Հրանտ Արամի Գրիգորյան (ապրիլի 13, 1919(1919-04-13)[1], Սուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 27, 1962(1962-01-27)[1], Յակուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային ժամանակաշրջանի հայ կոմպոզիտոր։ ՌԽՖՍՀ (1958) և Յակուտական ԻԽՍՀ (1957) արվեստի վաստակավոր գործիչ։

Հրանտ Գրիգորյան
Ծնվել էապրիլի 13, 1919(1919-04-13)[1]
Սուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 27, 1962(1962-01-27)[1] (42 տարեկան)
Յակուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
ԿրթությունԲաքվի երաժշտական քոլեջ և Մոսկվայի կոնսերվատորիա (1952)[1]
Պարգևներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

1952 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ 1953 թվականին տեղափոխվել է Յակուտիա, զբաղվել յակուտական երաժշտական ֆոլկլորի հավաքմամբ, մանկավարժական և ստեղծագործական գործունեությամբ։ 1956 թվականին Գրիգորյանի նախաձեռնությամբ Յակուտսկի երաժշտական ուսումնարանում ստեղծվել է տեսական ստեղծագործական բաժանմունք։ Գրել է ջութակի կոնցերտ (1954), «Տոնական Յակուտիա» օրատորիան (1955), սիմֆոնիա (1955), «Լոոկուտ և Նյուրգուսուն» քնարական օպերան (1958), «Հյուսիսի ծաղիկը» օպերետը (1961), «Երջանկության քարը» բալետը (1961), յակուտական թեմաներով երգեր։

Գրիգորյանի խմբագրությամբ հրատարակվել է յակուտական ժողովրդական երգերի երկու ժողովածու։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 226