Հվասոն (կոր. 화성시, 華城市), քաղաք Գյոնգի նահանգում, Հարավային Կորեա։

Հվասոն
화성시, 華城市
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Կարգավիճակքաղաք
Մտնում էԳյոնգի
ԲԾՄ66 մետր[1]
Չխվե Յոնգին
Հիմնական լեզուկորեերեն
Բնակչություն (2006)305 000 մարդ
Տարածք688 կմ²
Հիմնադրված է2001 թ.
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ+82 31
hscity.net/english/

Պատմություն խմբագրել

Գոգուրեո պետության ժամանակներում այստեղ գտնվում էին երկու գավառներ՝ Տանսոն (Տանսոնգուն) և Մեխոլը (Մեխոլգուն)։ Կորեական թերակղզու և Սիլլա պետության միավորումից հետո, 757 թվականին այդ գավառները վերանվանվեցին համապատասխանաբար Սուսոն (Սուսոնգուն) և Տանգին (Տանգինգուն)։ 822 թվականին նրանք միավորվեցին Սուսոն գավառի մեջ։ Վան Սունջոնի կառավարման օրոք տեցի ունեցավ վարչական վերփոխություն, որի արդյունքում ներկայիս Հվասոնի տարածքում հայտնվեցին Սուջու և Տանսուն վարչական միավորումները։ Ավելի ուշ այդ տարածքը բաժանվեց Սուվոն և Նամյան գավառների միջև։ Այն բանից հետո, երբ Սուվոնը 1949 թվականին ստացավ քաղաքի կարգավիճակ, Հվասոնը Հվասոնը գավառի (կուն կամ գուն) կարգավիճակով դարձավ առանձին վարչական միավոր։ Քաղաքի (սի) կարգավիճակ ստացավ 2001 թվականին[2]։

Աշխարհագրություն խմբագրել

Տեղակայված է Գյոնգի նահանգի հարավ-արևմտյան մասում։ Հյուսիսում Հվասոնը սահմանակից է Անյանգ, Անսան և Սիհին քաղաքների հետ, արևելքում՝ Օսանի, Սուվոնի և Յոնգինի հետ, հարավում՝ Պիոնթեքի հետ։ Արևմուտքից ողողվում է Դեղին ծովով։ Քաղաքի բնապատկերը ձևավորվում է հյուսիս-արևելքի բավականին բարձր լեռնաշղթայով և կենտրոնի ոչ բարձր բլուրներով։ Դեղին ծովին հարակիցարևմտյան մասը հարթավայր է։ Քաղաքի տարածքը հատում են երկու գետեր՝ Հվանգուջիչխոնը և Պարանչխոնը[2]։

Պատկեր:Suwon-hwaseong-fortress-to-introduce-smart-tourism1623739590.jpg
Տեսարան Հվասոն քաղաքից

Զբոսաշրջությունը և տեսարժան վայրերը խմբագրել

  • Յոնգուսա բուդդայական տաճար. Տաճարային համալիրի առաջին շենքերը թվագրվում են Միացյալ Սիլա պետության դարաշրջանում (IX դար)։ Տաճարում պահվում են բարձր գեղարվեստական և պատմական արժեք ներկայացնող մի քանի իրեր։ Դրանք ներառում են տաճարի մեծ զանգակ (Ազգային գանձերի ցուցակում 120 համար), ինչպես նաև Գյոնգի նահանգի 9 մշակութային ժառանգության օբյեկտներ։
  • Սուրբ Մարիամի հուշահամալիրը. Հարավային Կորեայի կաթոլիկ եկեղեցու կողմից կանգնեցված հուշահամալիր է ՝ ի հիշատակ կորեացի կաթոլիկների, ովքեր զոհվել են 1866 թվականին հակաքրիստոնեական ջարդերի ժամանակ։
  • Հվասոն տաք աղբյուրներ։ Քաղաքում կան մի քանի տաք աղբյուրներ, որոնք 20-րդ դարի վերջին վերածվեցին սպա-առողջարանների։ Այժմ դրանք զբոսաշրջային գոտիներ են, որտեղ տեղակայված են հյուրանոցներ, շոգեբաղնիքներ, լողավազաններ և արևելյան բժշկության կենտրոններ։
  • Մետաքսի թանգարան. Թանգարանը բաժանված է երեք ցուցադրական գոտիների` նվիրված մետաքսե որդին, միջատների ցուցահանդեսային գոտի և բնապատմական գոտի։ Բացօթյա ցուցահանդեսը տարածված է 12 ար հողատարածքի վրա։
  • Սոշինմյոն մշակույթի և արվեստի կենտրոնը` արվեստի դպրոց է, որը դասավանդում է ավանդական կորեական արհեստներ և ունի դպրոցի ուսուցիչների ու աշակերտների աշխատանքների ցուցահանդես[3]։
  • 1999 թվականին Կոջոննիի տարածքում հայտնաբերված դինոզավրերի բրածոներ։ Այս բրածոները Կորեայում նշված են որպես Բնական հուշարձաններ 414 համարով։ Դինոզավրի ձվերի բեկորները ցուցադրվում են զբոսաշրջիկների համար։
  • Տանսոն ամրոց (Կորեայի պատմական վայրերի ցուցակում՝ 217 համարով)։ Բերդը կառուցվել է Երեք պետությունների դարաշրջանում, ապա Միացյալ Սիլայի դարաշրջանում այն վերակառուցվել է։ Բերդի պարիսպների բարձրությունը 2,5 մետր է, պատի պարագիծը՝ 1.2 կիլոմետր։
  • Անկախության հուշահամալիր, կանգնեցվել է 1959 թվականին՝ ի հիշատակ XX դարի սկզբին Ճապոնիայից Կորեայի անկախության շարժման մասնակիցների։ Ընդլայնվել է 2000 թվականին։ Կորեայի պատմական վայրերի ցուցակում ընդգրկված է 299 համարով։ Այստեղ թաղված են անկախության շարժման 23 անդամներ[4]։

Սիմվոլներ խմբագրել

  • Ծառ. գինգկո - խորհրդանշում է ազնվությունը։
  • Ծաղիկ. ոսկեզանգ - խորհրդանշում է քաղաքացիների պայքարի և միավորման ոգին։
  • Թռչուն. աղավնի - խաղաղության սիմվոլ։
  • Կերպարներ. միստեր և միսիս Ֆայն ուրախ մարդուկներ։

Քաղաք-եղբայրներ խմբագրել

Հվասոնն ունի մի շարք քաղաք-եղբայրներ[5].

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել