Օլե Լուկոյե
Օլե Լուկոյե (դան․՝ Ole Lukøje), Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի (գրվել է ժողովրդական հեքիաթների հիման վրա) հերոս։ Հեքիաթը պատմում է խորհրդավոր, առեղծվածային էակի մասին, որը երեխաներին երազներ է ցույց տալիս։ Օլե Լուկոյեի մասին պատմության որոշ տարրեր հիշեցնում են Մորփեոսին՝ հունական դիցաբանության մեջ քնի և երազի աստծուն. օրինակ` Օլեն, ինչպես և Մորփեոսը, երեխաներին քնեցնելու համար օգտագործում է հատուկ քնաբեր հեղուկ (Օլեի մոտ դա քաղցր կաթն է)։
Օլե Լուկոյե | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Հանս Քրիստիան Անդերսեն |
Ստեղծագործություն | «Օլե Լուկոյեն» |
Սեռ | արական |
Ընտանիք | եղբայր (Մահ) |
The Sandman Վիքիպահեստում |
Կերպար
խմբագրելՕլե Լուկոյե անունը կազմված է 2 մասից. Օլե՝ տղամարդու դանիական անուն, Լուկոյե՝ թարգմանվում է որպես «Աչուկներ փակող»։ Նա թևերի տակ պահում է 2 հովանոց, որոնք բացում է քնած երեխաների գլխին։ Այն երեխաների համար, որոնք իրենց լավ են պահել, նախատեսված է գեղեցիկ պատկերներով հովանոց։ Նա նրանց օգնում է տեսնել գեղեցիկ, հաճելի երազներ։ Չլսող երեխաների համար Օլե Լուկոյեն բացում է առանց նկարների հովանոցը։ Այդ երեխաներն ամբողջ գիշեր երազ չեն տեսնում։
Հեքիաթում Օլե Լուկոյեն մի շաբաթ այցելում է Յալմար անունով մի փոքրիկ տղայի և նրան հեքիաթներ պատմում։ Հեքիաթի ընթացքում պարզվում է, որ Օլեն իրականում շատ ծեր է։ Վերջին գիշերը՝ կիրակի օրը, Օլե Լուկոյեն տղային պատմում է իր եղբոր մասին, որի անվանում են նույն ձևով, բայց նա ունի նաև երկրորդ անուն՝ Մահ։ Նա գալիս է, որպեսզի փակի նրանց աչքերը, ովքեր այս աշխարհից պետք է շուտ հեռանան, և նրանց տանում է իր հետ։
Այսպիսով՝ Օլե Լուկոյե կերպարը բաժանվում է երկու մասի. մահվան ու քնի հունական աստվածներ Թանատոսի և Հիպնոսի նմանությամբ նրանք հարազատներ են, բայց տարբերվում են միմյանցից։ Այսպես՝ «փոքրիկ զվարճալի մարդուկը ոչ միայն երազների թագավորության միջնորդն է, այլ նաև մահվան թագավորության, որում անորոշ ձևով հասկացվում են Դրախտի և Դժոխքի պատկերները»[1]։
Մշակույթում
խմբագրել- Մարինա Ցվետաևայի բանաստեղծությունների առաջին գիրքը լույս է տեսել Սերգեյ Էֆրոնի «տնային» հրատարակչությունում և կոչվում է «Օլե Լուկոյե»։
- Ալեքսանդր Ռուդազովի «Լավագույն զենքը» գրքում մարմնավորում է Կրեոլի ախոյաններից մեկին՝ քնի դեմոն Օլլակ Կերգհանային։
- Օլե Լուկոյեն հիշատակվում է Վենյա Դ’րկինի «Ֆլեյտայով աղջիկը» երգում։
- Օլե Լուկոյեին նվիրված են մանկական բազմաթիվ բանաստեղծություններ, օրինակ՝ 19-20-րդ դարերի անգլիացի բանաստեղծուհի Մոդ Կիրայի բանաստեղծությունները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Т. Н. Суханова. Оле-Лукойе // Энциклопедия литературных героев / Сост. и науч. ред. С. В. Стахорский. М.: Аграф, 1997.
Գրականություն
խմբագրել- Т. Н. Суханова. Оле-Лукойе // Энциклопедия литературных героев / Сост. и науч. ред. С. В. Стахорский. М.: Аграф, 1997.
- Т. А. Чеснокова. Оле-Лукойе // Сказочная энциклопедия / Под общ. ред. Н. Будур. — М.: ОЛМА-ПРЕСС, 2005. — С. 360-361.
- Т. А. Чеснокова. Оле-Лукойе // Мир сказок: Антология / Сост. Н. Будур. — М.: ОЛМА-ПРЕСС, 2005. — С. 329-330. ISBN 978-5-373-03803-4
Արտաքին հղումներ
խմբագրել- Параллельный датский и русский текст сказки Արխիվացված 2016-04-14 Wayback Machine
- Հեքիաթը դանիերեն(դան.)
- Андерсен, Ханс Кристиан. Fairy Tales of Hans Christian Andersen.(անգլ.)