Արսեն Խառատյան

հայ լրագրող, կոնֆլիկտաբան, հասարակական-քաղաքական գործիչ

Արսեն Զավենի Խառատյան, հայ լրագրող, կոնֆլիկտաբան, հասարակական-քաղաքական գործիչ, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման հիմնադիրներից[1]։

Արսեն Խառատյան
Ծնվել էմայիսի 26, 1982(1982-05-26) (41 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Զավեն Խառատյան, մայր՝ Հրանուշ Խառատյան
ԿուսակցությունՔաղաքացիական պայմանագիր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1982 թվականի մայիսի 26-ին, Հայկական ԽՍՀ մայրաքաղաք Երևանում, ազգագրագետներ Զավեն և Հրանուշ Խառատյանների ընտանիքում։ Ավարտել է Երևանի թիվ 88 միջնակարգ դպրոցը, ապա Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատը, այնուհետև մագիստրատուրան՝ արաբագիտության գծով։ 2001-2002 թվականներին արաբերեն լեզու և գրականություն է ուսանել Դամասկոսի Ոչ արաբախոսների համար արաբերենի դասավանդման ինստիտուտում։ 2004 թվականին մի խումբ համախոհների հետ նախաձեռնել է «Հանուն գիտության զարգացման» ուսանողական շարժումը՝ ուղղված ՀՀ Զինապարտության մասին օրենքում փոփոխությունների դեմ։ 2007 թվականին ընկերների հետ հիմնել է «Սկսել ա»[2], իսկ 2008-ին «Հիմա» երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունները։ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո իշխանությունների դեմ ուղղված քաղաքացիական պայքարի ակտիվիստներից էր։ 2008 թավականի մայիսի 28-ին, ներկայանալով որպես լրագրողներ, անահայտ անձինք ժամադրել և ծեծի են ենթարկել Արսեն Խառատյանին[3], այնուհետև դիմել փախուստի։ Դեպքից երկու ամիս անց մեկնել է ԱՄՆ և կնոջ հետ միասին հաստատվել Վաշինգտոնում։ 2010-12 թվականներին եղել է կոնֆլիկտաբանության մագիստրատուրայի ուսանող ԱՄՆ Ջորջ Մեյսոնի համալսարանում։ 2009-2014 թվականներին աշխատել է Ամերիկայի ձայնի Հայկական ծառայությունում որպես լրագրող[4]։ 2014 թվականից բնակվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ հիմնել և ղեկավարում է «Ալիք մեդիա» հայալեզու լրատվականը[5]։ 2018 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ակտիվորեն մասնակցել է Թավշյա հեղափոխությանը։ Հայերենից զատ տիրապետում է անգլերեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն և վրացերեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Կրթություն խմբագրել

  • 1998 թվականին ավարտել է Երևանի թիվ 88 միջնակարգ դպրոցը։
  • 2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի բակալավրիատի ծրագիրը, իսկ 2005 թ.՝ մագիստրատուրան։
  • 2001-2002 թթ. արաբերեն լեզու և գրականություն է ուսանել է Դամասկոսի Ոչ արաբախոսների համար արաբերենի դասավանդման ինստիտուտում։
  • 2005-2008 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտ։
  • 2009-2014 թթ. սովորել է ԱՄՆ Ջորջ Մեյսոնի համալսարանի կոնֆլիկտաբանության մագիստարտուրայում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 2014-2018թթ. «Ալիք մեդիա» լրատվականի գլխավոր խմբագիր, Թբիլիսի, Վրաստան։
  • 2009-2014թթ. Ամերիկայի ձայնի Հայկական ծառայության լրագրող, Վաշինգտոն, Ամերիկայի միացյալ նահանգներ։
  • 2003-2008թթ. Գերմանիայի տեխնիկական համագործակցության ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) աջակցության ծրագրի Հաղորդակցության և հանրային մասնակցության ղեկավար։
  • 2002-2008թթ. տուրիստական էքսկուրսավար, «Սաթի-Հայաստան» և «Birthright Armenia» կազմակերպություններ։
  • 2001թ. հեռուստալրագրող А1+ հեռուստաընկերությունում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "1in.am".
  2. "ֆիլմ".(չաշխատող հղում)
  3. "www.a1plus.am".
  4. http://hkdepo.am/hy/expert/9. {{cite web}}: Missing or empty |title= (help)
  5. "AliQ Media -". AliQ Media (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.