Հովհաննես Հովհաննիսյան (բժիշկ)

վնասվածքաբան-օրթոպեդ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Հովհաննես Զաքարի Հովհաննիսյան (նոյեմբերի 15, 1931(1931-11-15)[1], Խորոնք, Վաղարշապատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), վնասվածքաբան-օրթոպեդ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1972 թվական)։

Հովհաննես Հովհաննիսյան
Ծնվել էնոյեմբերի 15, 1931(1931-11-15)[1] (92 տարեկան)
ԾննդավայրԽորոնք, Վաղարշապատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1963 թվական)։ 1963-1989 թվականներին աշխատել է Դիլիջանի քաղաքային, էջմիածնի բուժմիավորման հիվանդանոցներում, Երևանի վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական գիտական կենտրոնում, Արտաշատի, Էջմիածնի հիվանդանոցներում, 1989 թվականից՝ Էջմիածնի քաղաքային պոլիկլինիկայում։ 1989-1990 թվականներին և 1992 թվականին կամավոր մեկնել է Մեղրի, Ստեփանակերտ, ԼՂՀ Շահումյանի, Ասկերանի և Մարտունու շրջաններ, մասնակցել հիվանդ և վիրավոր ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների բուժօգնության աշխատանքներին. վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների։

Աշխատությունները վերաբերում են վնասվածքաբանության և անեսթեզիոլոգիայի խնդիրներին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։