Հույտինեն (ֆիններեն՝ Huittinen), քաղաք Արևմտյան Ֆինլանդիա երկրամասի Սատակունտա մարզում։ Հիմնադրվել է 1865 թվականին, իսկ քաղաքի կարգավիճակ ստացել է 1977 թվականին։

Բնակավայր
ֆիններեն՝ Huittinen
Զինանշան
Huittisten.vaakuna.svg

Huittinen church Aug2008.jpg
ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
Առաջին հիշատակում1414
Մակերես539,66 կմ²
ԲԾՄ49 մետր
Պաշտոնական լեզուֆիններեն[1]
Բնակչություն10 207 մարդ (դեկտեմբերի 31, 2017)[2]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ32700 և 32701
Պաշտոնական կայքhuittinen.fi
##Հույտինեն (Ֆինլանդիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1366 թվականին, չնայած որ այդտեղ բնակչություն եղել է մինչ այդ։ Տեղեկություններ կան, որ մարդիկ Samppu գյուղում ապրել են դեռևս երկաթե դարում։ Հույտինենի, Կյոյուլիյոյի և Կումոսի սահմանաններում կա մի մեծ քար, որտեղ 1400 թվականի փաստաթղթում քաղաքը հիշատակվում է որպես «հավերժական» սահմանային նշան։

Քաղաքը հիմնադրվել է 1865 թվականին՝ Լոյմիոկի գետի ափին։ 1972 թվականին այն ստացել է քաղաքային բնակավայրի կարգավիճակ, իսկ 1977 թվականին՝ քաղաքի։ Բնակչությունը կազմում է 10,700 մարդ (2010 թվական)։

ԱրդյունաբերությունԽմբագրել

Քաղաքում գործում է «Սարիոյնեն» սննդի գործարանը։

ԿրթությունԽմբագրել

Արվարձանում՝ գետի ափին, գտնվում է Արևմտա-Ֆինլանդական քոլեջը (ֆիններեն՝ Länsi Suomen Opisto), Ֆինլանդիայի հնագույն ֆիննախոս կրթական հաստատությունն է և հիմնադրվել է 1892 թվականի նոյեմբերի 1-ին։

ԲժշկությունԽմբագրել

Քաղաքը ունի բժշկական կենտրոն։ Իր աշխատանքի ընթացքում լուրջ բողոքներ են եղել, ինչի արդյունքում 2011 թվականին, հիվանդների վատ խնամքի համար, ստացել է պաշտոնական նկատողություն[3]։

Տեսարժան վայրերԽմբագրել

Հույտինենի եկեղեցին կառուցվել է միջնադարում՝ քարից, հավանաբար 1500 թվականին։ Նրա առանձնահատկությունը 34 խողովակ ունեցող երգեհոնն է, որը կառուցվել է 1935 թվականին։

Քաղաքի տեսարժան վայրերից մեկը քաղաքային մերկ քանդակներն են․ փողոցում վազզող «Դորիս» և տղամարդը հեռախոսային խցիկում[4]։ Քաղաքում գործում է թանգարան։

ՍպորտԽմբագրել

Խոշոր սպորտային օբյեկտներից են՝ լողավազանը, արհեստական սառույցով փակ սառցադաշտը։

Հայտնի քաղաքացիներԽմբագրել

  • Քաղաքում է ծնվել ֆիննական քաղաքական գործիչ, Ֆինլանդիայի 1940-1944 թվականների նախագահ Ռիստո Ռյուտին։

Քույր քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
  2. Kaupunkien ja kuntien lukumäärät ja väestötiedotAssociation of Finnish Municipalities.
  3. Пациентов привязывали к койкам в Хуйттинен // Novosti po-russki на сайте финской телерадиокомпании YLE, 24 февраля 2011.(Ստուգված է 24 փետրվարի 2011)
  4. «Городская скульптура»։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-29-ին։ Վերցված է 2018-08-23