Գետնախնձոր
Գետնախնձոր | |
![]() Գետնախնձոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Վերնատրիբա | Helianthodae |
Տրիբա | Heliantheae |
Ցեղ | Արևածաղիկ (Helianthus) |
Տեսակ | Գետնախնձոր (H. tuberosus) |
Միջազգային անվանում | |
Helianthus tuberosus | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Գետնախնձոր (լատին․՝ Helianthus tuberosus), գետնատանձ, բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա բույս։ Ցողունի բարձրությունը՝ 2-4 մետր։ Տերևները ձվաձև են, կտրված եզրերով, թավոտ։ Ծաղկաբույլը՝ զամբյուղ։ Հողի մեջ, ցողունի հիմքի մասում առաջանում են կլոր, երկարավուն, սպիտակ, դեղին, կարմիր գույնի պալարներ, որոնք պարունակում են 16-22% ինուլին (բազմաշաքար), վիտամին B1։ Պալարներն օգտագործվում են որպես ուտելիք և կեր։ Ստանում են սպիրտ, ֆրուկտոզ։ Տերևներից պատրաստվում է սիլոս։ Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։ Պալարների բերքը 400-500 ց/հա է։
Գետնախնձոր են անվանվում եւ՛ բույսը, եւ՛ նրա ուտելի պալարները։ Սակայն հարկ է նշել, որ գրավոր աղբյուրներում (Արեւմտյան Հայաստանի) այն անվանվում է գետնատանձ։ Նախկինում գետնախնձոր են կոչել կարտոֆիլը. այս հանգամանքը հարկավոր է հաշվի առնել, որպեսզի գրականություն (հատկապես ավանդական բաղադրատոմսեր) ուսումնասիրելիս թյուրըմբռնում չառաջանա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 24)։ ![]() |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնախնձոր» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնախնձոր» հոդվածին։ |