Արտիճուկ
Արտիճուկ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytina) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Տատասկափշայիններ (Carduoideae) |
Տրիբա | Cynareae |
Ցեղ | Արտիճուկ (Cynara) L., 1753 |
Կանկառ,գորտապաշար,Արտիճուկ (լատ.՝ Cynara), բարդածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող խոշոր ծաղիկներով բույս։
ՍտուգաբանությունԽմբագրել
Ռուսերերն «артишок» բառը, վերցվել է անգլ.՝ artichoke, իտալ.՝ articicco, carciofo բառերից, որն էլ իր հերթին վերցվել է արաբ․՝ al-khurshūf (الخرشوف)[1][2] բառից։
Բուսաբանական նկարագիրԽմբագրել
Ուղիղ ցողունով բազմամյա խոտաբույսեր են։
Տերևները լայն, փետրաձև, ծածկված սպիտակ մազմզուկներով։
Զամբյուղները խոշոր են, մոտ 7,5 սմ տրամագծով։ Սերմերը ձվաձև են։
ՏարածումԽմբագրել
Հայրենիքը՝ Միջերկրածովյան շրջան և Կանարյան կղզիներ։ Լայնորեն տարածված է Ավստրալիայում և Հարավային Ամերիկայում։
Գերադասում են չորային, տաք կլիման։
ԴասակարգումԽմբագրել
ՏաքսոնոմիաԽմբագրել
Արտիճուկի ցեղը մտնում է Աստղածաղկազգիներ (Asteraceae) ընտանիքի և Բարդածաղկավորներ (Asterales) կարգի մեջ։
ևս 12 ընտանիք (համաձայն APG II համակարգի) | մոտ 10 տեսակ | |||||||||||||||
կարգ Բարդածաղկավորներ | ցեղ Արտիճուկ | Cynara cornigera | ||||||||||||||
բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր | ընտանիք Աստղածաղկազգիներ | Cynara cardunculus | ||||||||||||||
ծակավոր բույսերի 44 կարգ (համաձայն APG II համակարգի) | մոտ 900-1000 ցեղ | Cynara syriaca | ||||||||||||||
ՏեսակներԽմբագրել
Արտիճուկ իսպանական
|
Գոյություն ունի մոտ 10 տեսակ.
ԿիրառությունԽմբագրել
Արտիճուկի զամբյուղիկն ու տերևները պարունակում են շատ թթուներ, ինչպես նաև բջջահյութ, որն, իհարկե, այնքան էլ լավ չէ նրանց, ովքեր աղիների բորբոքում ունեն։ Արտիճուկի բուժական ազդեցությունը պայմանավորված է նրա բաղադրության մեջ մտնող կենսաբանական ակտիվ միացություններով։ Դրանցից ամենակարևորն են կոֆեիլխիաթթուներն ու դաբաղանյութերը։ Բացի այդ, արտիճուկն իր մեջ պարունակում է սպիտակուցներ, ասկորբինաթթու, կարոտին, B1, B2 վիտամիններ, ինուլին և այլն։
Արտիճուկից պատրաստված ճաշատեսակները շատ օգտակար են նրանց, համար ում ստամոքսի թթվայնությունը բարձր է։ Սակայն ստամոքսահյութի ցածր թթվայնության ու արյան ցածր ճնշման դեպքում խորհուրդ չի տրվում արտիճուկ օգտագործել։
Արտիճուկի թուրմն օգտագործում են նաև լյարդի ու լեղուղիների հիվանդության դեպքում։ Իր մեջ եղած ցինարինի պարունակության շնորհիվ այն նպաստում է խոլեստերինի պակասեցմանը։
Արտիճուկի ծաղիկների թուրմը շատ օգտակար է մրսածության, շնչուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում։ Այն նաև հիանալի միջոց է այրոցի, ալկոհոլը չարաշահելու արդյունքում առաջացած ընդարմության դեմ, լավացնում է մարսողությունը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Фасмер М. Этимологический словарь русского языка. — Прогресс. — М., 1964–1973. — Т. 1. — С. 89.
- ↑ Prati A. Vocabolario Etimologico Italiano. — Torino: Garzanti, 1951. — С. 230.
Արտաքին հղումներԽմբագրել
- Արտիծուկ պատրաստելու ամենաարագ եղանակը Վիդիոն YouTube կայքից
- Կատեգորիա «Артишоки» Վիքիգրքերում (անգլ.)
- ГОСТ 31853-2012. Թարմ արտիճուկ