Երկիր (թերթ, Երևան)
Երկիր Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի պաշտոնաթերթն է[1]։
Երկիր Yerkir | |
---|---|
![]() | |
Տեսակ | օրաթերթ / շաբաթաթերթ |
Ժանր | տեղեկատվություն |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | օգոստոսի 27, 1991 |
Հիմնադիր | Հայ Յեղափոխական Դաշնակցություն |
Հրատարակիչ | Երկիր Մեդիա |
Սեփականատեր | «Հուսաբեր» ՓԲԸ |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | ք. Երևան Հանրապետության փ. 30 |
🌐 | yerkir.am |
📧 | yerkir.am@gmail.com |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երկիր (այլ կիրառումներ)
Երկրի առաջին համարը լույս է տեսել 1991 թվականի օգոստոսի 27-ին, Երևանում[2][3]։
Թերթը տպագրվել է 8 էջանոց օրաթերթի տեսքով մինչև 2001 թվական։ Թերթը իր ամենաբարձր տպաքանակին հասավ 1993–1994 թվականներին (56000 օրինակ), որը հայ մամուլի ամենամեծ տպաքանակը դարձավ վերջին տասը տարվա ընթացքում։
1994 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյաննի հրամանագրով արգելեց ՀՅԴ կուսակցությունը արգելելով նաև Երկիր օրաթերթը, «Ազատամարտ» շաբաթաթերթը (ՀՅԴ հայկական ներկայացուցչության պաշտոնաթերթ) և այլ թերթեր ու ամսագրեր։ Երկիր օրաթերթին վերագործարկելու թույլտվությունը տրվել է միայն 1998 թվականի մարտին, երբ երկրի քաղաքական իրավիճակը փոխվեց։ 2002 թվականի հունվարից (2500 օրինակ տպաքանակով) Երկիրը դարձավ 20 էջանոց շաբաթաթերթ։
Երկիրը հրապարակվում է ԱՊՀ երկրներում, ինչպես նաև սփյուռքում։ 2002 թվականի ապրիլից այն հրատարակվում է նաև արևմտահայերեն Լիբանանի մայրաքաղաքում՝ Բեյրութում։ Երկրի հիմնական նպատակն է լուսաբանել քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և սպորտային իրադարձությունները, անհրաժեշտության դեպքում նաև մեկնաբանություն թողնել այդ իրադարձությունների մասին։
Գլխավոր խմբագիրները Խմբագրել
- Աշոտ Քերոբյան (1991)
- Աբո Պողիկյան (1991)
- Աղվան Վարդանյան (1991–1993)
- Էդուարդ Հարությունյան (1993)
- Համլետ Դավթյան (1994)
- Մուշեղ Միքաելյան (1998–1999)
- Շաղիկ Մարուխյան (1999–2000)
- Համլետ Դավթյան (2000–2001)
- Գեղամ Մանուկյան (2002–2004)
- Սպառտակ Սեյրանյան (2004–)
- Բագրատ Եսայան
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Waksmundzki Leszek Wojciech (2013)։ Armenia: Przewodnik (լեհերեն)։ Oficyna Wydawnicza "Rewasz"։ ISBN 978-83-62460-35-9
- ↑ Maher Joanne (2008-06-24)։ The Europa World Year Book 2008 (անգլերեն)։ Routledge։ ISBN 978-1-85743-452-1
- ↑ «Օրակարգ»։ www.arfd.am։ Վերցված է 2022-06-17