Հրանուշ Խառատյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խառատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանուշ Սերգեյի Խառատյան (Առաքելյան) (փետրվարի 18, 1952, Լեռնային Ջագիր, Շամքորի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազգագրագետ, կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու, հասարակական գործիչ։
Հրանուշ Խառատյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Լեռնային Ջագիր, Շամքորի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան[1] |
Կրթություն | Ֆիզմաթ դպրոց և ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1975) |
Կոչում | researcher? |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | ազգագրագետ և ազգագրագետ |
Աշխատավայր | Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, Երևանի պետական համալսարան, ՀՀ նախագահի աշխատակազմ և Երևանի քաղաքապետարան |
Ամուսին | Զավեն Խառատյան |
Երեխաներ | Արսեն Խառատյան |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1952 թվականի փետրվարի 18-ին Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջանի Ջագիր գյուղում[2]։ Մանկությունն անց է կացրել հայրենի գյուղում, ապա Շամխորում։ 1966 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Հայկական ԽՍՀ և բնակություն հաստատել Նոր Հաճն ավանում։ Մեկ տարի սովորել է Նոր Հաճնի դպրոցում, իսկ 1967 թվականին՝ ընդունվել Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոց։ 1970 թվականին ընդունվել և 1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ պատմության և հասարակագիտության ուսուցչի որակավորմամբ։ Համակուրսեցու և ապագա ամուսնու՝ Զավեն Խառատյանի հետ միասին որպես մասնագիտություն ընտրել է ազգագրությունը։
Այրի է, ունի 2 երեխա։ Մի շարք գիտական, վերլուծական, գիտա-հրապարակախոսական և հրապարակախոսական գրքերի և հոդվածների հեղինակ է։
Կրթություն խմբագրել
1969 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցը։
1970-1975 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում՝ ազգագրություն մասնագիտությամբ։
1975-1979 թթ. սովերել է Լենինգրադում ապա և Մոսկվայում, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում՝ մասնագիտանալով կովկասագիտության, կովկասի ազգագրության ուղղությամբ։ 1982 թ. Լենինգրադում պաշտպանել է "Չերքեզահայեր. պատմա-ազգագրական ուսումնասիրություն" թեմայով թեզը և ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Աշխատանքային գործունեություն խմբագրել
- 2011 թ.-ից աշխատում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, ղեկավարում է Կիրառական ազգագրության խումբը։
- 2009-2011 թթ. եղել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի Մշակութային մարդաբանության և երկրագիտության ամբիոնի վարիչը։
- 2008-2009 թթ.՝ ավագ գիտաշխատող Հնագիտության և ազգագրության ինստիտուտում[3]։
- 2004-2008 թթ. ղեկավարել է Հայաստանի Կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի վարչությունը[4]։ 2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից՝ ի նշան բողոքի։
- 2001-2003 թթ. հանդիսացել է «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն Հասարակական կազմակերպության նախագահ, ինչպես նաև դասավանդել Երևանի պետական համալսարանում։
- 1994-2000 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես Ազգագրության ամբիոնի վարիչ։
- 1993-1994 թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում որպես գլխավոր մասնագետ։
- 1993-1994 թթ. եղել է Երևան քաղաքի փոխքաղաքապետ։
- 1989-1992 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի ազգագրության ամբիոնում որպես ավագ գիտաշխատող։
- 1979-1989 թթ. եղել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա արևելքի բաժնի գիտաշխատող։
- 1969-1970 թթ. աշխատել է Արզնիի տեխնիկական ճշգրիտ քարերի գործարանում՝ որպես լուսապատճենահանող։
Աշխատություններ խմբագրել
- Խառատյան Հ. Հայատեացութիւնը որպէս թուրքական ինքնութեան կառուցման գործօն. գաւառահայերը Թուրքիայի Հանրապետութիւնում 20-րդ դարի միջնադարում, 2018
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Bibliothèque nationale de France Record #16972996t // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ Հրանուշ Սերգեյի Խառատյան
- ↑ Հրանուշ Խառատյան - Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
- ↑ «Տեղեկատվական կենտրոն - Պաշտոնական լրահոս - Հայաստանի Կառավարություն». 2014 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանուշ Խառատյան» հոդվածին։ |