Հակինթ (բույս)
Հիացմունք,Հակինթ արևելյան
Հիացմունք,Հակինթ արևելյան
Ծաղկած բույսի ընդհանուր տեսքը
բնության մեջ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Աստղածաղկավորներ
Ընտանիք Շուշանազգիներ
Ցեղ Հիացմունք,Հակինթ
Տեսակ Հիացմունք,Հակինթ արևելյան
Լատիներեն անվանում
Hyacinthus
Տեսակներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հիացմունք, Հակինթ (լատին․՝ Hyacinthus), շուշանազգիների ընտանիքի կոճղեզավոր բազմամյա բույսերի ցեղ։

Ծաղկագործության մեջ տարածված է Հիացմունք (Հակինթ արևելյան), (H. orientalis) տեսակը (ունի 400-ից ավելի սորտեր)։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
Հակինթ արևելյան։ Բուսաբանական նկարազարդում (գերմ.՝ Hans-Simon Holtzbecker) (գերմ.՝ Gottorfer Codex)-ի, 1649—1659

Սոխուկը լայն կոնաձև է։ Տերևները արմատամերձ են, նշտարաձև, հյութալի, փայլուն կանաչ գույնի։ Ծաղկակիր ցողունը գլանաձև է, հյութալի, անտերև, բարձրություն՝ 20-50 սմ։ Ծաղկաբույլը հասկանման ողկույզ է, ծաղիկները զանգակաձև են, պարզ կամ լիաթերթ, հասկանման ծաղկաբույլում հավաքված, կապույտ, սպիտակ, դեղին, կարմիր, վարդագույն և այլն, հաճելի բուրմունքով։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը մսոտ է, կլորավուն, մուգ դարչնագույն կամ սև։

Տարածում խմբագրել

Հայրենիքը Միջերկրական ծովի արևելյան երկրներն են (Սիրիա, Փոքր Ասիա, Հունաստան և այլն), որտեղից և մշակության մեջ է մտել 16-րդ դարում։ Ամենատարածված, վաղ գարնանը ծաղկող սոխուկավոր բույսերից է։

Աճեցում և բազմացում խմբագրել

Հակինթները նախընտրում են լուսավոր և արևոտ հողամասեր, այգու կիսապարարտ, թեթև ջրաթափանց հողեր։ Կտրած ծաղիկներ ստանալու համար նկուղում պահված սոխուկները բաց գրունտում տնկում են սեպտեմբեր ամսին, որպեսզի մինչև ցրտերն սկսվելը կարողանան արմատակալել։ Սոխուկները տնկում են 10-12 սմ խորությամբ, բույսը բույսից 10-12 և շարքը շարքից 15-20 սմ հեռավորությամբ։ Մեր պայմաններում առատ ոռոգում են պահանջում։ Խիստ ձմռանը անհրաժեշտ է սոխուկները ծածկել փտած գոմաղբի 10-15 սմ հաստության շերտով, իսկ վաղ գարնանը, մինչև տերևների երևալը գոմաղբը հեռացնել, թողնել տեղում միայն 1-2 սմ շերտ։

Անհրաժեշտ է սիստեմատիկաբար քաղհանել դաշտը և մաքրել մոլախոտերից։ Այդ նույն ժամանակ էլ տեղում մնացած գոմաղբը խառնել հողի հետ։ Ծաղիկները կտրելիս պետք է աշխատել տերևները չվնասել, որպեսզի բույսը շարունակի իր նորմալ վեգետացիան և սոխուկները հասունանան։ Եթե նախատեսված է բույսերը թողնել տեղում՝ հետագա տարիներին ծաղկեցնելու համար, ապա մեր պայմաններում անհրաժեշտ է սեզոնի ընթացքում դաշտը միքանի անգամ ոռոգել, որպեսզի սոխուկները նորմալ աճեն և չցամաքեն։ Փխրեցումը անհրաժեշտ է կատարել մակերեսային, քանի որ տերևները ոչնչանալուց հետո բույսի տեղը չի երևում և հողուրագից սոխուկները կարող են վնասվել։ Ինչ վերաբերում է այն սոխուկներին, որոնք նախատեսված են ձմեռվա ընթացքում վաղ ծաղկեցման համար, ապա դրանք պետք է գրունտից հանել հունիսի վերջին, այն ժամանակ, երբ տերևները դեղնում ու չորանում են։ հանված սոխուկները չորացնելուց հետո փոխադրում են սառը նկուղ ու պահում մինչև թաղարների մեջ կամ գրունտում տնկելը։

 

Լավագույն գեղազարդիչ բույսերից է։

Տեսակներ խմբագրել

Հայտնի է 3 տեսակ[2]։

Գեղարվեստական գրականության մեջ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Бекетов А. Н. Гиацинт, растения // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Coccoris, Patricia (2012) The Curious History of the Bulb Vase. Published by Cortex Design.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 66  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակինթ (բույս)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակինթ (բույս)» հոդվածին։