Հովհաննես Ավոյան (ձեռնարկատեր)

Հովհաննես Ավոյան (մարտի 23, 1965(1965-03-23)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ամերիկահայ սերիալային ձեռնարկատեր, ներդրող և ակադեմիկոս։ Նա Picsart ընկերության համասեփականատերը և գլխավոր գործադիր տնօրենն է[2]։ Ավոյանը 2000-2015 թվականներին Հայաստանի Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միության նախագահն է եղել։ Ներկայումս նա Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է[3]։

Հովհաննես Ավոյան
Ծնվել էմարտի 23, 1965(1965-03-23)[1] (59 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ[1], ՀԱՀ և Հարվարդի բիզնես դպրոց
Մասնագիտությունծրագրավորող, գործարար և գյուտարար

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Հովհաննես Ավոյանը ծնվել է 1965 թվականին Երևանում։ 1987 թվականին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ինֆորմատիկայի բակալավրը։ 1995 թվականին Հայաստանի Ամերիկյան համալսարանից ստացել է Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում[4][5]։ 2005 թվականին ավարտել է Հարվարդի բիզնես դպրոցի Bertelsmann միջազգային մեդիա կոնցերնի «Ավագ գործադիր տնօրեն» ծրագիրը[4]։

Կարիերա խմբագրել

1996 թվականին Ավոյանը հիմնել է CEDIT ընկերությունը, որը 2000 թվականին ձեռք է բերել Brience բջջային կապի ծրագրեր մշակող ընկերության կողմից։

2005 թվականին Ավոյանը հիմնել և տնօրինել է Sourcio ծրագրային ապահովման և համակարգի ինտեգրման ծառայություններ մատուցող ընկերությունում, որը նա ձեռք է բերել 2016 թվակնաին՝ HelpSystems ծրագրային ապահովման ընկերության կողմից[6][7]։

2007 թվականին հիմնել և աշխատել է General Manager of Monitis նորաստեղծ ընկերությունում, որը ձեռք է բերել ԹիմՎյուերի կողմից՝ 2011 թվականին[8][9]։

2011 թվականին Ավոյանը և Արտավազդ Մեհրաբյանը հիմնել են հայտնի Picsart տեխնոլոգիական ընկերությունը և դարձել է նրա գլխավոր գործադիր տնօրենը[2]։ Ընկերության ծրագրային ապահովումը ունի ամսական ավելի քան 150 միլիոն ակտիվ օգտատեր և 2020 թվականի սեպտեմբերի դրությամբ ներբեռնվել է 1 միլիարդ անգամ[10]։

Պարգևատրումներ խմբագրել

2016 թվականին Ավոյանը ՀԱՀ-ի կողմից ստացել է «Վաստակավոր շրջանավարտներ» մրցանակը[11]։

2019 թվականին Հայկական առևտրային ցանցը Ավոյանին հռչակել է «Գլոբալ նվաճումների» մրցանակաբաշխության մրցանակակիր[12]։

Գործունեությունը Հայաստանում խմբագրել

Ավոյանը աջակցում է Հայաստանում արհեստական բանականության զարգացմանը և դրա համար ստեղծում է դպրոցներ և լավագույն պարկտիկաներ, որ օգնում է տեղի մասնագետներին մտնել համաշխարհային մրցակցության մեջ[13]։

Արհեստական բանականություն խմբագրել

Հովհաննեսը Հայաստանում արհեստական բանականության հիմադիրն է և աջակցում և ստեղծում է Հայաստանում մեքենայական ուսուցման և տվյալների գիտության դպրոցներ[14][15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ռուսերեն Վիքիպեդիա (ռուս.) — 2001.
  2. 2,0 2,1 «Picsart Gold – Super Advanced Photo Editor App». Newsgaze. 2020 թ․ ապրիլի 24. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. American University of Armenia Corporation Board of Trustees
  4. 4,0 4,1 «Hovhannes Avoyan Forbes Councils». Forbes. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. «Hovhannes Avoyan (M PSIA '95) Appointed AUAC Trustee». AUA Newsroom. 2019 թ․ հունիսի 18. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
  6. «AUA DISTINGUISHED ALUMNUS AWARD» (PDF). American University of Armenia. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. «Eye on the i World: HelpSystems Sees IBM i Vendor Consolidation as Healthy for the Market». MC Press Online. 2016 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
  8. «Hovhannes Avoyan». VentureBeat.(չաշխատող հղում)
  9. «Outsourcing Journal». Outsourcing Journal. 2018 թ․ մայիսի 15. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  10. «Becoming Creative: Picsart helps kickstart storytelling». Financial Express. 2020 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  11. «Hovhannes Avoyan (MPSIA '95) Receives AUA Distinguished Alumnus 2016 Award». AUA Newsroom. 2016 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
  12. «2019 ATN Global Armenian Business Awards Recipients Announced». Asbarez. 2019 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  13. «Picsart CEO: Armenia lacks AI experts and school». Itel.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  14. «AUA and Picsart Announce Launch of AI Lab». Asbarez. 2019 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  15. «Machine Learning Is Creating A Demand For New Skills». Forbes. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.