Հնդիկները Մեծ Բրիտանիայում

Հնդիկները Մեծ Բրիտանիայում (British Indians, Indian Britons), բրիտանացիներ հնդկական ծագմամբ։ Այս կատեգորիան իր մեջ ներառում է ոչ միայն հենց Հնդկաստանից ներգաղթածներին, այլ նաև հարավային ու արևելյան Աֆրիկայից, Կարիբյան կղզիներից, Խաղաղ օվկիանոսի կղզիներից և այլ շրջաններից ներգաղթած էթնիկ հնդիկներին։ Այս մարդիկ կազմում են ասիական եկվորների ամենամեծ խումբը Բրիտանիայում (British Asian), համարվելով հնդկական սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկն աշխարհում։

Հնդիկները Մեծ Բրիտանիայում
(British Indians/Indian Britons)
Ընդհանուր քանակ

Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 1,451,862 (2011)[1]

Բնակեցում
Լեզու(ներ)
Հավատք(ներ)

Ժողովրդագրություն խմբագրել

  • Հնդիկների ամենամեծաքանակ էթնիկ ենթախումբը Մեծ Բրիտանիայում համարվում են փանջաբցիները, որոնք կազմում են հարավային Ասիայից երկիր ներգաղթածների 2/3-ը։ Փանջաբցիների հետ միասին Պակիստանից հաշվվում է մոտ 2 մլն մարդ։ Այս համայնքը համարվում է փանջաբցիների ամենամեծ համայնքը Հարավային Ասիայի սահմաններից դուրս[2]։ Թվաքանակով երկրորդ ենթախումբը՝ գուջարաթցիները ևս ձևավորում են ամենամեծ գուջարական սփյուռքը աշխարհում։ Մեծ Բրիտանիայում ապրում են մոտ կես միլիոն բենգալացիներ, սակայն նրանց մեծամասնությունը սերում է Բանգլադեշից։ Ինչպես նաև նրանց մեջ հանդիպում է թամիլների և պարսերի մեծ թվաքանակ։
  • 2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ 1 053 հազար բրիտանացիներ ունեին հնդկական ծագում, որը կազմում էր երկրի ամբողջ բնակչության 1,8 %-ը։ Հաջորդող տարիների գնահատականները՝ միայն Անգլիայի համար[3]։


.

Բնակչության թվաքանակը
200120022003200420052006200720082009
1 045 հազար1 074 հազար1 109 հազար1 156 հազար1 215 հազար1 264 հազար1 316 հազար1 366 4001 414 100


 
Ավանդական հնդկական հարսանիք, Նոթինգհեմ
 
BAPS Shri Swaminarayan Mandir London՝ հինդուական ամենամեծ տաճարը Հնդկաստանի սահմաններից դուրս
  • 2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ Անգլիայի և Ուելսի հնկական բնակչության 45 %-ը հինդուիզմի, 29 %-ը՝ սիկհիզմի, 12,7 %-ը՝ իսլամի և 4,9 %-ը՝ քրիստոնեության հետևորդներ են։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «2011 Census: Ethnic group, local authorities in the United Kingdom». Office for National Statistics. 2013 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  2. Ballard, Roger; Banks, Marcus (1994-11-18) Desh Pardesh: The South Asian presence in Britain (und). ISBN 978-1-85065-091-1
  3. Office for National Statistics Արխիվացված 2016-10-11 Wayback Machine.