ԹիմՎյուեր, պրոպրեիտար ծրագրային ապահովում հեռակառավարման վահանակների, առցանց ժողովների, վեբ-համաժողովների և համակարգիչների միջև ֆայլերի փոխանցման համար[1][2][3][4]։

ԹիմՎյուեր
Изображение логотипа
Տեսակremote desktop software?
Նախագծումը՝TeamViewer?
ՕՀԱնդրոիդ, Windows, մաքՕՍ, Լինուքս, iOS, iPadOS և Chrome OS
Լույս տեսավ՝2005
Կարդագող ֆայլերի ֆորմատTeamViewer Configuration? և TeamViewer Session?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատTeamViewer Session? և TeamViewer Configuration?
Արտոնագիրfreemium
Կայքteamviewer.com/en/products/teamviewer/(անգլ.)
 TeamViewer Վիքիպահեստում

Հատկություններ խմբագրել

ԹիմՎյուերը հասանելի է Մայքրոսոֆթ Վինդոուզ, Մաք ՕԷս Տաս[5][6], Լինուքս[7], Chrome OS[8], IOS[9], Անդրոիդ[10] Վինդոուզ ՌՏ[11], Windows Phone 8[12] և BlackBerry օպերացիոն համակարգերի համար։ Հնարավոր է նաև մուտք ունենալ դիտարկիչով աշխատող սարքավորումներ[13]։ Թեև հիմնական ուշադրությունը համակարգիչների հեռակառավարումն է, դրա մեջ ներառված են նաև համագործակցության և ներկայացման առանձնահատկություններ[14]։

Պատմություն խմբագրել

ԹիմՎյուեր ծրագիրը ստեղծվել է գերմանական GmbH ընկերության կողմից, որը հիմնադրվել է Գերմանիաիայի Գյոփինգեն քաղաքում 2005 թվականին։ 2018 թվականի դրությամբ ԹիմՎյուերը տեղական ներկայացուցչություններ ունի նաև Ավստրալիայում և ԱՄՆ-ում։ 2010 թվականից TeamViewer-ում տեղադրվել են երկու արտաքին ներդրումներ։ Հյուսիսային Կարոլինա նահանգի Դարեմ քաղաքից GFI Software ընկերությունը ԹիմՎյուերի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք է բերել 2010 թվականին։ Լոնդոնի Permira մասնավոր բաժնետիրական ընկերությունը ԹիմՎյուերում GFI բաժնեմասը ձեռք է բերել 2014 թվականին[15]։

Չարաշահումներ խմբագրել

Հեռավոր ծառայության խաբեությունները ԹիմՎյուերի օգտագործմամբ խմբագրել

TeamViewer- ը և նմանատիպ ծառայություններն օգտագործվել են հեռախոսային զանգերի միջոցով տեխնիկական աջակցության խաբեություններ կատարելու համար։ Հանցագործները կոչ են անում մարդկանց, որ նրանք ներկայացնում են համակարգչային աջակցության ծառայություն, որը հայտնաբերել է զոհի համակարգիչը որպես վնասակար ծրագրային վարակված, առավել հաճախ օգտագործելով Մայքրոսոֆթ ընկերության անունը։ Այնուհետև նրանք խնդրում են տուժածին իրենց համակարգչից օգտվելու հնարավորություն տալ `տեղադրելով հեռակառավարման ծառայություն, ինչը թույլ է տալիս հարձակվողին համակարգիչը վարակել վիրուսով ջնջել, պատճենել անձնական ֆայլերը։ Wired ամսագրի լրագրողներից մեկին խնդրել են տեղադրեմ ԹիմՎյուերը[16][17]։ Հաղորդվում է որ վիրուսային ծրագրերն օգտագործում էին ԹիմՎյուերը որպես գործիք վիրուսակիր համակարգիչներ հեռակա մուտք գործելու համար[18][19]։ Միացյալ Թագավորությունում ինտերնետ ծառայության պրովայդեր TalkTalk ընկերությունը արգելափակել է հեռակա մուտքի շատ գործիքներ իր հաճախորդներին ապահովելու համար հերակա հեռակա ներխուժումներից[20]։ Նրանք արգելափակված եղել են մինչև 2019 թվականի ապրիլը։

Հաշվի մուտքի չարաշահում խմբագրել

2016 թվականի հունիսին ԹիմՎյուերի հարյուրավոր օգտագործողներ հաղորդել են այն մասին, որ իրենց համակարգիչներ և բանկային հաշիվներ են մուտք գործել չինական անհայտ հասցեներից[21]։ Սակայն ԹիմՎյուերի ղեկավարությունը պնդել է որ «Ոչ ԹիմՎյուերն է ենթարկվել հակերական հարձակումների, ոչ եղել է անվտանգության բաց. ԹիմՎյուեռն ապահով է օգտագործման համար և նրա անվտանգությունը պատշաճ կերպով աշխատում է։ Նման դեպքերը վկայում են անփույթ օգտագործման մասին, մի քանի լրացուցիչ քայլերով կարելի է կանխել հնարավոր չարաշահումները»[22]։

Հաղորդված չարաշահումից հետո ԹիմՎյուերը մի քանի ժամով դուրս է եկել ինտերնետից DoS-ի պատճառով[23]։ Ընկերությունը իր կայքում տեղեկություն է հրապարակել այս իրադարձությունների մասին և ներկայացրեկ ուղեցույց, թե ինչպես կարող են օգտատերերը պաշտպանվել[24]։ ԹիմՎյուերը հղում է կատարել LinkedIn, Tumblr և MySpace ծառայություններին, որտեղ միլիոնավոր էլ-փոստեր և գաղտնաբառեր հակերների կողմից ենթարկվել են հարձակման և այդ գողացված մուտքի հավատարմագրերի տվյալները վավեր են եղել նաև զոհերի ԹիմՎյուեր հաշիվների համար[25]։

Տես նաև խմբագրել

  • Հեռակա աշխատասեղանի ծրագրային համեմատություն
  • Հեռակա վերահսկողության ծրագրեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «TeamViewer (Remote Support)». University of New England (UNE). 2013 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  2. Carl D. Rinker (2015 թ․ մարտի 16). Advanced Home Server - Making the Complicated Easier. Carl D. Rinker. էջեր 279–. GGKEY:QQADF012Z6P.
  3. «TeamViewer». PCMAG. 2017 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  4. «TeamViewer Releases Major Spring Feature Update». Business Wire. 2018 թ․ մարտի 20. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  5. TeamViewer V4desktop collaboration app now Mac-compatible Philip Michaels, Macworld
  6. Article comparing screen-sharing software Արխիվացված 2012-10-07 Wayback Machine, Seth Rosenblatt, Cnet download blog
  7. «TeamViewer 5 for Linux released». Support.teamviewer.com. 2010 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24-ին.
  8. «TeamViewer for Chromebooks - Work Better On-the-go». TeamViewer Blog. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  9. TeamViewer iPad App Provides Remote Access to PCs David Roe, CMSWire
  10. «App (Beta) for Android released». TeamViewer. 2010 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  11. «TeamViewer Touch App for Windows 8 released». Teamviewer. 2012 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
  12. «TeamViewer® Launches New App for Windows Phone 8». TeamViewer. 2013 թ․ հունիսի 11. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
  13. Spick, Geoff, «Join the crowd», Teamviewer 4.1 (article), CMS Wire.
  14. «Engadget». Engadget. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  15. «Permira funds to acquire leading software firm TeamViewer from GFI Software» (PDF). Permira. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  16. «What happens if you play along with a Microsoft 'tech support' scam?». Wired. UK. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  17. «Man records phone scammers; listen and learn what not to do». Maclean's. (contained in audio recording)
  18. «When your inbox has a surprise and it's called ransomware». GFI Blog (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  19. «Surprise Ransomware Installed via TeamViewer and Executes from Memory». Bleeping Computer. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  20. Hall, Kat (2017 թ․ մարտի 9). «Brit ISP TalkTalk blocks control tool TeamViewer». The Register. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  21. «TeamViewer denies hack after PCs hijacked, PayPal accounts drained». The Register. UK. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  22. «Hack Suspected on TeamViewer After Users Report Unauthorized Connections - Security News - Trend Micro USA». www.trendmicro.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  23. «Hack Suspected on TeamViewer After Users Report Unauthorized Connections». Trend Micro. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  24. «A Letter to TeamViewer Users on the Recent Cyber Attacks». TeamViewer Blog (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունիսի 6. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  25. «TeamViewer beefs up account security after rash of PC, Mac hijacks» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.

TeamViewer Security Was Compromised in 2016, Chinese Hackers Attacked the Software By Aritra Sen -May 18, 2019 TechDator

Արտաքին հղումներ խմբագրել