Հովհաննես Երանյան

հայ արձակագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովհաննես Գրիգորի Երանյան (1963, մայիսի 7, Դարակերտ, Արարատի մարզ), հայ արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (2003

Հովհաննես Գրիգորի Երանյան
Ծնվել է1963 մայիսի 7
ԾննդավայրՀաջի Այվազ, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԵրկիր
Պարգևներ
Հովհաննես Երանյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

1990 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։ Աշխատել է մամուլում և հեռուստատեսությունում։ «Երկիր» շաբաթաթերթի մշակութային էջի պատասխանատուն է։ Հեղինակել է հայ մշակույթի և գրականության վերաբերյալ մի քանի տասնյակ փաստագրական ֆիլմեր ու հաղորդումներ։ Թատերագիտական, գրականագիտական, կինոգիտական բազմաթիվ հոդվածներ ու գրախոսականներ է տպագրել ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքահայ մամուլում։

1995 թվականին Բեռլինի «Literatur werk chat» կազմակերպության հրավերով «Պատերազմը և գրականությունը», «Մշակույթի դերը պատերազմների կանխարգելման գործում» թեմաներով դասախոսություններ է կարդացել Գերմանիայում։

Պատմվածքները թարգմանվել են գերմաներեն, անգլերեն, հոլանդերեն, ռումիներեն, ռուսերեն և պարսկերեն լեզուներով։ Պարսկերեն առանձին գրքով հրատարակվել է նաև նրա «Կույրերը» պիեսը և 2004 թվականի նոյեմբերին բեմադրվել Թեհրանում[1]։

Հրատարակել է 4 արձակ ժողովածու՝

  • «Միակ ոտնահետք», 1999
  • «Զինադադար», 2005
  • «Մարդահամար», 2008
  • «Ամենագեղեցիկ հարվածը», 2010

Պարգևներ խմբագրել

  • 2010 թվականին «Ամենագեղեցիկ հարվածը» գիրքն արժանացել է «Արդի հայ արձակ. 21-րդ դար» մրցանակաբաշխության առաջին մրցանակի
  • Պողոսյան մրցանակ, 2018[2]

Երկեր խմբագրել

  • Այլ ոտնահետքեր (ընտրանի), Երևան,2014
  • Ողորմություն Ֆրոսյային (պատմվածքներ), Երևան, Անտարես, 2013, 144 էջ։
  • Ամենագեղեցիկ հարվածը (վեպ), Երևան, 2010
  • Մարդահամար (վեպ, պատմվածքներ, պիեսներ), Երևան, 2008
  • Զինադադար, Երևան, 2005
  • Միակ ոտնահետք, Երևան, 1999

Մամուլ խմբագրել

  • Անաղ երկիր, «Գարուն», 1999, N 10։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հովհաննես Երանյան Հայաստանի գրողների միության կայքում
  2. «Հովհաննես Երանյան». boghossianprize.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել