Հրանտ Ստեփանյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրանտ Հարությունի Ստեփանյան (մարտի 20, 1918(1918-03-20), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ - հունիսի 23, 1980(1980-06-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։

Հրանտ Ստեփանյան
Հրանտ Ստեփանյանն իր արվեստանոցում, 1963
Ծնվել էմարտի 20, 1918(1918-03-20)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ
Վախճանվել էհունիսի 23, 1980(1980-06-23) (62 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Լատվիայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ Նկարիչների Միություն
 Hrant Stepanyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հրանտ Ստեփանյանը ծնվել է Ալեքսանդրապոլում։ 1937 թվականին ավարտել է Երևանի գեղարդ տեխնիկումը, 1946 թվականին՝ Ռիգայի գեղարվեստի ակադեմիան։ Սովորել է արվեստագետ պրոֆեսոր Արիյ Սկրիդեի արվեստանոցում և դեռևս ուսանողական տարիներին ընտրել է ռեալիզմի մեթոդը։ 1939 թվականին Սասունցի Դավիթ դյուցազնավեպի 1000-ամյակին նվիրված ցուցահանդեսում նկարչի կտավն՝ «Հայերի գաղթը» արժանացել է բարձր գնահատականի։ Կարճատև ժամանակում նա հասնում է գույների հնչողության, թափանցիկության, համատարած արտացոլումների կիրառման, բնությունից ստացած տպավորությունները դառնում են անմիջական ու անկեղծ, տարածությունները օդառատ, մարդկային կերպարները դիպուկ, սուր, ներքին խորությամբ հարուստ։ Հավատարիմ մնալով և հայ ազգային արվեստի և համաշխարհային դասական արվեստի ռեալիստական սկզբունքներին, նա ելակետ է ընդունում իրական առօրյա կյանքն իր անսահմանափակ բազմազանությամբ, մատերիալիստորեն ընկալում իրականությունը նրա մեջ է գտնում գեղանկարչական անսպառ գեղեցկություններ և իր արվեստով հաստատում «Գեղեցիկը կյանքն է» սկզբունքը։

Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Երևանի պատմության թանգարանում, Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում, Հայրենական պատերազմի թանգարանում, ՀՀ Ազգային Ժողովում, Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Վանաձորի պատկերասրահում, Ջերմուկ ք. թանգարանում, Ստեփանավան ք. Ս. Շահումյանի տուն թանգարանում արտասահմանյան բազմաթիվ երկրների ցուցասրահներում և անհատական հավաքածուներում[1][2]։

Ստեղծագործություններ խմբագրել

 
«Հայերի գաղթը», 1949, Հայաստանի ազգային պատկերասրահ
 
«Ինքնադիմանկար», 1948, Հայաստանի ազգային պատկերասրահ

Դիմանկարներ

  • «Մորս՝ Ժենիայի դիմանկարը», 1945, ՀԱՊ
  • «Կնոջ՝ Օլիմպիա Սարգսյանի դիմանկարը», 1949, ՀԱՊ
  • «Ս. Մելիքսեթյան», 1972, ՀԱՊ
  • «Սերո Խանզադյան», 1977, ՀԱՊ
  • «Օնորե», 1972, ՀԱՊ Ջերմուկի մասնաճյուղ
  • Որդու՝ Արշակի դիմանկարը, 1973
  • «Ինքնադիմանկար», 1949, ՀԱՊ
  • «Վահագն Դավթյան», 1976, ԱԳԹ
  • «Համո Սահյան», 1976, ԱԳԹ
  • «Հրաչյա Ներսիսյան», 1954, ԱԳԹ
  • «Գեներալ Նվեր Սաֆարյան», 1957, Վանաձորի պատկերասրահ
  • «Ակադեմիկոս Ծատուր Աղայան», 1978, ՀԱՊ
  • Կոմպոզիտոր «Ազատ Մանուկյան » 1954, ՀԱՊ
  • Ծովակալ «Հովհաննես Իսակով » ՀՊԹ
  • Երգահան «Սասուն Պասկևիչյան » 1977
  • Դերասան «Ժան Էլոյան » 1972
  • Ճարտարապետ «Մարկ Գրիգորյան »
  • Ջութակահար «Ավետ Գաբրիելյան » 1949
  • Երգիչ «Արմենակ Տեր-Աբրահամյան » 1955 ԱԳԹ
  • Գեղանկարիչ «Բարթուղ Վարդանյան » 1972
  • Երգչուհի «Մելանյա Աբովյան » 1973

Թեմատիկ կոմպոզիցիաներ

  • «Բյուրական (էտյուդ)», 1956, ՀԱՊ
  • «Հայերի գաղթը», 1949, ՀԱՊ
  • «Սամշիտի անտառ. Խոստա», 1959, ՀԱՊ
  • «Տեսարան Ռիգայից», 1946, ՀԱՊ
  • «Ձկնորսներ», 1950, ՀԱՊ
  • «Ստ. Շահումյանի ելույթը կաշվի գործարանում», 1957, Երևանի պատմության թանգարան
  • «Աղջիկը խաչքարի մոտ», 1976
  • «Վիշտ», 1974
  • «Պարուհի Գալյա Հարութ», 1945, ՀԱՊ
  • «Շախմատասերներ», 1946
  • «Իշխան ձկներ», 1957
  • «Խաչքարի մոտ», 1977

Ցուցահանդեսներ խմբագրել

1973 թվականին ունեցել է առաջին անհատական ցուցահանդեսը[3]։

Պատկերասրահ խմբագրել

Մեջբերումներ Հ. Ստեփանյանից խմբագրել

Գեղեցկությունը, որ ամենամնայունն է աշխարհում, ծովափին ընկած պատահական քար չէ, որ ամեն անցորդ կարող է վերցնել։ Գեղեցկությունը այն զարմանահրաշն ու անհասանելին է, որ նկարիչը ստեղծում է համաշխարհային քաոսից հոգեկան ծանր տառապանքների գնով։

Մեջբերումներ Հ. Ստեփանյանի մասին խմբագրել

  Հրանտ Ստեփանյանի արվեստի ձևը կապված է մեր դարի առաջավոր գեղանկարիչների արվեստի հետ հանդիսանալով նրա ավանդական շարունակությունը, ներառելով նաև ժամանակակից առաջադեմ արվեստի բնագավառում եղած նորը։  
  Հայրենական պատերազմի պատմական օրերին Հայաստանի կերպարվեստագետները կազմակերպել են մոտ 60 պատկերահանդես։ Այդ տարիներին առաջ են եկել նոր, երիտասարդ տաղանդավոր արվեստագետներ այդ թվում և Հրանտ Ստեփանյանը, որոնք պատվով կփոխարինեն վարպետներին։  
  Հրանտ Հարությունի Ստեփանյանը գեղարվեստական կրթություն ունեցող, օժտված նկարիչ է, ճիշտ և գիտակից է վերաբերվում դասական արվեստին։ Ունի գեղարվեստական հմուտ ձեռք, գունագեղ երևակայություն, խոր և նրբազգաց հոգու տեր անձնավորություն է։ Բնանկարները, դիմանկարները, տարբեր ժանրերով արված այլ աշխատանքները նրա պատկերավոր մտածողության ,գեղարվեստական արտահայտամիջոցներ ստեղծելու անսպառ ունակության ապացույցներ են։  
  Հրանտ Ստեփանյանի ստեղծագործական աշխատանքները պատիվ են բերում ոչ միայն հայ ժողովրդին այլև Սովետական Միության ժողովուրդներին։  
  Քսաներորդ դարի կեսերին հայ գեղարվեստի երկնակամարում փայլում էր նկարիչների մի սքանչելի աստղաբույլ, որի գլխավերևում արեգակում էր Մարտիրոս Սարյանը։ Չնայած այս հզոր ճառագայթումին՝ աստղաբույլը չէր խամրում, այն ուներ իր սեփական գույներն ու լույսերը։ Հրանտ Ստեփահյանը այդ բույլի ամենավառ աստղերից է։ Ինչ էլ, որ նկարում է նա, լինի դիմանկար, նատյուրմորտ թե բնանկար դրանք բոլորը, իրապաշտական ուղղվածությամբ հանդերձ, համակված են, մի ռոմանտիկ շնչով, քնքուշ ու նուրբ տրամադրվածությամբ, սրտագրավ մի մթնոլորտով։  
  Հրանտ Ստեփանյանը գույնի զգացողությամբ օժտված շնորհալի նկարիչ էր, դասական արվեստի հետևող։ Լուրջ վերաբերմունք և նպատակներ ուներ արվեստի հանդեպ, «Նորարարական» հովերով տարված չէր, իսկ դա ավելի դժվար և գնահատելի է ստեղծած արժեքի իմաստով։ Լայն մտահորիզոնի տեր, հետաքրքիր մարդ-անձնավորություն էր, կարելի էր ամենաբազմազան թեմաների շուրջ զրուցել նրա հետ, դրանով իսկ նա առանձնանում էր իր հասակակիցներից։  

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել