Հոլանդական սոուս

ձվի վրա հիմնված ֆրանսիական դասական սոուս, որը կազմում է ֆրանսիական շատ ուտեստների մի մասը

Հոլանդական սոուս (ֆր.՝ sauce hollandaise), տաք ձվային-ձիթահան սոուս[1]։ Ֆրանսիական խոհանոցի հիմնական սոուսներից մեկն է։

Հոլանդական սոուս
Տեսակմայր սոուս
Ենթատեսակսոուս
Առաջացման երկիր Ֆրանսիա
Ստեղծման տարեթիվ17-րդ դար
Հիմնականկարագ, ձու, կիտրոնի հյութ և սեղանի աղ
 Hollandaise sauce Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել
 
Հոլանդական սոուսը մատուցվում է Բենեդիկտ հավկիթներ ուտեստում մի փոքր պապրիկայով
 
Ծնեբեկ հոլանդական սոուսով

1651 թվականին Ֆրանսուա Պիեռ դե լա Վարենը (1615-1678 թվականներ) իր «Ֆրանսիացի խոհարար» խոհարարական գրքում «Ծնեբեկը հոտավետ սոուսում» բաղադրատոմսում մեջբերել է նման սոուսի բաղադրատոմս։

Այժմ հայտնի հոլանդական սոուսը 17-րդ դարում պատրաստվել է առավել վաղ հայտնի սոուսի ձևերից, որը ենթադրաբար հայտնվել է Ֆրանսիայում հուգենոտների շնորհիվ։ Հնարավոր է՝ դա եղել է ֆլամանդական կամ հոլանդական սոուս՝ թանձրացված ձվերով, որն իրենից ներկայացնում է քաղցր խյուս, կարագի մի փոքր քանակություն՝ միասեռ զանգված ստանալու համար։

Պատմաբանների մեծամասնությունը համարում է, որ հոլանդական սոուսը սկզբում կրել է Նորմանդիայի Իսինի-սյուր-Մեր քաղաքի անվանումը (Isigny-sur-Mer), որը հայտնի է իր կարագով։ Այսօր Նորմանդիան ունի Ֆրանսիայի «կրեմային մայրաքաղաք» անվանումը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կարագի արտադրությունը Ֆրանսիայում դադարեցվել է, և այն ներմուծել են Հոլանդիայից։ Այնուհետև սոուսի անվանումը փոփոխվել է հոլանդերեն՝ որպես ուտեստի բաղադրամասերից մեկի ծագման մատնանշում, և հետագայում սոուսի անվանումը չի փոխվել։

Բաղադրատոմս

խմբագրել

Թարմ դեղնուցները և փոքր քանակությամբ քացախը զետեղել խորը կաթսայի մեջ՝ ավելացնելով կարագ։ Մի փոքր տաքացնել՝ մշտապես թեթևակի խառնելով թիակով կամ հարիչով։ Երբ որ խառնուրդը թեթևակի պնդանում է, կրակից վերցնել։ Ավելացնել աղ և լիմոնի հյութ[1]։

Սոուսը մատուցել ծաղկակաղամբով, ծնեբեկով, գետնախնձորով, արտիճուկով, խաշած ձկով[1]։ Օգտագործվում է Բենեդիկտ հավկիթներ ուտեստում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլանդական սոուս» հոդվածին։