Հովհաննես Նաղաշյան (փայտագրող վարպետ)

հայ խորհրդային փայտագրող վարպետ, կահույքագործ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Նաղաշյան (այլ կիրառումներ)

Հովհաննես Մկրտչի Նաղաշյան (հունվարի 16, 1876(1876-01-16), Քանաքեռ, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 17, 1968(1968-11-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային փայտագրող վարպետ, կահույքագործ։ ՀԽՍՀ նկարիչների միության անդամ (1946

Հովհաննես Նաղաշյան
Ծնվել էհունվարի 16, 1876(1876-01-16)
ԾննդավայրՔանաքեռ, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 17, 1968(1968-11-17) (92 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Հովհաննես Նաղաշյանը ծնվել է 1876 թվականի հունվարի 16-ին, Քանաքեռում։ 1890-ական թվականներին Թիֆլիսում սովորել է կահույքագործություն ու փայտի քանդակազարդում։ 1900-ական թվականների սկզբին Ալեքսանդրապոլում հիմնել է արվեստանոց, կազմակերպել քանդակազարդ կահույքի արտադրություն։ 1903-1909 թվականներին ռուսական ճարտարապետական ոճով գծագրել ու պատրաստել է Կարսի ռուսական զինվորական եկեղեցու ավագ խորանի, Երևանի ռուսական Նիկոլաևյան տաճարի դռներն ու քանդակազարդ խաչկալները, մի շարք փայտյա պատշգամբներ և այլն։ Քարարվեստի ավանդույթները Նաղաշյանը ստեղծագործաբար կիրառել է փայտագործության մեջ, ստեղծել կահույքի արվեստի ինքնատիպ՝ «նաղաշյանական ոճը»։ 1920 թվականից ապրել և ստեղծագործել է Երևանում։ Դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և շինարարական տեխնիկումում։ 1935 թվականից Նաղաշյանի նախագծով և ղեկավարությամբ արտադրվել են հայկական ճարտարապետական ոճով շքեղ կահույքի տարատեսակներ (Երևանի հանրային գրադարանի, պիոներների պալատի կահույքը, Մաշտոցի անվան Մատենադարանի դռները, մուտքի կաղնե դռան մանրամասներից)։ Նախագծել և ստեղծել է բազմոց-պահարանի նոր տիպային, զարդային տարբեր հորինվածքներով փայտե սկուտեղներ, սկահակներ, հարթաքանդակներ, բարձրաքանդակներ։ 1947 թվականին մասնակցել է Մոսկվայում, Լենինգրադում և Կիևում կազմակերպված ցուցահանդեսներին։ Երևանում բացվել են Նաղաշյանի անհատական ցուցահանդեսները (1975 և 1976)[1]։

Մահացել է 1968 թվականի նոյեմբերի 17-ին, Երևանում։

  Փայտի գծով հրաշալի վարպետ Նաղաշյանը իր արվեստով վարպետից աճել, հասել է արվեստագետի մակարդակին։  

Երկեր խմբագրել

  • Հովհաննես Նաղաշյանի փայտարվեստը, Երևան, 1974։

Գրականություն խմբագրել

  • Искусство резьбы на дереву Оганеса Нагашяна. Ер.: Айастан. 1974.
  • Музей истории г. Еревана. Каталог личных фондов. Ер., 1978.
  • Армянская советская энциклопедия. Т. 8. 1982.
  • Биографическая энциклопедия. Кто есть кто. Армяне. Т. 2. 2007.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 207-208։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 174