Հոլանդիայի ծաղկանոցները

Վինսենթ վան Գոգի նկար

«Հոլանդիայի ծաղկանոցները» (հոլ.՝ Bloembollenveld), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և Էքսպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1883 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 48 × 65 սմ։ «Հոլանդիայի ծաղկանոցները» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Արվեստի ազգային պատկերասրահում (Վաշինգտոն, ԱՄՆ

Հոլանդիայի ծաղկանոցները
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1883
բարձրություն48,9 սանտիմետր
լայնություն66 սանտիմետր
ստեղծման վայրՀաագա
ուղղությունռեալիզմ
ժանրբնանկար
նյություղաներկ, կտավ և փայտ
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ[1]
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ[1] և Պոլ Մելոն
սեփականատերԱրվեստի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաfarm?
կայք
Ծանոթագրություններ
 Flower Beds in Holland by Vincent van Gogh (F186) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

«Հոլանդիայի ծաղկանոցները» ստեղծագործությունն ունի մեկ անվանում ևս, այն է՝ «Սոխուկավորների դաշտը»։ Այս կտավը առաջինն էր Վինսենթ վան Գոգի ստեղծագործական կյանքում, որտեղ պատկերված են ծաղկանոցներ։

Հեղինակը դաշտում ուղղանկյունաձև հատվածներ է առանձնացրել՝ կապույտ, դեղին, վարդագույն, ինչպես նաև կարմիր։ «Հոլանդիայի ծաղկանոցները» ստեղծագործությունում Վինսենթ վան Գոգը պատկերել է հակինթներ։ Այս կտավում հեղինակը մեծ հետաքրքրություն է դրսևորել հեռանկարի հանդեպ[2]։

Նկարի ստորին հատվածը, որտեղ միայն ծաղկանոցներն են, իրենից յուրատեսակ համայնապատկեր է ներկայացնում։ Հորիզոնին երևում են մերկ ծառեր և տներ։

Վինսենթ վան Գոգը 1883 թվականին «Հոլանդիայի ծաղկանոցները» ստեղծագործությունը նկարել է Նիդեռլանդների Հաագա քաղաքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.61371.html
  2. Fell, D (2001). Van Gogh's Gardens. United Kingdom: Simon & Schuster. էջ 14. ISBN 0-7432-0233-3.

Արտաքին հղումներ խմբագրել