Հոմարե Սավա
Հոմարե Սավա (ճապ.՝ 澤穂希, սեպտեմբերի 6, 1978[1][2][3], Ֆուտյու, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստ։ 2011 թվականի աշխարհի առաջնության և 2010 թվականի Ասիական խաղերի չեմպիոն։
Հոմարե Սավա ճապ.՝ 澤穂希 | |||
---|---|---|---|
| |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 6, 1978[1][2][3] (45 տարեկան) | ||
Ծննդավայր | Ֆուտյու, Տոկիո, Ճապոնիա | ||
Հասակ | 165 սանտիմետր | ||
Քաշ | 55 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կենսագրություն Խմբագրել
Սավան ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 6-ին Ֆուտյուում։ Նա ֆուտբոլ սկսել է խաղալ 6 տարեկանից։ Երբ նա դիտել է մեծ եղբոր խաղը, նրա մարզիչը Սավային առաջարկել է խաղադաշտում միանալ տղաների թիմին[4]։
Մարզական կարիերա Խմբագրել
Հոմարեն երկար ժամանակ համարվել է Ճապոնիայի կանանց ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստուհի։ 2004 թվականին նա ճանաչվել է Ասիայի լավագույն խաղացող։ Նա իր մարզական կարիերան շատ վաղ է սկսել․ 12 տարեկանում նա անց է կացրել իր առաջին խաղը՝ ազգային առաջնության բարձրագույն խմբում, իսկ 15 տարեկանում ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում և 4 գոլ խփել Ֆիլիպինների ազգային հավաքականի դարպասին։ Հետագայում հավաքականի ցանկացած խոշոր մրցաշարում Հոմարեի դերը սկսեց մեծ նշանակություն ունենալ։ Նա մասնակցել է աշխարհի 5 առաջնության և 3 օլիմպիական մրցաշարերի։ Ընդհանուր առմամբ, ազգային հավաքականի մարզաշապիկով Սավան անց է կացրել 205 խաղ և դարձել 83 գոլի հեղինակ։ Նրա անունը 5 անգամ տեղ է գտել Լավագույն 11 ֆուտբոլիստների շարքում (1993, 1995, 1996, 1997 և 1998 թվականներ)։
2011 թվականի աշխարհի առաջնության ընթացքում Սավան եղել է թիմի ավագ և մրցաշարի ավարտից հետո ճանաչվել լավագույն ռմբարկու՝ արժանանալով մրցաշարի լավագույն խաղացողի մրցանակին։ Հարկ է նաև նշել, որ Սավայի գոլերից մեկը եզրափակիչ խաղի լրացուցիչ ժամանակում ոչ-ոքի է բերել ճապոնացիներին։ 2011 թվականի արդյունքներով, նա ճանաչվել է տարվա տարվա լավագույն ֆուտբոլիստ և պարգևատրման արարողության ժամանակ նրան մրցանակը հանձնել է երգչուհի Շակիրան[5]։
Սավայի ակումբային կարիերան անց է կացվել ԱՄՆ-ի և Ճապոնիայի ակումբներում։ Նա դասվել է ամենաթանկարժեք և կարևոր ֆուտբոլիստների շարքին։
Վիճակագրություն Խմբագրել
Ազգային հավաքական Խմբագրել
Եզրափակիչ մրցախաղի գոլեր
Տեղեկություններ | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Տեղ | Հակառակորդ | Այդ գոլից հետո խաղի հաշիվը | Խաղի հանրագումարային հաշիվ | Մրցություն |
1 | 1993 թվական դեկտեմբերի 6 | Sarawak State Stadium, Կուչինգ, Մալայզիա | Ֆիլիպինների կանանց ֆուտբոլի հավաքական | 0:0 | 15:0 | 1993 թվականի Ասիայի առաջնություն |
2 | 1993 թվական դեկտեմբերի 6 | Sarawak State Stadium, Կուչինգ, Մալայզիա | Ֆիլիպինների կանանց ֆուտբոլի հավաքական | 0:0 | 15:0 | 1993 թվականի Ասիայի առաջնություն |
3 | 1993 թվական դեկտեմբերի 6 | Sarawak State Stadium, Կուչինգ, Մալայզիա | Ֆիլիպինների կանանց ֆուտբոլի հավաքական | 0:0 | 15:0 | 1993 թվականի Ասիայի առաջնություն |
4 | 1993 թվական դեկտեմբերի 6 | Sarawak State Stadium, Կուչինգ, Մալայզիա | Ֆիլիպինների կանանց ֆուտբոլի հավաքական | 0:0 | 15:0 | 1993 թվականի Ասիայի առաջնություն |
5 | 2003 թվական սեպտեմբերի 20 | Columbus Crew Stadium, Կոլումբոս, ԱՄՆ | Արգենտինայի կանանց ֆուտբոլի հավաքական | 1:0 | 6:0 | 2003 թվականի աշխարհի առաջնություն |
6 | 2003 թվական սեպտեմբերի 20 | Columbus Crew Stadium, Կոլումբոս, ԱՄՆ | Արգենտինայի կանանց ֆուտբոլի հավաքական | 2:0 | 6:0 | 2003 թվականի աշխարհի առաջնություն |
7 | 2003 թվական սեպտեմբերի 27 | Gillette Stadium, Բոստոն, ԱՄՆ | Կանադայի կանանց ֆուտբոլի հավաքական | 0:1 | 3:1 | 2003 թվականի աշխարհի առաջնություն |
8 | 2006 թվական հուլիսի 19 | Hindmarsh Stadium, Ադելաիդա, Ավստրալիա | Վիետնամի կանանց ֆուտբոլի հավաքական | 1:0 | 5:0 | 2006 թվականի Ասիայի առաջնություն |
9 | 2006 թվական հուլիսի 19 | Hindmarsh Stadium, Ադելաիդա, Ավստրալիա | Վիետնամի կանանց ֆուտբոլի հավաքական | 2:0 | 5:0 | 2006 թվականի Ասիայի առաջնություն |
10 | 2006 թվական հուլիսի 21 | Hindmarsh Stadium, Ադելաիդա, Ավստրալիա | Թայվանի կանանց ֆուտբոլի հավաքական | 4:1 | 11:1 | 2006 թվականի Ասիայի առաջնություն |
11 | 2006 թվական հուլիսի 21 | Hindmarsh Stadium, Ադելաիդա, Ավստրալիա | Թայվանի կանանց ֆուտբոլի հավաքական | 9:1 | 11:1 | 2006 թվականի Ասիայի առաջնություն |
12 | 2008 թվական հուլիսի 5 | Thong Nhat Stadium, Հոշիմին, Վիետնամ | Չինաստանի կանանց ֆուտբոլի հավաքական | 1:0 | 1:3 | 2008 թվականի Ասիայի առաջնություն |
13 | 2008 թվական հուլիսի 8 | Thong Nhat Stadium, Հոշիմին, Վիետնամ | Ավստրալիայի կանանց ֆուտբոլի հավաքական | 0:3 | 0:3 | 2008 թվականի Ասիայի առաջնություն |
14 | 2006 թվական օգոստոսի 6 | Qinhuangdao Olympic Sports Center Stadium, Ցինհուանդաո, Չինաստան | Նոր Զելանդիայի կանանց ֆուտբոլի հավաքական | 2:2 | 2:2 | 2008 թվականի Օլիմպիադա |
15 | 2008 թվական օգոստոսի 12 | Shanghai Stadium,Շանհայ, Չինաստան | Նորվեգիայի կանանց ֆուտբոլի հավաքական | 1:4 | 1:5 | 2008 թվականի Օլիմպիադա |
16 | 2008 թվական օգոստոսի 15 | Qinhuangdao Olympic Sports Center Stadium, Ցինհուանդաո, Չինաստան | Չինաստանի կանանց ֆուտբոլի հավաքական | 0:1 | 0:2 | 2008 թվականի Օլիմպիադա |
17 | 2010 թվական մայիսի 20 | Chengdu Sports Centre, Չենդու, Չինաստան | Մյանմայի կանանց ֆուտբոլի հավաքական | 2:0 | 8:0 | 2010 թվականի Ասիայի առաջնություն |
18 | 2010 թվական մայիսի 20 | Chengdu Sports Centre, Չենդու, Չինաստան | Մյանմայի կանանց ֆուտբոլի հավաքական | 7:0 | 8:0 | 2010 թվականի Ասիայի առաջնություն |
19 | 2010 թվական մայիսի 30 | Chengdu Sports Centre, Չենդու, Չինաստան | Չինաստանի կանանց ֆուտբոլի հավաքական | 2:0 | 2:0 | 2010 թվականի Ասիայի առաջնություն |
20 | 2011 թվական հուլիսի 1 | BayArena, Լեվերկուզեն, Գերմանիա | Մեքսիկայի կանանց ֆուտբոլի հավաքական | 1:0 | 4:0 | 2011 թվականի աշխարհի առաջնություն |
21 | 2011 թվական հուլիսի 1 | BayArena, Լեվերկուզեն, Գերմանիա | Մեքսիկայի կանանց ֆուտբոլի հավաքական | 3:0 | 4:0 | 2011 թվականի աշխարհի առաջնություն |
22 | 2011 թվական հուլիսի 1 | BayArena, Լեվերկուզեն, Գերմանիա | Մեքսիկայի կանանց ֆուտբոլի հավաքական | 4:0 | 4:0 | 2011 թվականի աշխարհի առաջնություն |
23 | 2011 թվական հուլիսի 13 | Commerzbank-Arena, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա | Շվեյցարիայի կանանց ֆուտբոլի հավաքական | 2:1 | 3:1 | 2011 թվականի աշխարհի առաջնություն |
24 | 2011 թվական հուլիսի 17 | Commerzbank-Arena, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա | ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի հավաքական | 2:2 | 2:2 (3-1 п) |
2011 թվականի աշխարհի առաջնություն |
|
Անձնական կյանք Խմբագրել
2015 թվականի օգոստոսի 11-ին Սավան հայտարարել է իր ամուսնության մասին։ Սակայն այդ ժամանակ չի նշել իր ամուսնու անունը։ Հաջորդ օրը, երբ նրան հարցրել են դրա մասին, նա ասել է, որ իր ամուսինը Վեգալտա Սենդայի նախկին խաղացող Հիրոակի Ցուջիկամին է[6]։ 2017 թվականի հունվարի 10-ին նա հայտարարել է իր աղջկա ծննդյան լուրը[7]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 3,0 3,1 FemBio database (գերմ.)
- ↑ «Homare Sawa»։ 2012 London Olympics Committee։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 2, 2013-ին։ Վերցված է մայիսի 1, 2013
- ↑ «Лучшей футболисткой года признана японка Сава»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2020-05-15
- ↑ «Sawa breaks silence about husband»։ The Japan Times։ Kyodo։ Վերցված է նոյեմբերի 11, 2018
- ↑ «Ex-Nadeshiko star Sawa gives birth to girl»։ The Japan Times։ Kyodo։ Վերցված է նոյեմբերի 11, 2018
Արտաքին հղումներ Խմբագրել
- Պրոֆիլը JFA կայքում (անգլ.)
- Կոմյունիկե