Վիշապանավակների տոն
Վիշապանավակների տոն (Duānwǔ jié (端午节), Չինաստանի ավանդական տոներից մեկը։ Այն կոչվում է նաև «Կրկնակի հնգյակ», քանզի, համաձայն լուսնային օրացույցի, տոնը նշվում է հինգերորդ ամսվա հինգերորդ օրը[1]։ Այն լի է բազմաթիվ մրցութային ծրագրերով, որից ամենակարևորը վիշապանավակների թիավարության մրցույթն է։
Վիշապանավակների տոն | |
---|---|
![]() | |
Տեսակ | փառատոն |
Ենթադաս | Dragon Boat Festival? |
Ամսաթիվ | 5th day of the 5th month in the Chinese lunar calendar? |
Տոնվում է | ![]() ![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/94/Dragon_Boat_Festival_in_Haiwei%2C_Ronggui%2C_2011.jpg/220px-Dragon_Boat_Festival_in_Haiwei%2C_Ronggui%2C_2011.jpg)
Վիշապաձև նավակների տոնը նշվում է ի հիշատակ հայտնի լիրիկական պոետ Ցու Յուանի, ով իր ժողովրդի համար հետագայում դարձավ հայրենասիրության կերպար։ Օրվա ընթացքում հիմնականում ուշադրության կենտրոնում են երեխաները։ Նրանց համար ծնողները պատրաստում են ապարանջաններ և փոքրիկների ճակատին նկարում են «Արքա» իմաստ արտահայտող 王 (վան) հիերոգլիֆը։ «Ձախորդություններից խուսափելու» համար երեխաներին սովորեցնում են ինքնուրույն պատրաստել նետ ու աղեղ։ Տոնը նախանշում է ամառվա տապի սկիզբը և դրա հետ կապված հիվանդությունները։ Ուստի, տոնի կարևոր ավանդույթներից մեկն է համարվում «Չարը վանող» օշինդրից հմայլների պատրաստումը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/60/VM_3852_Singapore_-_Qu_Yuan_in_a_dragon_boat.jpg/220px-VM_3852_Singapore_-_Qu_Yuan_in_a_dragon_boat.jpg)
Չինական նավավարության մրցույթն իր տարածումը գտավ Հոնկոնգից և Թայվանից մինչև Ամերիկա` դառնալով ամենատարածված սպորտաձևերից մեկը։ 2006 թվականին տոնը ստացավ «Ազգային մշակութային ժառանգության» կոչում և 2007 թվականին իր տեղը գտավ Չինաստանի պաշտոնական տոների ցանկում։ Մինչ այդ, Վիշապանավակների տոնի ժողովրդական ավանդույթները դիտվում էին որպես սնահավատություն[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ (www.gov.hk), GovHK. «GovHK: General holidays for 2017». www.gov.hk. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «First day-off for China's Dragon Boat Festival helps revive tradition_English_Xinhua». news.xinhuanet.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիշապանավակների տոն» հոդվածին։ |