«Ողորմություն Ֆրոսյային», 2013 թվականին «Անտարես» հրատարակչության «XXI.» մատենաշարով հրատարակած Հովհաննես Երանյանի պատմվածքների ժողովածուն։ Խմբագիր՝ Նշան Աբասյան, շապիկի նկարը՝ Լուսինե Դաշտոյանի, շապիկի ձևավորումը՝ «Անտարես» հրատարակչատան, լուսանկարը՝ Ռոբերտ Ասատրյանի։ 144 էջ։

Ողորմություն Ֆրոսյային
«Ողորմություն Ֆրոսյային» գրքի շապիկը (2013)
ՀեղինակՀովհաննես Երանյան
Ժանրպատմվածք
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր144 էջ
ԽմբագիրՆշան Աբասյան
Կազմի հեղինակ«Անտարես» մեդիա հոլդինգ
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԱնտարես
Հրատարակման տարեթիվ2013
ԳՄՍՀ978-9939-51-486-4
ՀՏԴ891.981-32
ԳՄԴ84Հ-44

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2013 թվականի հունիսի 29-ին[1]։ Գիրքը եղել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագծի վարկանիշային աղյուսակում[2]

Գրքում ընդգրկված համանուն պատմվածքն արժանացել է «Սոցիալ-մշակութային իննովացիաների լաբորատորիա» հիմնադրամի անցկացրած «1988» խորագրով պատմվածքների մրցույթի գլխավոր մրցանակին[3]։

Գրքի հանձնարարականը խմբագրել

Հեղինակի այս գիրքը նախ վերնագրել էր՝ «Սովետ, post սովետ», թեև նրա հետաքրքրության առանցքը այդ երկրի կործանումը չէ։ ոչ էլ քաղաքական ու հասարակական այն հանկարծահաս փոփոխությունները, որոնք ծնունդ տվեցին նոր երկրների, պատերազմների ու շարունակվող թշվառության։ Գրողի համար կարևորը մարդկային ճակատագրերն են։ Ճակատագրեր, որոնք խեղվեցին քաղաքական հեղաբեկումների արդյունքում։ Մեծ քաղաքական վայրիվերումների մեջ իսպառ մոռացված էր մարդը։ Այդ մարդը, կամ մարդիկ են Հովհաննես Երանյանի նոր գրքի հերոսները։ Մարդիկ, որ ապրեցին այդ փոփոխական ժամանակն ու հետո մեռան։ Եվ մարդիկ, որ ապրում են այդ ժամանակն ու հետո կմեռնեն[4]։

Գրքի բովանդակությունը խմբագրել

  • Նախաբան
  • Բջջային
  • Նոր տարի
  • Մոդեռն մեռելը
  • Վրիժառություն
  • Հերոսական պատմություն, կամ՝ մեր Քեռին
  • Հղի կատուն
  • Զավակս
  • Ողորմություն Ֆրոսյային
  • Ապաստան
  • Մահախոսի գրառումները
  • Քվիթ
  • Պարարտ եզը կամ մոթել New Armenia

Գրախոսականներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Ողորմություն Ֆրոսյային». գլխավոր դերերում՝ մարդկային ճակատագրեր». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  2. Վարկանիշային աղյուսակն այս շաբաթ երկու նոր գիրք ունի
  3. Հովհաննես Երանյանի «Ողորմություն Ֆրոսյային» պատմվածքը ճանաչվեց «1988» մրցույթի հաղթող
  4. Հովհաննես Երանյան, Ողորմություն Ֆրոսյային, Ե., Անտարես, 2013, էջ 2։