Եղիշե Մարտիկյան

հայ արվեստաբան-նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտիկյան (այլ կիրառումներ)

Եղիշե Մարտիկյան (1904, մայիսի 4, գյուղ Վանիկ, Բիթլիսի վիլայեթ - 1988, սեպտեմբերի 25, Երևան), հայ խորհրդային արվեստաբան-նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961 թ.

Եղիշե Մարտիկյան
Ի ծնեԵղիշե Մարտիկյան
Ծնվել է1904 մայիսի 4
Ծննդավայրգյուղ Վանիկ, Բիթլիսի վիլայեթ
Վախճանվել էսեպտեմբերի 25, 1988(1988-09-25) (տարիքը 84)
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունարվեստագետ և նկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Եղիշե Մարտիկյան Վիքիդարանում

Կենսագրություն Խմբագրել

1936 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1936-1937 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1954 թվականից՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1945-1954 թվականներին՝ պրոռեկտոր և արվեստի պատմության ամբիոնի վարիչ, 1970 թվականից՝ պրոֆեսոր

Մենագրություններ Խմբագրել

Մարտիկյանը գրել է մի շարք մենագրություններ՝

  • «Ստեփան Աղաջանյան» (1956 թ.)
  • «Խորհրդային Հայաստանի կերպարվեստը» (1956 թ., ռուսերեն, հեղինակակից Պարսամյան Ռ.)
  • «Ռեմբրանդ» (1959 թ.)
  • «Հակոբ Կոջոյան» (1961 թ.)
  • «Այծեմնիկ Ուրարտու» (1962 թ.)
  • «Փանոս Թերլեմեզյան» (1964 թ.)

Մարտիկյանի հեղինակությամբ հրատարակվել է «Հայկական կերպարվեստի պատմություն»-ը (գիրք 1-2; 1971-1975 թթ.)

Երփնագրեր Խմբագրել

Երփնագիր գործեր՝

  • «Հին Երևան», 1936 թ.
  • «Արարատ», 1947 թ.
  • «Ինքնանկար», 1968 թ.
  • «Նատյուրմորտ գորգով», 1985 թ.
  • «Ծաղիկներ», 1986 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 344