր Բայազետի շրջանի Նոր Բայազետ քաղաքում (Այժմ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաք), բանվորի ընտանիքում[2]։ Զաքոյանի ծնողները Արևմտյան Հայաստանի Խնուս քաղաքից հայրենադարձվել են Նոր Բայազետ, որտեղ կոլտնտեսություն հիմնումից հետո սկսել են աշխատել այնտեղ[3]։

Հրաչիկ Զաքոյանն ավարտել է Նոր Բայազետի 7-ամյա միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել և ավարտել է Նոր Բայազետի մանկավարժական տեխնիկումը[4]։ Ուսման ընթացքում, ամառային արձակուրդների ժամանակ Զաքոյանը աշխատել է Բատիկ Բատիկյանի անվան կոլտնտեսությունում՝ զբաղվելով բանջարաբուծությամբ և օգնելով կոմբայնավարներին[3][5]։ 1936 թվականին նա անդամակցել է ՀԼԿԵՄ-ին, իսկ հետագայում եղել է ՀԼԿԵՄ-ի կոմերիտական կազմակերպության քարտուղար[3]։ 1940 թվականին կոլտնտեսությունում որոշում կայացվեց սկսել ծխախոտի աճեցում, և Զաքոյանը նշանակվեց կոլտնտեսության ծխախոտի օղակի պատասխանատու։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մեկնարկից մեկ տարի անց Զաքոյանը զորակոչվել է Կարմիր բանակ, սակայն շուտով զորացրվել է և վերադարձել կոլտնտեսություն[6]։ Զաքոյանի օղակը, որը բաղկացած էր 12-13 աշխատավորներից կարճ ժամանակահատվածում յուրացրել է ծխախոտի մշակության ագրոարդյունաբերական հիմքերը[4]։ Զաքոյանի ղեկավարությամբ կոլտնտեսությունում սկսվել է սեփական տնկարաններում բարձրորակ ծխախոտի տնկիների աճեցում։ Ագրոարդյունաբերական միջոցառումների հետևողական կիրառման արդյունքում, կարճ ժամանակահատվածում ավարտելով տնկարկների տնկումը, օղակին հաջողվել է հասնել բարձր արդյունքների[7]։ 1943 թվականին յուրաքանչյուր հեկտարից ստացվել է ծխախոտի 13 ցենտներ, ինչի համար էլ բարձր բերքի երիտասարդական օղակի պատասխանատու Զաքոյանը պարգևատրվել է ՀԼԿԵՄ Կենտկոմի պատվոգրով։ 1945 թվականին Զաքոյանը անդամակցել է ԽՄԿԿ-ին(Բ)/ԽՄԿԿ-ին։ Նույն տարում բերքը հեկտարից հասցվել է 19 ցենտների, Զաքոյանը պարգևատրվել է «Գերազանց աշխատանքի համար» մեդալով[3]։ 1948 թվականին 3 հա օղակի տարածությունից ստացվել է «Տիկ-կուլակ» տեսակի 25,1 ցենտներ ծխախոտ, ինչը Հայկական ԽՍՀ-ում ամենաբարձր արդյունքն էր[8]։

1949 թվականի ապրիլի 16-ի ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանագրով՝ սժիի, բամբակի և ծխախոտի բարձր բերք ստանալու համար գյուղատնտեսական արտադրանքի բոլոր տեսակների, կոլտնտեսությունների պարտադիր մատակարարումների և պայմանագրերի կատարման ժամանակ, ՄՏՍ-ի նատուրոպլատները 1948 թվականին և բոլոր մշակաբույսերի սերմերով ապահովվածության համար՝ գարնանային սեվայի լիակատար կարիքի չափով 1949 թվականին Հրաչիկ Հմայակի Զաքոյանին շնորհվել Է «Սոցիալիստական աշխատանքի հերոսի» կոչում[9]։

Առանց աշխատանքային գործունեությունից կտրվելու Հրաչիկ Զաքոյանը բարձրագույն կրթություն է ստացել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետում[10]։ 1949 թվականին Զաքոյանն անցել է «Սամսուն» տեսակի ծխախոտի մշակմանը և յուրաքանչյուր հեկտարից ստացել 37 ցենտների բերք, ստացված բերքի ցողունը գերազանցել է 1,5 մետրը[3]։ 1950 թվականին, տնկելով այգու երկու կողմերում, Զաքոյանին հաջողվել է ծխախոտի բերքը հեկտարից հասցնել 45,17 ցենտների, ինչի համար 1951 թվականին պարգևատրվել է Լենինի երկրորդ շքանշանով[8]։ 1951 թվականից Զաքոյանը Նոր Բայազետի Հովհաննես Սարուխանյանի անվան միջնակարգ դպրոցի պիոներական շարքի ջոկատավարն էր[11]։ Բատիկ Բատիկյանի անվան կոլտնտեսությունում աշակերտները զբաղվել են ցորենի և ծխախոտի բերքահավաքով[5], զբաղվել կոլտնտեսության ֆերմայում անասնապահությամբ[11]։ Նոր Բայազետի տարածքում աշակերտներն աճեցրել են լոլիկ, որը նախկինում չի աճեցվել Նոր Բայազետի տարածքում։ Զաքոյանի նախաձեռնությամբ դպրոցում կազմակերպվեց մոդելիզմի խմբակ, որի պարապմունքներին աշակերտները պատրաստում էին մոլորակներ և առագաստանավեր[11]։ Զաքոյանի ղեկավարած պիոներների ջոկատը Երևանում և Մոսկվայում մասնակցել է տարբեր միջոցառումների[12]։ 1956 թվականին Զաքոյանը հրատարակել է գրքույկ, որում ներկայացրել է պիոներական ջոկատի աշխատանքի արդյունքները[13]։

1958 թվականին ՀԽՍՀ Նոր Բայազետի շրջանի Բատիկ Բատիկյանի անվան կոլխոզի հիման վրա կազմակերպվեց կաթնային-անասնաբուծական սովխոզ և Հրաչիկ Զաքոյանը դարձավ սովխոզի ագրոնոմ՝ օգնելով աշխատողներին ցորենի, կարտոֆիլի, սիլոսի մշակաբույսերի և ծխախոտի աճեցման հարցերում[14]։ 1961-1964 թվականներին Զաքոյանը եղել է սովխոզի կուսակցական կազմակերպության քարտուղարը, իսկ 1964-1966 թվականներին՝ գլխավոր ագրոնոմ[10], եղել է նաև Բատիկյանի անվան կոլխոզի սկզբնական կուսակցական կազմակերպության վարչության անդամ և բյուրոյի անդամ[15]։ 1966-1980 թվականներին եղել է Հայկական ԽՍՀ Կամոյի անվան շրջանի սովխոզ-տեխնիկումի տնօրեն։ 1980 թվականին Զաքոյանը նշանակվել է Կամոյի անվան Հացթուխող ձեռնարկության տնօրեն։ 1988 թվականին անցել է թոշակի[10]։

Հրաչիկ Զաքոյանը նույնպես զբաղվել է հասարակական գործունեությամբ։ Նա եղել է Նոր Բայազետի քաղաքային խորհրդի պատգամավոր[15]։

Հրաչիկ Հմայակի Զաքոյանը մահացել է 2003 թվականին Գավառ քաղաքում։ Թաղված է քաղաքի գերեզմանատանը[16]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лица, удостоенные почётных званий СССР. Герои Социалистического Труда // Армянская советская энциклопедия / В. А. Амбарцумян. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 666. — 688 с.
  2. Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 199
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Касарджян, Карагёзян, 1950, էջ 7
  4. 4,0 4,1 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 200
  5. 5,0 5,1 Борин, 1958, էջ 3
  6. 6,0 6,1 Борин, 1958, էջ 4
  7. Касарджян, Карагёзян, 1950, էջ 6
  8. 8,0 8,1 8,2 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 201
  9. 9,0 9,1 9,2 9,3  Հրաչիկ Զաքոյան «Երկրի հերոսներ» կայքում
  10. 10,0 10,1 10,2 «Закоян Рачик Амаякович». Национальный аграрный университет Армении. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  11. 11,0 11,1 11,2 Борин, 1958, էջ 5
  12. Борин, 1958, էջ 5—6
  13. Закоян Р. А. Только так! (Отряд 5-го класса Нор-Баязетской школы). — М.: Молодая гвардия, 1956. — 54 с.
  14. Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 202
  15. 15,0 15,1 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 202—203
  16. «Рачик Амаякович Закоян». hush.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.

Գրականություն խմբագրել

  • Саакян В. М., Геворкян В. А. Закоян Рачик Амаякович // Герои Социалистического Труда Армении = Հայաստանի սոցիալիստական աշխատանքի հերոսները. — Ер.: Айпетрат, 1960. — С. 199—203. — 325 с.
  • Борин А. Пионервожатый из Нор-Баязета // Юный техник. — 1958. — № 3. — С. 3—7.
  • Касарджян О. К., Карагёзян Г. А. Герои Социалистического Труда табаководства Армянской ССР = Հայկական ՍՍՌ-ի ծխախոտագործության սոցիալիստական աշխատանքի հերոսները. — Ер.: Айпетрат, 1950. — 40 с.

Արտաքին հղումներ խմբագրել