Picsart, Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո և Հայաստանի Երևան քաղաքներում գործող տեխնոլոգիական ընկերություն, որը մշակում է առցանց լուսանկարների և տեսանյութերի խմբագրման Picsart ծրագրերի փաթեթը՝ սոցիալական ստեղծագործական համայնքի հետ միասին։ Հարթակը թույլ է տալիս օգտվողներին նկարել և խմբագրել նկարներ և տեսանյութեր, նկարել շերտերով և պատկերները կիսել Picsart-ի և այլ սոցիալական ցանցերում։

Picsart
Изображение логотипа
Տեսակծրագրային ապահովման ընկերություն
Հիմնադրված էհունվարի 1, 2011[1]
ՀիմնադիրՀովհաննես Ավոյան
ՎայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[1]
Արդյունաբերությունհամացանց
Կայքpicsart.com

Ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին[2]։

Պատմություն խմբագրել

Picsart-ը հիմնադրվել է 2011 թվականի նոյեմբերին հայ ձեռնարկատեր Հովհաննես Ավոյանի և հայ ծրագրավորողներ Արտավազդ Մեհրաբյանի և Միքայել Վարդանյանի կողմից[3]։ Հիմնադիրները մշակեցին առաջին Picsart հավելվածը որպես առանձին գործիք, որն օգնում էր մարդկանց փոխել իրենց հեռախոսի լուսանկարը, և ժամանակի ընթացքում ավելացվեցին լրացուցիչ հնարավորություններ[4]։ Առաջին PicsArt ծրագիրը թողարկվել է 2011 թվականի նոյեմբերին Android սարքերի համար[5]։

Ապրանքներ խմբագրել

Picsart-ը մշակում է չորս բջջային հավելված և վեբ դիտարկիչի գործիքների հավաքածու՝ տեսանյութեր և լուսանկարներ խմբագրելու համար։ Հավելվածը և կայքի գործիքները աջակցում են սոցիալական ցանցերի գործունեությանը։

Ֆինանսավորում խմբագրել

2020 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ ընկերությունը 65 միլիոն դոլարի վենչուրային ֆինանսավորում է ստացել Sequoia Capital-ից, Insight Venture Partners- ից և այլ հիմնադրամներից[6][7][8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 CrunchBase — 2007.
  2. «Photo editing app Picsart will use $20M funding round for Asia expansion». Silicon Valley Business Journal. 2016 թ․ ապրիլի 20. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  3. «Picsart Gold – Super Advanced Photo Editor App». Newsgaze. 2020 թ․ ապրիլի 24. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. «Finding The Art In Building A Business». Fast Company. 2013 թ․ ապրիլի 18. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  5. «Photo app PicsArt expands its focus from Android to iOS». Fierce Wireless. 2012 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  6. «Picsart, A Photo Editing App With 200M Downloads, Lands $10M From Sequoia». TechCrunch. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  7. «PicsArt Raises $15M To Build A Community Around Photo Editing». TechCrunch. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  8. «Photo app PicsArt gets $20M to grow its user base in Asia». TechCrunch. Վերցված է 2016 թ․ ապրիլի 20-ին.
  9. «Picsart, a mobile photo-editing app, to raise $15 million». Fortune. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.