Հուլդա Հարբորգ (նորվ.՝ Hulda Garborg, փետրվարի 22, 1862(1862-02-22)[1][2][3], Սթանգե, Հեդմարկ, Նորվեգիա - նոյեմբերի 5, 1934(1934-11-05)[1][2][3], Ասքեր, Ակերսհուս, Նորվեգիա[4]), նորվեգացի գրող, սցենարիստ, բանաստեղծուհի, թատրոնի ուսուցիչ։

Հուլդա Հարբորգ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22, 1862(1862-02-22)[1][2][3]
ԾննդավայրՍթանգե, Հեդմարկ, Նորվեգիա
Մահացել էնոյեմբերի 5, 1934(1934-11-05)[1][2][3] (72 տարեկան)
Մահվան վայրԱսքեր, Ակերսհուս, Նորվեգիա[4]
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունպարուհի, գրող, բանաստեղծուհի և օրագրի հեղինակ
ԱմուսինԱռնե Գարբորգ[5]
ԿուսակցությունԼիբերալ կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Knight First Class of the Order of St. Olav‎
ԱնդամությունՆորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիա
ԵրեխաներԱռնե Օլաուս Գարբորգ
 Hulda Garborg Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հուլդա Բերգերսենը ծնվել է 1862 թվականին՝ Սոստադ ագարակում, որը գտնվում էր Հեդմարկ նահանգի Ստանգե կոմունայում՝ իրավաբան Կրիստիան Ֆրեդերիկ Բերգերսենի և Մարիա Պետրինյա Օլսենի ընտանիքում։ Հուլդան ուներ երկու ավագ քույրեր՝ Մարթան և Սոֆին։

Երբ Հուլդան երկու տարեկան է եղել, նրա ծնողներն ամուսնալուծվել են, իսկ Հուլդան մոր հետ տեղափոխվել է Խամար քաղաք։ Հետո, երբ Հուլդան դարձել է տասներկու տարեկան, նրա ընտանիքը տեղափոխվել է Կրիստիանիա (այժմ՝ Օսլո), իսկ տասնյոթ տարեկանից աղջիկը սկսել է աշխատել խանութում, որպեսզի ֆինանսապես օգնի ընտանիքին։

1887 թվականին Հուլդան ամուսնացել է բանաստեղծ Առնե Հարբորգի հետ և վերցրել է նրա ազգանունը։ Առաջին ինը տարիներին նրանք ապրել են Տյունսետեում,1888 թվականին Հուլդան ծնել է իր որդի Առնեին։ Նրանք շատ են ճամփորդել՝ այցելել են Կրիստիանիա, ապրել են Դեսեն-ան-Ամերզեյում, Ֆյուրսթենֆելդբրուքում, Բեռլինում, մեկ ձմեռ անցկացրել են Փարիզում։ 1896 թվականին տեղափոխվել են Ստոկե, 1897 թվականին՝ Լաբրոտեն, որտեղ էլ մնացել են մինչև իրենց կյանքի վերջը։

Հուլդա Հարբորգը շատ բան է արել նորվեգական թատրոնի, ժողովրդական պարերի, խոհանոցի, բյունադ ավանդույթի, կանանց իրավունքների շարժման համար։ Նա նորվեգական խոհանոցի մասին հոդվածներ է հրատարակել «Դեն 17դե Մայ» թերթում՝ նոր նորվեգերեն, որը հետագայում հրատարակվում է մեկ գրքում «Հեյմեստել» խորագրով՝ 1899 թվականին։ 1895 թվականին նա գրում է «Մոդրե» պիեսը, որը բեմականացվում է Կրիստիանիայի թատրոնում, 1896 թվականին գրում է «Ռատիոնելտ Ֆյոստել» (բեմականացվել է Կրիստիանիայի թատրոնում և Բերգենում), «Հոս Լինդելանդս» և «Նոաս Արկ» կատակերգությունները, ինչպես նաև «Սովանդե սորգ» (1900 թվական), «Լիտի Կերստի» (1903 թվական), «Էդերկոպեն» (1904 թվականին անանուն բեմականացվել է Նորվեգական ազգային թատրոնում), «Սիգմունդ Բրեստեսոն» (1908 թվական), «Անդեր Բոդհիթրեթ» (1911 թվական) և «Դեն ստոր Ֆրեդեն» (1919 թվական) դրամաները։

1912 թվականին Հուլդա Հարբորգը դարձել Նորվեգական թատրոնի հիմնադիրներից մեկը, 1903 թվականին դարձել է «Նորսկե ֆոլկեվիզոր» երգարանի խմբագիրը, գրել է «Սոնգ-Դանսեն ի Նոր-Լանդի» գիրքը։ Նույն թվականին լույս է տեսել նրա նոր գիրքը՝ նվիրված բյունադ ավանդությանը։

Բացի գրքերից, Հուլդան գրել է հոդվածներ բազմաթիվ թերթերում և ամսագրերում՝ « Syn og Segn, Edda. Nordisk tidsskrift for litteraturforskning, Samtiden, Den 17de Mai, Dagbladet, Verdens Gang»: Իր՝ «Տղամարդու կողմից ստեղծված կինը» (1904 թվական) և «Մադամ Եվայի օրագիրը» (1905 թվական), գրքերով նա բանաիճում էր կանանց իրավունքների մասին։

1924 թվականին, ամուսնու՝ Առնե Հարբորգի, մահից հետո, Հուլդան խմբագրում և հրատարակում է նրա օրագրերը։ Իր սեփական օրագրերի մի մասը՝ «Դագբոկ 1903-1914» անվամբ, լույս է տեսել 1962 թվականին։

Հիլդա Հարբորգը մասնակցություն է ունեցել Նորվեգիայի քաղաքական կյանքում և ներկայացրել է «Ֆրիսենդեդե Վենստրե» կուսակցությունը։

Իր գործունեության համար 1932 թվականին Հուլդան պարգևատրվել է Սուրբ Օլաֆի շքանշանով։ Մահացել է 1934 թվականին և հուղարկավորվել է իր ամուսնու կողքին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Lyche, Lise Norges teaterhistorie. — Tell forlag, 1991. — С. 163—164. — ISBN 82-7522-006-8
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուլդա Հարբորգ» հոդվածին։