Հովհաննես Բակլավաջյան

հայ ֆիզիոլոգ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Հովհաննես Գեղամի Բակլավաջյան (օգոստոսի 18, 1922(1922-08-18)[1][2], Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[1][2] - հուլիսի 9, 2001(2001-07-09)[2], Երևան, Հայաստան[2]), հայ ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1971), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1986 թվականին, թղթակից անդամ` 1961 թվականից)։ ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտական քարտուղար (1957-1960):

Հովհաննես Բակլավաջյան
Ծնվել էօգոստոսի 18, 1922(1922-08-18)[1][2]
ԾննդավայրԲուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել էհուլիսի 9, 2001(2001-07-09)[2] (78 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1951)[1]
Մասնագիտությունֆիզիոլոգ
Կոչումպրոֆեսոր[2] և ակադեմիկոս[2]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1][2] (1966)
ԱշխատավայրԼևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ[1][2] և Երևանի պետական համալսարան[1][2]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[2]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Հովհաննես Բակլավաջյանը ծնվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում 1922 թվականին։ 1951 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1957-1960 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտական քարտուղար, 1960-2001 թվականներին՝ Վեգետատիվ նյարդային համակարգի ֆիգիոլոգիայի լաբորատորիայի ամբիոնի վարիչ, 1972-1986 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ[3]։

1986-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ «Ընդերային Ֆունկցիաների կարգավորման կենտրոնական մեխանիզմները» գիտխորհրդի հանձնաժողովի նախագահ[3], Գլխուղեղի հետազոտության միջազգային հետազոտության անդամ։

Եղել է «Էքսպերիմենտալնայա ի կլինիչեսկայա մեդիցինա» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ, Հայաստանի ֆիզիոլոգների ընկերության «Նեյրոֆիզիոլոգիայի» բաժանմունքի նախագահը։

Գիտական գործունեություն խմբագրել

Ավելի քան 280 գիտական աշխատությունների, այդ թվում՝ 5 մենագրությունների հեղինակ է[3]։ Աշխատանքները վերաբերում են վեգետատիվ և կենտրոնական նյարդային համակարգի ֆիզիոլոգիային, օրգանիզմի մարմնավեգետատիվ ֆունկցիաների կարգավորման ենթատեսաթմբային մեխանիզմներին։ Մակրո և միկրո էլեկտրաֆիզիոլոգիական եղանակներով հետազոտել է ընդերային և մարմնական կենտրոնաձիգ նյարդային համակարգի պրոյեկցիան ենթատեսաթմբում, ենթատեսաթումբ-կեղևային փոխհարաբերությունների, սիմպաթիկ նյարդային համակարգի հարմարվողասնուցողական, մարմնավեգետատիվ ֆունկցիաների (շնչառական, սիրտ-անոթային և այլն) ենթատեսաթմբային կարգավորման մեխանիզմներին[4][5]։

Պարգևներ խմբագրել

  • Ժողովուրդների ազատության շքանշան (Բուլղարիա)
  • Պատվո նշան շքանշան
  • Լևոն Օրբելու անվան մրցանակ

Երկեր խմբագրել

  • Вегетативная регуляция электрической активности мозга, Л․, 1967․
  • Висцеро-соматические и афферентные системы гипоталамуса, 1985
  • Нейронная организация гипоталамо-висцеральной дуги, 1988

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 56. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia». www.sci.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Բակլավաջյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 242