Հովհաննես Սարկավագյան
Հովհաննես Կարպիսի Սարկավագյան (օգոստոսի 18, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի Կրծքային վիրաբուժության բաժանմունք վարիչ։
Ծնվել է | օգոստոսի 18, 1955 (69 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և վիրաբույժ |
Կոչում | բժշկական գիտությունների թեկնածու և դոցենտ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՀովհաննես Սարկավագյանը ծնվել է 1955 թվականի օգոստոսի 18-ին Երևան քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի թիվ 78 միջնակարգ դպրոցում 1962-1972 թվականներին, որից հետո՝ 1972-1978 թվականներին, սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի Բուժական գործ ֆակուլտետում, 1978-1979 թվականներին ուսումը շարունակել է նույն բուհի ինտերնատուրայում և ստացել վիրաբույժի որակավորում։
1989–1994 թվականներին կամավոր մեկնել է Ստեփանակերտ, Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջան (Դրմբոն), գործուղվել Հայաստանի Նոյեմբերյանի, Իջևանի, Սիսիանի, Արարատի շրջաններ, որտեղ մասնակցել է վիրավոր ազատամարտիկների բուժօգնության աշխատանքներին[1]։
Վերապատրաստվել է ԱՄՆ-ի Բոստոնի և ՌԴ Սանկտ-Պետերբուրգի բժշկական համալսարանների ասպիրանտուրաներում[2]։
Որպես վիրաբույժ՝ 1978-1982 թվականներին աշխատել է Արագածի և Արարատի շրջանային հիվանդանոցներում։ 2006 թվականին պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2010 թվականից հանդիսանում է Եվրոպայի կրծքային վիրաբույժների ասոցիացիայի անդամ։
Մոտ 50 տպագիր աշխատանքի հեղինակ է։
Պարգևներ
խմբագրել- ՀՀ ազգային ժողովի նախագահի շնորհակալագիր (2005)
- ՀՀ նախագահի՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալ» (2006)
- ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան մեդալ» (2007)
- Պողոսյան մրցանակ (2014)[3]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սարկավագյան Հովհաննես Կարպիսի — Hayazg». am.hayazg.info. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Հովհաննես Սարկավագյան». boghossianprize.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «ՍԱՐԿԱՎԱԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐՊԻՍԻ».